Այսօր՝ հունիսի 22-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը հայտարարեց. «ԱԺ-ն այլընտրանք չունի: Արդեն 2 տարի է` հասարակությունը մեր առջև դրել է պահանջ` ունենալ գործող Սահմանադրությանը համապատասխան ՍԴ»:
Նրա խոսքով` հենց նրանց իսկ գրած Սահմանադրությամբ պաշտոնավարումը 12 տարի է. «ՍԴ անդամները, որոնք 12 տարուց քիչ են պաշտոնավարել, օժտվում են ՍԴ դատավորի լիազորություններով: Սա քմահաճույք չէ, սա անհրաժեշտություն է: Մենք սա կատարում ենք ոչ թե ընդդեմ, այլ հանուն»:
Մանրամասները՝ տեսանյութում: