Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Նոր փուլ՝ Հենրիխ Մխիթարյանի կարիերայում. Ինչպես վայելել ֆուտբոլը…

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր է խաղալ ևս 6-7 տարի: «Ցավում եմ, որ մրցաշրջանի ընթացքում բաց թողեցի կարևոր խաղեր: Սակայն ուրախ եմ, որ նորից եմ խաղալու: Լավ մարզավիճակում եմ և պատրաստ եմ: Վայելում եմ ֆուտբոլը, ուրախ եմ, որ հանդես եմ գալիս Սերիա Ա-ում և հույս ունեմ՝ կշարունակեմ նույնությամբ»,- Մխիթարյանի խոսքերը փոխանցում Ա-ի Սերիայի Youtube-ի էջը:

Հայ կիսապաշտպանի խոսքով՝ թեպետ ինքը քիչ գոլեր է խփել այս մրցաշրջանում, բայց լիահույս է, որ թիմը կկարողանա բարձր հորիզոնականներ զբաղեցնել: «Ցանկանում եմ խաղալ ևս 6-7 մրցաշրջան, գուցե ավելի, գուցե պակաս»,- ասել է նա:

Մխիթարյանը «Սամպդորիայի» դեմ հեշտ խաղ չի ակնկալում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Մխիթարյանը կարող է բաց թողնել ակումբի առաջիկա հանդիպումը: Իտալիայի վերսկսվող առաջնության 27-րդ տուրում «Ռոման» կմրցի «Սամպդորիայի» հետ: Հունիսի 26-ին կայանալիք խաղում Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է։

Ինչևէ, հիմք ընդունելով Մխիթարյանի մտադրությունը, կարող ենք ասել, որ առաջիկա տարիներին էլ մեր հավաքականում և ընդհանրապես հայկական ֆուտբոլում կունենանք մեծ պրոֆեսիոնալ, մեծ ֆուտբոլիստ։ Ֆուտբոլիստ, որը արդյունավետ և տպավորիչ խաղից զատ՝ ուսանում է մյուս խաղացողներին։ Այսօր մեր ֆուտբոլիստը խոսում է ֆուտբոլը վայելելու մասին։ Այս կերպ մեր ավագն ըստ էության ազդարարում է կարիերայի մի նոր փուլի մասին։ Փուլ, որին հասնելու համար անհրաժեշտ է տքնաջան աշխատանք։ Դժվար է ասել, թե առաջիկայում քանի հայ ֆուտբոլիստի կհաջողվի հասնել այդ փուլին։ Համենայնդեպս, հեռանկարը մշուշոտ է։

Մխիթարյանը վերջերս Ինստագրամի էջում ուղիղ միացմամբ պատասխանելով հայ երեխաների հարցերին՝ խոսեց թերևս ամենակարևորի մասին: «Ցանկացած մարդու տրվում է հնարավորություն: Աստված բոլորին հավասարաչափ է բաշխում հնարավորությունը, այլ հարց է, թե ով կօգտվի դրանից: Սխալ է, որ ասում են՝ ինչ-որ մեկի բախտը չի բերում: Ինչ-որ բանի հասնելու համար միայն տաղանդը բավարար չէ, պետք է գտնես քոնը և այն նպատակը, որը դրել ես քո առջև՝ հասնես դրան: Ես միշտ ասել եմ, որ իմ նպատակն է եղել լավ ֆուտբոլիստ դառնալը: Դժվարություններ շատ են եղել, բայց դրանք տևել են մի քանի ժամ: Ես միշտ ինձ տրամադրել եմ, որ հասնեմ իմ նպատակներին»,- նշել էր մեր հավաքականի ավագը։

Եթե Մխիթարյանի խոսքերը դիտենք մի փոքր այլ տեսանկյունից, կստացվի, որ պատմության ընթացքում ամենահայտնի հայ ֆուտբոլիստներից մեկը ներկայացրել է, այսպես կոչված, ֆուտբոլային փիլիսոփայությունը։ Փիլիսոփայություն, որը բացակայում է հայկական ֆուտբոլում։ Բոլորս ենք երազում ուժեղ ֆուտբոլ, ուժեղ թիմեր և վերջապես՝ ուժեղ ազգային հավաքական ունենալու մասին։ Ասել, որ Հայաստանը ֆուտբոլային երկիր չէ, միանգամայն սխալ կլինի։ Տասնամյակներ շարունակ մենք ունեցել ենք տաղանդներ և այսօր էլ ունենք։ Այո, մեր ֆուտբոլի ներկայիս ծանր վիճակն ունի նաև սուբյեկտիվ պատճառներ, բայց…

Մխիթարյանը մեր այն ֆուտբոլիստներից է, որն իսկապես դժվար ճանապարհ է հաղթահարել։ 90-ական թվականներին ֆուտբոլով զբաղվելու պայմանները մեր երկրում, մեղմ ասած, անմխիթար էին։ Բայց արի ու տես, որ նման պայմաններում առաջին քայլերը կատարած ֆուտբոլիստները՝ ի դեմս Մխիթարյանի, շատ ավելի մեծ հաջողությունների հասան, քան այն տղաները, որոնք մարզվել են ակադեմիաներում և անհամեմատ ավելի լավ պայմաններում։ Մխիթարյանի օրինակը ապացույցն է այն բանի, որ պայմաններ կոչվածը գլխավոր գրավականը չէ ուժեղ ֆուտբոլ և ֆուտբոլիստներ ունենալու համար։ Այս ամենը քաջ գիտակցելով՝ Հենրիխ Մխիթարյանը փորձում է կոտրել կարծրատիպը, որը տարիների ընթացքում արմատացել է մեր ֆուտբոլում։

«Չեմ ուզում առանձնացնել մանուկներին, ովքեր ապրում են գյուղում կամ քաղաքում: Եթե ունես նպատակ, պետք է ամեն ինչ անես, որ հասնես դրան: Կարող եմ բերել իմ օրինակով, որ ոչ մեկը չէր հավատում, որ կարող էի խաղալ Գերմանիայում, Անգլիայում, Իտալիայում: Այդ ճանապարհը շատ դժվար է, բայց ոչ անանցանելի: Եթե դու մի բանի հասնում ես հեշտությամբ, դա գին չունի: Եթե հասնում ես դժվարությամբ, այ դա գին ունի»,- նշել էր Մխիթարյանը։

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լուրջ քայլեր է անում ֆուտբոլի մասսայականացման գործում։ Սա կարևոր նախապայման է առաջ շարժվելու համար, բայց ընդունենք՝ ոչ գլխավորը։ Հենրիխ Մխիթարյանի օրինակը պետք է որակել որպես բանաձև։ Ավելի ստույգ՝ պայմաններ ստեղծելուն զուգահեռ պետք է պատանի ֆուտբոլիստների շրջանում ներդնել նաև հոգեբանական այն թեզը, որի հիմքում նպատակն է, մեծ ցանկությունն ու նվիրվածությունը գործին։

Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։ Ներկայումս հանդես է գալիս իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբում։ Ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում (2012)։ Ութ անգամ (յոթ անգամ անընդմեջ) դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին)։ Համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 86 խաղում խփած 29 գնդակով։ Նա միակ հայ ֆուտբոլիստն է, որը խաղացել է Անգլիայի Պրեմիեր լիգայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում