Թուրքիայում հունիսի 22-ին նոր տիպի կորոնավիրուսից մահացել է 24 մարդ։ Այս մասին «Twitter»-ի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։
Նախարարը նշել է, որ 1 օրում արված 41․413 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.212 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է մահվան 24 դեպք, ապաքինվել է 1.293 մարդ:
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 161.533 մարդ, իսկ 846 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 188․897, իսկ մահվան 4․974 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 2 մլն 986.653-ի։