Thursday, 28 03 2024
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

«Այս տարվա դիմորդների վրա չպետք է գցենք կրթության որակի ամբողջ մեղքը»

Գնահատման թեստավորման կենտրոնը հրապարակել է 2020 թ. միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների։ Քննությունները կմեկնարկեն հուլիսի 2-ին «Օտար լեզուներ» առարկայից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն), հուլիսի 4-ին դիմորդների գիտելիքները կստուգվեն «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն», «Քիմիա», հուլիսի 6-ին՝ «Մաթեմատիկա», իսկ հուլիսի 8-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա» առարկաներից։

Ընդունելության քննություններն անցկացվելու են քննական կենտրոններում, որոնք, նախկին 30-ի փոխարեն՝ 45-ն են: Եթե նախկինում մեկ քննական կենտրոնը նախատեսված էր 200-ից 250 դիմորդի համար, ապա այս տարի քննություն հանձնողների թիվը չի գերազանցի 120-ը, և յուրաքանչյուր դահլիճում կլինի 40-60 դիմորդ: Քննություններն անցկացվելու են անվտանգության աննախադեպ պայմաններում՝ հաշվի առնելով պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության բոլոր կանոնները։

Քննություն հանձնողների միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը, ամբողջ տարածքը կախտահանվի՝ ներառյալ անգամ գրիչները: Յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվեն սանիտարական պաշտպանության անհատական միջոցներ:

Ոստիկանությունը ևս կիրականացնի հսկողություն ավելորդ կուտակումներից խուսափելու համար:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը մտահոգություն հայտնեց, որ անհայտ է այն դիմորդների ճակատագիրը, որոնք, օրինակ, հենց այդ օրերին կվարակվեն կորոնավիրուսով, կգտնվեն 14-օրյա կարանտինի մեջ կամ հենց քննության ժամանակ ջերմաչափում կիրականացվի ու կպարզվի, որ դիմորդը տաքություն ունի: «Իհարկե, մեկ փուլով քննություններն անցկացնելը որոշակի ռիսկեր ունի ու ոմանց համար կարող է խնդիր առաջացնել: Նախկինում կար այսպիսի տարբերակ: Եթե դիմորդը քննության օրը հիվանդ էր լինում կամ բժշկի տեղեկանք էր բերում, իրենց համար անցկացվում էր լրացուցիչ փուլ: Հիմա, ինչքան հասկացա, դա չի լինելու»,- ասաց Սերոբ Խաչատրյանը:

Կրթության փորձագետի խոսքերով՝ մեկ քննությունով բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելը խնդրահարույց է նաև մեծ պահանջարկ ու մրցակցություն ունեցող ֆակուլտետների համար: «Որոշ ֆակուլտետներում դիմորդների թիվը մեծ է: Օրինակ՝ Իրավագիտություն, IT, Միջազգային հարաբերություններ: Բավական մեծ մրցակցություն կա, օրինակ, Իրավագիտության ֆակուլտետում: Մոտ 500-ից ավելի դիմորդ կա 140 տեղի համար: Քանի որ մեկ քննություն է լինելու, այստեղ խնդիր կարող է առաջանալ, որ պետպատվերի տեղերի համար մեծ մրցակցություն է լինելու, ու մարդիկ 19-20 միավորով ուղղակի չեն կարողանալու պետպատվերի տեղերին հավակնել»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Սերոբ Խաչատրյանը, այդուհանդերձ, այն կարծիքին չէ, որ մեկ քննությունով ընդունվելը կործանարար է լինելու բուհերի համար, որովհետև դիմորդներն իրենց երկու-երեք առարկաները պարապել են: «Ես այստեղ մեծ ցնցում չեմ տեսնում, որ ահա մեկ քննության պատճառով կրթության որակը կընկնի: Վիճակն առանց այդ էլ բարվոք չէ, դա էլ մի փոքր կվատացնի վիճակը, որովհետև շատ ավելի հեշտ կլինի ընդունվել: Բայց ընդհանուր այդ միջավայրի մեջ, չեմ կարծում, որ այս տարվա դիմորդների վրա պետք է գցենք կրթության որակի ամբողջ մեղքը»,- ընդգծեց Սերոբ Խաչատրյանը:

Ըստ կրթության փորձագետի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ կրթության ոլորտում ստեղծված այս իրավիճակը բուհերը պետք է օգտագործեն հեռավար կրթությունն ավելի զարգացնելու ուղղությամբ: «Հիմա շատ հարմար պահ է, որպեսզի բուհերն ուժեղացնեն իրենց կարողությունները հեռավար աշխատելու ուղղությամբ: Այդ իմաստով շատ հարմար պահ է: Դրա արդյունքում, երբ ճգնաժամը հաղթահարվի, բուհերը կկարողանան ուսուցման մեջ ուժեղացնել հեռավար կրթության բաղադրիչը, որն իրենց համար կարող է ունենալ և՛ ֆինանսական օգուտներ, և՛ ավելի շատ ուսանողներ ունենալու հնարավորություն: Դպրոցների պարագայում չէի ասի, բայց բուհերի պարագայում ակնհայտ է, որ կարող են գործունեության շատ տեսակներ անել հեռավար: Դրանով կխնայեն և՛ ժամանակ, և՛ գումար: Մենք կարող ենք նաև ներդնել բացառապես հեռավար դասընթացներ՝ ներգրավելով արտասահմանցի ուսանողներին: Պետք է այս պահն օգտագործել ու ուժեղացնել թվային գրագիտությունը, հեռավար ուսուցման տակտիկաները: Ավանդականի հետ համադրել հեռավար կրթությունը: Բուհերի պարագայում շատ բաներ հնարավոր է անել հեռավար ու ուսանողներին իզուր չբերել հասցնել բուհ: Եթե դասախոսը լսարանում չունի նորմալ տեխնիկական պայմաններ, ապա հեռավարի դեպքում այս խնդիրը լուծվում է: Այսինքն՝ տանը նստած դու կարող ես քո համակարգչով և՛ տեսանյութ ցույց տալ, և՛ պրեզենտացիա անել, որը բուհի լսարանում հաճախ չես կարող անել»,- մանրամասնեց կրթության մասնագետը:

Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ համալսարաններում, օրինակ, հեռակա կրթությունը կարելի է փոխարինել ավելի երկարատև հեռավար կրթությամբ: Ըստ մեր զրուցակցի՝ ավելի արդյունավետ կլինի հեռակա կրթությունն անցկացնել հեռավար տարբերակով: «Միանշանակ, տեսեք, բարձրագույն կրթության մասին նախագիծն էլի անհայտացավ, բայց վերջին նախագծով արդեն նշված էր, որ հեռական վերանում է: Այժմ հեռակա կրթությունը լիարժեք կարող ես փոխարինել հեռավար կրթությունով:

Իհարկե, կարող են լինել որոշ պրակտիկ բաներ: Դրա հետ մեկտեղ, ամբողջ ուսումնական գործընթացը կարելի է տեղափոխել առցանց տիրույթ: Դա ավելի արդյունավետ կլինի: Պատկերացրեք, մեր հեռակաները ամեն կիսամյակ 1 ամիս են դասի գնում: Դա այնքան էլ լավ չէ, որովհետև ստացվում է՝ տարվա մեջ երկու անգամ է դասի գնում: Եթե այս համակարգն անցկացնենք հեռավարի, կարելի է 9 ամիս ավելի թեթև տեմպով իրականացնել: Դա նաև սովորողի համար ձեռնտու կլինի, քանի որ նրանք հիմնականում աշխատում են»,- տեսակետ հայտնեց Սերոբ Խաչատրյանը:

Անդրադառնալով մասնավոր բուհերի խնդրին ու այս տարի դիմորդների բացակայությանը, Խաչատրյանը նշեց՝ վերջին 10 տարում մասնավոր բուհերի թիվը շեշտակի նվազել է ու շարունակաբար նվազում կա: «Որոշ մասը գոյատևում է, բայց կիսատ-պռատ վիճակով: Մասնավոր բուհերի վիճակն այս տարի ավելի կվատանա: Բայց այնպես չէ, որ լավ էր: Մասնավոր բուհերի մեծ մասը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Մի 4-5 բուհ կա, որ կարողանում է քիչ թե շատ դիմանալ: Կարծում եմ՝ իրենք այս տարի ևս կկարողանան որոշակի խումբ հավաքել: Լրացուցիչ ընդունելությամբ կկարողանան որոշ խումբ հավաքել: Այսինքն՝ դուրս մնացած, անբավարար ստացած դիմորդները հետո կդիմեն մասնավոր բուհեր»,- իր խոսքը եզրափակեց Սերոբ Խաչատրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում