Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի համար անընդունելի են «արքայական ակումբի» հաղթանակից հետո խոսակցությունները հանդիպման մրցավարի աշխատանքի վերաբերյալ:
«Ինձ հաճելի չէ, որ մեր հաղթանակից հետո սկսվում են խոսացկություններ, կարծես մենք ոչինչ չենք անում խաղի ընթացքում: Մենք արժանի հաղթանակ ենք տոնել»,- Զիդանի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրի շրջանակում «Ռեալը» արտագնա խաղում մրցեց «Ռեալ Սոսյեդադի» հետ: «Արքայական ակումբը» Սերխիո Ռամոսի և Կարիմ Բենզեմայի գոլերի շնորհիվ առավելության հասավ 2:1 հաշվով: «Ռեալ Սոսյեդադի» կազմում միակ գնդակը հեղինակեց Միկել Մերինոն: