Այսօր՝ հունիսի 22-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Ինչպես նշեց նախագծի զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը` փոփոխություններից հետո ՍԴ 3 անդամների պաշտոնավարումն է դադարեցվելու, իսկ 4 անդամներ շարունակելու են պաշտոնավարել:
«ՍԴ նախագահը շարունակելու է պաշտոնավարել որպես ՍԴ անդամ»,- նշեց նա:
Հովակիմյանի խոսքով` ՍԴ անդամները դեռևս չվիճարկված ԱԺ օրենքի մասին Վենետիկի հանձնաժողովի հետ բանակցելիս կանխակալ վերաբերմունք են դրսևորում. «Սա հակասում է ՍԴ մասին ներկայիս օրենքին: Իրենք իրավունք չունեն կարծիք արտահայտելու մի խնդրի վերաբերյալ, որը կարող է վաղը իրենց վարույթում քննվել»:
Մանրամասները՝ տեսանյութում: