Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Միտումնավոր փորձել են մանր բաժնետերերին զրկել սեփականության իրավունքներից». Ինչ զարգացումներ են գերմանացի ներդրողներն ընդդեմ Ծառուկյանի գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Նոր Նորք» նստավայրում գերմանացի ներդրողների՝ «Իստինվեստոր» ընկերության ներկայացուցիչները  շարունակում են պայքարը ընդդեմ  Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի սեփականատեր, Աժ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի։

Գերմանացի ներդրողները այդ կոմբինատում բաժնետեր են եղել և կորցրել իրենց բաժնեմասը։ Նրանք ներկա դատական  գործընթացով պահանջում են վերացնել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչի՝ «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին», ինչպես նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Ա. Աֆանդյանի որոշումները:

Շուրջ մեկ տարի առաջ մերժվել է քրեական գործի հարուցումը և այդպես էլ չի բացահայտվել, թե ինչպես գերմանացի ներդրողները  2008 թվականին զրկվեցին Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի՝ իրենց 3,2% բաժնեմասից:

«Իստինվեստոր» ընկերության տնօրենությունը Հայաստանում 2018 թվականի իշխանափոխությունից հետո իրենց սեփականության իրավունքը  վերականգնելու նոր գործընթաց է սկսել։

«Իստինվեստորի» տնօրեններ Անդրեաս Հինցմանի և Արթուր Գայգերի` նոյեմբերի 14-ին տարածած հաղորդագրության համաձայն՝  այս գործի կարևորությունն ուղղակիորեն բխում է Հայաստանի կողմից օտարերկրյա ներդրումների ներգրավման քաղաքականության շեշտադրումներից.

«Ներկայիս վիճակը վարկաբեկիչ է ինչպես Գագիկ Ծառուկյանի, այնպես էլ գործի շրջանակներում ժամանակին ներգրավված դատական մարմինների համար: Թեև հայկական կառավարության պաշտոնյաներն ու անձամբ պարոն Ծառուկյանը երկրի առաջնայնությունների շարքում բազմիցս մատնանշել են օտարերկրյա ներդրողների համար իրավական տեսանկյունից արդար և բարենպաստ միջավայրի ստեղծումը, «Իստինվեստորի»  հետ տեղի ունեցածն ու նմանօրինակ դեպքերը, հակառակը, վանում են ներդրողներին, նրանց զրկելով երկրի դրական ներդրումային ներուժը դիտարկելու ցանկությունից», – ասվում է հաղորդագրության մեջ:

«Իստինվեստոր» ներդրումային հիմնադրամը 2006 թվականից սկսել է ներդրումներ իրականացնել Հայաստանում։ Այդ տարվանից արված ներդրումները չափը Հայաստանում գերազանցել է 5 մլն եվրոն: 2006 թվականի մայիսին «Իստինվեստորը» ձեռք է բերել «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի 1520 բաժնետոմս, դրանք կազմել են կոմբինատի կանոնադրական կապիտալի 3,2%-ը: Մնացած բաժնետոմսերի 82%-ը պատկանում էր Գագիկ Ծառուկյանին, 10%-ը՝ նրա հիմնադրած «Մուլտի Գրուպին», իսկ մոտ 7%-ը՝ այլ բաժնետերերի, ընդհանուր՝  124 բաժնետեր է եղել:

2008 թվականի հոկտեմբերի 12-ին բաժնետերերի արտահերթ ժողովում որոշվել է համախմբել՝կոնսոլիդացնել, կոմբինատի բաժնետոմսերը՝ 47,270 հատը համախմբելով 20 բաժնետոմսի:

Համախմբման արդյունքում «Իստինվեստորի» և մյուս մանր բաժնետերերի մոտ առաջացել են կոտորակային՝ ոչ ամբողջական  բաժնետոմսեր, որոնք նրանք պետք է հետ վաճառեին խոշոր բաժնետերերին՝ «Մուլտի Գրուպին» և Գագիկ Ծառուկյանին, քանի որ նրանց մոտ չէր ձևավորվել նույնիսկ մեկ ամբողջական բաժնետոմս:

Կոմբինատի հատուկ ժողովում մշակվել և հաստատվել էր նշված կոտորակային բաժնետոմսերի վաճառքի բանաձևը, ըստ որի՝ 1520 բաժնետոմսերի դիմաց՝ կանոնադրական կապիտալի 3,2%,  «Իստինվեստորը» պետք է ստանար 14, 8 մլն դրամի չափով փոխհատուցում, ինչը կնշանակեր, որ կոմբինատի ընդհանուր արժեքը կազմում է 470 մլն դրամ՝մոտ 870 հազար եվրո:

«Իստինվեստորի» տնօրենության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Երևանի կենտրոնում տեղակայված, մեկ դարի պատմություն ունեցող խոշոր գործարանն իր արտադրական հզորություններով, սարքավորմամբ, կոնյակի զգալի պաշարներով, ինչպես նաև իր շենք-շինություններով հանդերձ գնահատվում էր 1 մլն եվրոյից պակաս՝ Երևանի կենտրոնում գտնվող առանձնատան գնի չափով»:

Ըստ գերմանացի ներդրողների՝ կոմբինատի արժեքը 100-300 մլն եվրոյի սահմաններում է, ինչը նշանակում է, որ «Իստինվեստորը»  կրել է նվազագույնը՝ 3 մլն եվրոյի վնաս:

Կանոնադրական կապիտալի 3,2%-ը կազմող կոտորակային բաժնետոմսերի վաճառքի դիմաց փոխհատուցման գումարից «Իստինվեստորը» հրաժարվել է և չի վաճառել իր բաժնետոմսերից յուրաքանչյուրը 69 եվրոյի դիմաց։

«Իստինվեստորի» տնօրենության հաղորդագրության մեջ նշված է. «Դա իրական շուկայական արժեքի 2%-ից էլ ցածր էր։ Այս քայլով «Մուլտի Գրուպը» և Գագիկ Ծառուկյանը միտումնավոր փորձ են կատարել մանր բաժնետերերին զրկելու սեփականության իրենց իրավունքներից, միաժամանակ խախտելով ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը»:

Դատական երկարատև գործընթացների արդյունքում «Իստինվեստորը» չի կարողացել հաջողության հասնել ՀՀ դատարաններում և ստանալ այն փոխհատուցումը, որը համարում էր արդարացի և համարժեք։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ «Իստինվեստոր» ՍՊԸ-ն ընդդեմ Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ ՓԲԸ-ի հայցը քննել ու 2013 թվականի մարտի 18-ին վճիռ է կայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ Ա. Մելքումյանի նախագահությամբ: «Իստինվեստորի» հայցը բավարարվել է մասնակի՝ միայն այն մասով, որն անընդունելի էր ընկերության համար, ընկերության հիմնական պահանջները մերժվել են:

«Իստինվեստորը» վերաքննիչ բողոք է ներկայացրել: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ Ա. Մկրտչյանի, մասնակցությամբ դատավորներ՝ Ի. Վարդանյանի, Ն. Բարսեղյանի, բողոքը քննել ու որոշում է կայացրել 2013 թվականի հուլիսի 26-ին: «Իստինվեստորը» այս ատյանում էլ է պարտվել:

Դատական երկրորդ ատյանում էլ իր փնտրած արդարադատությունը չգտնելով՝ գերմանացի ներդրողները դիմել են ՀՀ Վճռաբեկ դատարան, որը՝ Ե. Խունդկարյան, Տ. Պետրոսյան, Ս. Անտոնյան, Ա. Բարսեղյան, Մ. Դրմեյան, Գ. Հակոբյան, Է. Հայրիյան, Ե. Սողոմոնյան կազմով, նրանց բողոքը քննության չի ընդունել՝ վերադարձրել է 2013 թվականի հոկտեմբերի 2-ին: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բողոք բերած անձանց «փաստարկները բավարար չեն եզրահանգելու համար, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226 հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ գործի ելքի վրա ազդած դատական սխալ՝ նյութական կամ դատավարական իրավունքի խախտում»:

Սպառելով ՀՀ դատական ատյանները և իրենց իրավունքների պաշտպանության հարցում պարտություն կրելով՝ «Իստինվեստորը» 2014 թվականին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Գործն ընթացքի մեջ է։

«Իստինվեստորի» տնօրենության հաղորդագրության մեջ ասվում է. «Վերջին 10 տարիների ընթացքում այս խնդրի մասին լայնորեն տեղեկացել են եվրոպական մեր հաճախորդներն ու գործընկերները, որոնց համար այժմ արդեն, թերևս, անհնարին կլինի Հայաստանը իբրև ներդրումների համար գրավիչ երկիր դիտարկելը: Առնվազն այնքան ժամանակ, մինչդեռ կշարունակվեն նմանօրինակ խաբեությունն ու խարդախությունը: Եթե Հայաստանն ակնկալում է օտարերկրյա ներդրողներ ներգրավել, ապա պարտավոր է քայլեր ձեռնարկել՝ նրանց հետ հարաբերությունները օրենսդրության շրջանակներում կարգավորելու ուղղությամբ: Դատարանները չպետք է արհեստականորեն ձգձգեն գործերի քննումը, իսկ որոշում կայացնելիս պետք է ղեկավարվեն օրենքի տառով և ոգով: Մանր բաժնետերերի իրավունքները պետք է պաշտպանված լինեն: Ներդրողները չպետք է զրկվեն օրինական կերպով ձեռք բերված գույքից և ակտիվներից: Հայաստանին հաջողվել է շատ բան փոխել վերջին ամիսների ընթացքում: Իսկ մենք դեռ սպասում ենք…»:

Իշխանափոխությունից հետո գերմանացի ներդրողները հաղորդում են ներկայացրել, որ սեփականության իրավունքից իրենց զրկելու,  հայաստանյան դատական համակարգում արդյունքի չհասնելու գործընթացները կոռուպցիոն ռիսկեր են պարունակել. պաշտոնեական դիրքի և լիազորությունների չարաշահումների, ինչպես նաև ծանոթ-բարեկամական կապերի օգտագործմամբ  վճիռներ են կայացվել Ծառուկյանի օգտին։ Դատախազությունը որոշել է քրեական գործ չհարուցել, ինչն էլ ներկայումս դատական կարգով վիճարկվում է «Իստինվեստորի» կողմից…

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում