Tuesday, 16 04 2024
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը

ԲՀԿ-ն կդառնա՞ բաց բաժնետիրական ընկերություն

Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ ԲՀԿ-ի շուրջ «համախմբվող» ուժերը չեն կարողանում հուշագիր ստորագրել: Դա ամենևին զարմանալի չէ, որովհետև հուշագիր ստորագրելու համար անհրաժեշտ է երեք պարզ պայման. փոխադարձ վստահություն, իրապես քաղաքական բնույթ ու բովանդակություն և գաղափարական ուղենիշներ քաղաքական լայն իմաստով: Մի բան, որոնք ինչ-որ առումով ունի միայն ՀՅԴ-ն, սակայն լոկ իբրև կառույց, ինստիտուցիոնալ համահայկական միավոր: Բայց այդ գործընթացում էլ ՀՅԴ-ն ներգրավված է ոչ այդ ընդգրկումով, այլ ընդամենը մարդկանց մի խմբի նախաձեռնությամբ, որոնք նախորդ տարիներին իրենց իրավիճակային շահերի համար փոշիացրել են ՀՅԴ հսկայական քաղաքական ներուժն ու վարկը: Դա էր նաև պատճառը, որ հայ իրականության մեջ այդ եզակի արժեքավոր ինստիտուտներից մեկը Հայաստանում չի կարողանում հաղթահարել խորհրդարանի ընտրության 5 տոկոս շեմը, եթե այդ հարցում չի օգնում օրվա իշխանությունը:

Ավելին, հայ հասարակական-քաղաքական իրականության թերևս ողբերգական պատկերն է, երբ Հայաստանի խորհրդարանում կարող է ավելի մեծ ներկայացվածություն ունենալ այնպիսի միավոր, ինչպիսին ըստ էության բիզնես տրամաբանությամբ կառուցված ԲՀԿ-ն է, քան դարավոր՝ թեկուզ հակասական քաղաքական հետագծով ու կենսափորձով ՀՅԴ-ն: Մինչդեռ այդ պատկերի շուրջ լրջորեն խորհելու և քաղաքական հետևություններ անելու փոխարեն՝ ՀՅԴ լիդերները տարիներ շարունակ ուղղակի համակերպվել և գործակցել, կոալիցիա են կազմել այդ իրողությունների հետ: Սակայն վստահաբար հնարավոր է պնդել, որ ինչ էլ լինի՝ ՀՅԴ-ն, միևնույն է, հարյուր հազարավոր գաղափարական նվիրյալներն են աշխարհի տարբեր ծայրերում և ոչ թե մի քանի մարդիկ այդ ուժի հայաստանյան վերնախավում:

Սակայն բանն այս դեպքում ՀՅԴ-ն չէ, այլ ԲՀԿ-ի շուրջ «համախմբվող» միավորները: Նրանցից որևէ մեկը քաղաքական չէ, հակառակ պարագայում մինչ այժմ հանրությունը ականատես կլիներ քաղաքական դրսևորումների: Իսկ ինչ է նշանակում հայաստանյան հետհեղափոխական ժամանակահատվածում քաղաքական դրսևորում: Դա նշանակում է ոչ թե կռիվ հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանության դեմ այնպես, ինչպես նախկինում կռվում էին ընդդիմությունները Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի դեմ, այլ հանդարտ ու հետևողական աշխատանք հանրության հետ, աշխատանք հեղափոխության օրակարգով և արժեկարգով: Իսկ դրա համար չկա որևէ համախմբման կարիք, քանի որ այդ աշխատանքը ենթադրում է բովանդակություն, ոչ թե քանակ:

Համախմբումը հայկական քաղաքական իրականության մեջ ընդամենը քաղաքականության «կորպորացիոն» բնույթի դրսևորում է, տվյալ դեպքում՝ ընդամենը ԲՀԿ-ն փակ բաժնետիրական ընկերությունից բաց բաժնետիրական ընկերություն դարձնելու ձգտում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում