Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 320-ով, ընդհանուր՝ 20․588 մարդ, 10 մարդ մահացել է, ընդհանուր՝ 360 մահ։ Ըստ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի՝ այս պահին փաստացի բուժում է ստանում 10980 մարդ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ: