Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Մոսկվան Փաշինյանի չգալը քաղաքական մարտահրավեր չի համարում, վատ է, որ այստեղ Ալիևի հետ հանդիպում չի լինի. Տարասով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Մոսկվա` մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Այդ մասին վարչապետը հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գրված նամակի միջոցով՝ ընդգծելով, որ իր որոշման պատճառը համաճարակային իրավիճակն է։

Որքան էլ տարբեր շրջանակներ այս որոշման մեջ քաղաքական ենթատեքստ են տեսնում, ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ Մոսկվան սա որպես մարտահրավեր չի դիտարկում և իր դիտարկմամբ՝ այստեղ քաղաքական ենթատեքստ չկա։ «Ալիևը ևս չի գալու, ես այստեղ քաղաքական դրդապատճառ չեմ տեսնում։ Համաճարակային իրավիճակը թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում շատ բարդ է։ Ավելին՝ հարևան Իրանի հետ սահմանային հսկիչ անցակետերում համաճարակային իրավիճակը շատ դժվար վերահսկելի է։ Իհարկե, ցավում ենք, որ Փաշինյանն ու Ալիևը չեն գալու, որովհետև Հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթի ֆորմատում կարող էին հանդիպել, ինչ-որ բան խոսել։ Դա կարող էր որոշակիորեն մեղմել Ղարաբաղյան հակամարտության շուրջ առաջացած առճակատումը»,-նկատեց մեր զրուցակիցը։

Շարունակելով՝ Տարասովն ընդգծեց՝ Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղված իրավիճակը փակուղային է. «Հետևեցինք Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին, որտեղ Փաշինյանը խոսեց հակամարտության կարգավորման հեռանկարների մասին։ Բայց իրավիճակը փակուղային է, չնայած իմ կարծիքով՝ Հայաստանն ավելի մեծ պատրաստակամություն ունի կարգավորման, երբ, օրինակ, խոսում է, որ պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանի կարծիքը։ Բայց, օրինակ, Բաքուն ավելի կոշտ դիրքորոշում ունի ու խաղում է ռազմական կարգավորման տարբերակի վրա։ Բաքուն հղում է անում այնպիսի բանաձևերի ու ինստիտուտների, որոնք երբեք չեն աշխատել։ Նրա առաջ քաշած տարբերակը ռազմական ճանապարհն է, բայց ես կարծում եմ, որ հիմա Բաքուն իրեն նման բան թույլ տալ չի կարող։ Ինքնուրույն պատերազմ՝ առանց կոալիցիայի, Ադրբեջանը չի գնա։ Իսկ կոալիցիան կարող է լինել կա՛մ Թուրքիան, կա՛մ որոշակի աջակցությունը Արևմուտքից։ Բայց Արևմուտքից ոչ ոք Ադրբեջանին այդ հարցում չի աջակցի, իսկ Թուրքիան պատրաստ է միայն խոսքերով, որովհետև կա Սիրիայի հարց, Իրաքի հարց, ու հիմա նման գործողության ժամանակը չէ։ Բացի դրանից՝ իրենք այստեղ ևս առնչվելու են ռուսական գործոնի հետ, իսկ Էրդողանին դա բոլորովին պետք չէ։ Իրավիճակն անոմալ է, որովհետև ոչ ոք չգիտի, թե ինչքան կշարունակվի այս իրավիճակը։ Չափից դուրս մեծ փողեր են ծախսում ադրբեջանցիները սպառազինման համար, Հայաստանն էլ ստիպված է ևս պատրաստ լինել։ Կարևոր հարց է համաճարակը, որը փոխում է տնտեսության վիճակը։ Ոչ ոք չգիտի, թե աշխարհն այս վիճակից ինչպես դուրս կգա՝ հատկապես Հարավային Կովկասը՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը։ Իհարկե, բոլոր պետությունների համար էլ բարդ է, բայց իրենք շատ ավելի բարդ վիճակում են այսօր գտնվում, քան Ռուսաստանը։ Ուստի բավականին բարդ է խոսել այն մասին, թե ինչպես առաջիկայում կզարգանան իրադարձությունները»։

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, Ստանիսլավ Տարասովն ընդգծեց՝ Մոսկվան քաղաքական մարտահրավեր չի համարում Փաշինյանի՝ Մոսկվա չգնալու դիրքորոշումը, եթե այդպես լիներ՝ համապատասխան հայտարարությամբ հանդես կգար. «Համենայնդեպս, մենք հարցը դիտարկում ենք հենց համաճարակային իրավիճակով պայմանավորված տրամաբանության մեջ։ Գուցե ձեզ համար ավելի տեսանելի է, բայց Մոսկվան սրան քաղաքական ենթատեքստ չի հաղորդում։ Հայաստանի բոլոր առաջնորդներից երկուսը՝ Քոչարյանն ու Սարգսյանը, իհարկե, Քոչարյանն ավելի շատ՝ լավ հարաբերություններ ունեին Մոսկվայի հետ։ Իրենք Մոսկվային առաջնային պլանում էին դիտարկում՝ որպես ամենակարևոր դաշնակից։ Փաշինյանը հեռվացել է այդ քաղաքականությունից, բայց պետք է ասեմ, որ սկզբունքային հակառուսական հայտարարություններ ու գործողություններ նա ևս չի անում։ Փաշինյանի՝ նման քաղաքականությունը կարող էր իրեն օգուտ բերել այն ժամանակ, երբ նա աջակցություն ունենար արտաքին որևէ այլ խաղացողի կողմից։ Ես նկատի ունեմ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրներին՝ Ֆրանսիան, Միացյալ Նահանգները։ Ֆրանսիան ավելի շատ համագործակցում է հայկական Սփյուռքի հետ, բայց եթե ավելի լուրջ խոսենք՝ Փաշինյանի ժողովրդավարությունը Արևմուտքի կողմից մեծ աջակցություն չի ստացել։ Դա պարադոքս է։ Օրինակ՝ երբ Վրաստանը Ռուսաստանին փոխեց Արևմուտքի հետ՝ որպես դոնորային երկիր, Հայաստանը հիմա նման բան չի կարող անել, որովհետև Արևմուտքը Հայաստանի համար դոնոր լինել չի ցանկանում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում