Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Բարիկադնե՞ր՝ ՍԴ մատույցներում

Ազգային ժողովը 89 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխության մասին օրինագիծը, որով փոփոխվում է հայտնի 213 հոդվածը, որն առնչվում է ՍԴ կազմին: Ըստ էության փոփոխությունը բերում է նրան, որ ՍԴ կազմը ամբողջապես կարգավորվում է նոր Սահմանադրությամբ, որն ընդունվել էր 2015 թվականին: Այդպիսով, Հրայր Թովմասյանը դադարում է լինել ՍԴ նախագահ, դատավորներից 3-ը վայր են դնում լիազորությունը, քանի որ սպառվել է պաշտոնավարման 12-ամյա ժամկետը, ԱԺ-ն առաջիկայում ընտրում է նոր դատավորներ, որոնք էլ ընտրում են ՍԴ նոր նախագահ: Օրինագծին կողմ է քվեարկել «Իմ քայլը» ամբողջ խմբակցությունը՝ միաձայն, և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: ԲՀԿ և ԼՀԿ կուսակցությունները չեն մասնակցել նիստին, թեև ԲՀԿ-ն նախապես ազդարարել էր, որ մասնակցելու են և արտահայտելու են անհամաձայնություն:

Օրինագիծը պետք է քվեարկվի նաև երկրորդ ընթերցմամբ, և կասկած չկա, որ այն կընդունվի: Ընդ որում, հատկանշական է, որ ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի կալանավորման համար փակ քվեարկությանը, որին դարձյալ մասնակցել էր միայն «Իմ քայլը», խմբակցության ևս երկու պատգամավոր՝ Թագուհի Թովմասյանն ու Սասուն Միքայելյանը միացել էին: Եթե օրենքը ընդունվում է ամբողջությամբ, դա նշանակում է, որ հաղթահարվում է, այսպես ասած, Սահմանադրական դատարանի ճգնաժամը կամ դատարանակազմի ճգնաժամը:

Մյուս կողմից, սակայն, այստեղ հատկանշական է դիտարկել երկու հանգամանք: Վենետիկի հանձնաժողովը, դրական գնահատելով կառավարության նախաձեռնությունը, ըստ էության այլ կարծիք ունի դրա իրականացման մեխանիզմի վերաբերյալ: Առաջարկվում է սահմանել անցումային ժամանակահատված: Կառավարող մեծամասնությունը փաստորեն ունի այլ կարծիք, և այստեղ հարց է առաջանում, թե արդյոք դա կարո՞ղ է բերել Վենետիկի հետ տարաձայնության և ունենալ քաղաքական հետևանք ԵԽ հետ հարաբերության առումով: Եվ մյուսը՝ արդյոք ՍԴ շուրջ փոփոխությունները կդառնա՞ն, այսպես ասած, ընդդիմության կոնսոլիդացիոն «հիմք» ՝ պաշտպանելու Սահմանադրական դատարանը և այդպիսով առաջացնելու ներքաղաքական ճգնաժամ կամ խորացնելու այն:

Այդ իմաստով թերևս ուշադրության է արժանի ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցը արդարադատության նախարարին, թե արդյո՞ք դիտարկել են օրենքի ընդունման, բայց իրագործման հնարավորություն չլինելու հանգամանքը և դրանից հետո անելիքը: Արդյոք լինելո՞ւ են բարիկադներ ՍԴ մատույցներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում