Վրաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը հասել է 911-ի: Երկրում վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի երեք նոր դեպք:
Ըստ Կառավարության StopCov.ge պորտալի, ապաքինված հիվանդների թիվը 768 է․ վերջին մեկ օրում ապաքինվել է յոթ հիվանդ: Փաստացի բուժում ստացող կորոնավիրուսով հիվանդների թիվը 129 է:
2662 մարդ գտնվում է կարանտինում, բժիշկների հսկողության տակ է 255 մարդ: Կորոնավիրուսից Վրաստանում մահացել է 14 հիվանդ։