Թուրքիայի իրավապահ աշխատողները Ֆրանսիայի օգտին լրտեսության կասկածանքով երկրի 4 քաղաքացու են ձերբակալել, հաղորդում է Sabah daily-ն:
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը ֆրանսիական հյուպատոսության նախկին աշխատակից է: Նա խոստովանել է, որ հավաքել եւ պարգեւավճարի դիմաց տրամադրել է տեղեկություններ 120 մարդու մասին, ներառյալ իմամների:
Բացի դրանից, ներկայանալով ԻՊ-ի անդամ, նա կարողացել է ներգրավել Թուրքիայի եւս 3 քաղաքացու՝ Ստամբուլի ջրային ընկերության աշխատակցի, հեռահաղորդակցական ընկերության աշխատողի և Ստամբուլյան հյուրանոցի կառավարչի: