Հուլիսի 22-ին ժամը 15:23-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 16 շենքի 13-րդ բնակարանի դուռը փակվել է, տանը գտնվում է հինգ տարեկան երեխա և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է Տավուշի Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Ժամը 15:54-ին փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը: 2006 թ. ծնված Նելլի Հարությունյանը անվնաս հանձնվել է ծնողներին: