Thursday, 28 03 2024
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված

ԲԴԽ-ն ունի միայն մեկ անելիք՝ իր գործունեությամբ վերջ դնել դատական համակարգի նկատմամբ քննադատությունների տարափին. Ռուստամ Բադասյան

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն օրերս ասել է, որ գնահատական չի կարող տալ դատաիրավական բարեփոխումների ծրագրին, և որ ԲԴԽ առաջարկների մի մեծ զանգված չի ընդունվել կառավարության կողմից։ Նա նաև նշել է, որ կարելի էր ավելի լավը անել, ունենալ ավելի պարզ բարեփոխումների համակարգ, որի համար պետք էր քաղաքական կամք և համապատասխան ֆինանսավորում։

«Առաջին լրատվական»-ն այս հարցերի շուրջ զրուցել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ։

Պարոն նախարար, Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախնական քննարկումների փուլում ի՞նչ առաջարկներ են ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդի կողմից, որ կառավարությունը չի ընդունել, և Ռազմավարության վերաբերյալ ի՞նչ գնահատականներ են առ այսօր հնչել ԲԴԽ նախագահի կողմից։

– Վերջին հարցից սկսեմ։ Ես հիշում եմ, որ պարոն Վարդազարյանը բավական բարձր գնահատական էր տվել մեր բարեփոխումների ծրագրին։ Ինչ վերաբերում է ԲԴԽ-ից ստացված առաջարկներին, ապա չեմ հիշում որևէ կոնցեպտուալ առաջարկ, որ ընդունած չլինենք։ Հիմնականում տպավորություն էր, որ մեծ դիմադրություն կա դատավոր դառնալու նվազագույն տարիքային շեմի՝ 25 տարեկան դառնալու մասով, ինչը կոնցեպտուալ խնդիր չէր։ Թեև դատական համակարգը «փակ պահելու» ցանկության տեսանկյունից միգուցե դառնում է բավական կոնցեպտուալ կետ։

Ի՞նչ նկատի ունեք  համակարգը «փակ պահել» ասելով։

– Նկատի ունեմ, որ կա մոտեցում, որ դատավոր պետք է դառնան կա՛մ դատավորների օգնականները, կա՛մ դատական դեպարտամենտում աշխատող անձինք, սակայն մեր մոտեցումն է ապահովել համակարգից դուրս, երիտասարդ դատավորների մուտքը համակարգ և այդպիսով նոր արյան ներարկումը։ Նաև պետք է աշխատել դատավորների թեկնածուների լայն ցանկ ստեղծելու հնարավորության վրա։

Պարոն Վարդազարյանը նաև նշել էր, որ թեև իրենց առաջարկների մի մեծ զանգված չի ընդունվել, այդուհանդերձ, ընտրված այս տարբերակը շատ ավելի լավն է, «քան այն հախուռն ցանկությունները, որ որոշ քաղաքական գործիչներ հայտնում են մամուլում»։

– Այո՛, երբեմն կա անհիմն քննադատություն, բայց, կարծում եմ, քննադատությունների մեծ մասը տեղին է։ Մի՞թե հասարակությունը, մասնագիտական հանրույթը չի նկատում, որ դատական համակարգում շարունակվում են կոռուպցիոն երևույթները, մի՞թե պարզ չէ, որ բազմաթիվ արատավոր երևույթներ առ այսօր շարունակվում են։ Հետևաբար ԲԴԽ-ն ունի միայն մեկ անելիք. Դատական օրենսգրքի գործող կարգավորումների համաձայն և նոր փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո արդարացի կարգապահական պատասխանատվության որոշումներ ընդունել և նպաստել դատական համակարգի առողջացմանը։ Հենց ԲԴԽ-ն է այն մարմինը, որն իր գործունեությամբ կարող է վերջ դնել դատական համակարգի նկատմամբ սուբյեկտիվ և օբյեկտիվ քննադատությունների տարափին։

Պարոն Բադասյան, հանրության ուշադրությունն անցյալ շաբաթ սևեռվեց դատական երկու որոշումների վրա. դրանցից մեկով Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից, իսկ մյուսով Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը չբավարարվեց։ Հանրության մեջ կա դժգոհություն ու անհասկացվածություն այս որոշումներից։ Չե՞ք կարծում, որ այս ընթացքի մեջ մեղքի իր բաժինն ունի նաև իշխանությունը, որ չի շտապում դատական համակարգում արմատական փոփոխությունների գնալու հարցում։

– Մինչ բուն հարցի պատասխանին անդրադառնալը՝ որոշ ժամանակագրություն ներկայացնեմ բարեփոխումների ուղղությամբ իրականացված աշխատանքներից, որից հետո միասին եզրահանգում կանենք՝ շտապո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Ընդամենը մեկ տարի առաջ՝ 2019 թվականի հունիսի 19-ին, նշանակվեցի արդարադատության նախարար, հոկտեմբերի 10-ին հաստատեցինք Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը, օգոստոսին հանրային քննարկման ներկայացրեցինք վեթինգի վերաբերյալ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, հոկտեմբերին հրապարակեցինք դրա վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, նոյեմբերին կառավարությունը հաստատեց փաթեթը, Ազգային ժողովն ընդունեց այս տարվա մարտին, իսկ ուժի մեջ մտավ մայիսի 2-ին։ Զուգահեռ, 2019 թվականի սեպտեմբերին հանրային քննարկման ներկայացրեցինք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որն ԱԺ կողմից ընդունվեց այս տարվա ապրիլի 16-ին և հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո մասնակի ուժի մեջ մտավ մայիսի 23-ին։

Հետևաբար, երբ խոսում ենք դատական համակարգում բարեփոխում իրականացնելու հասարակական պահանջից, ապա պետք է փաստենք, որ արդարադատության նախարարությունն այն մաքսիմալ արագությամբ է իրականացրել՝ այս պահին հնարավոր դարձնելով դատավորների հայտարարագրերի վերլուծությունն ու գույքային դրության ստուգումը։  Հետևաբար այն մարմինները, որոնք սահմանված գործիքակազմերի շրջանակում արդեն պետք է իրականացնեն վեթինգը, կարող են անցնել այդ գործառույթի կատարմանը։ Ինչ վերաբերում է համապարփակ վեթինգի գործիքների կիրառմանը, ապա դրանք ենթադրում են սահմանադրական փոփոխություններ, որոնց ուղղությամբ աշխատանքներն այս պահին իրականացվում են. այդ մասով ևս որևէ ձգձգում արդարադատության նախարարության կողմից չի եղել, և եթե անհրաժեշտությունը լինի, ՀՀ քաղաքացիների կամարտահայտությամբ դրանք ևս կներդրվեն։

Ինչ վերաբերում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելուն, ապա առհասարակ պետք է գիտակցել, որ կալանքի հարցը քննարկվում է այլ սկզբունքներով. կալանքի միջնորդության բավարարումը կամ մերժումը որևէ ազդեցություն չունի վերջնական դատական ակտի, անձի մեղավորության կամ անմեղության հաստատման վրա։ Կարծում եմ, որ նման որոշումները չպետք է մեկնաբանվեն. եթե դատավորը անկաշկանդ է գործել, ապա այդպես է որոշել, իսկ եթե եղել են կողմնակի ազդեցություններ, դրանք պետք է հետաքննվեն։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում