Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Արարատին» անհրաժե՞շտ էր պարտվել. Հերթական ֆանտաստիկ դրվագը մեր ֆուտբոլում

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում գրանցվեց հերթական արդյունքը, որը, անտրամաբանական լինելուց բացի, ոմանց մեջ կասկածներ է առաջացնում։ Լավագույն վեցյակի համար պայքարում 24-րդ տուրում «Արարատը» սեփական հարկի 1։3 հաշվով զիջեց «Ալաշկերտին»։ Արդեն 16-րդ րոպեին «Ալաշկերտը» մնաց 10 ֆուտբոլիստներով, և թվում էր, թե «Արարատի» հաղթանակն անխուսափելի է։ Վերջին հույսի խախտման համար «Ալաշկերտից» կարմիր քարտ ստացավ Կոելյոն։ Քանակական առավելություն ստացած «Արարատը» 35-րդ րոպեին Սպիչկայի խփած գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ, և թվում էր՝ ամեն ինչ պարզ է։ Առաջին խաղակեսի վերջնամասում, սակայն, տեղի ունեցավ այն, ինչը «Արարատի» դեպքում արդեն իսկ սովորական կարելի է համարել։ 43-րդ և մրցավարի ավելացրած առաջին րոպեին Գլիշիչի և Միտրևսկիի խփած գոլերի շնորհիվ արդեն «Ալաշկերտը» առաջ անցավ հաշվի մեջ։ 68-րդ րոպեին Գլիշիչը, դուբլ ձևակերպելով, հաշիվը դարձրեց 3։1։

Ինչպես մեկնաբանել տեղի ունեցածը։ Արդյոք նորմալ կարելի՞ է համարել խաղի սկզբում 10 ֆուտբոլիստներով մնացած թիմի կամային հաղթանակը։ Այո, «Ալաշկերտի» կամային դրսևորումը գովելի է, բայց արդյոք «Արարատը» պարտվեց միայն դրա՞ հետևանքով։ Ավելին, մեր տիտղոսակիր թիմը պարտվեց թե՛ առաջին և թե՛ երկրորդ խաղակեսերում, ինչը ևս կասկածելի է։ Տեղի ունեցածը կարող է ունենալ թերևս մեկ տրամաբանական բացատրություն։ «Արարատին» երևի թե անհրաժեշտ էր պարտվել, և թիմը լուծեց խնդիրը։

Ֆուտբոլում քիչ չեն դեպքերը, երբ կարմիր քարտ ստացած թիմին հաջողվում է դրական արդյունքի հասնել, բայց… Հայաստանի առաջնություններում վերջին տարիներին արմատացած պայմանավորված խաղերի արատավոր երևույթը երկրպագուին ստիպում են այլ կարծիք ունենալ տեղի ունեցածի վերաբերյալ։ Բացառված չէ, որ «Արարատն» իսկապես պարտվել է արդար խաղով, արդար պայքարում։ Բայց ընդունենք, որ այսօր արդեն դժվար է հավատալ արդար մրցակցության պայմաններում նման արդյունքի գրանցմանը։ Ի դեպ, «Արարատի» դեմ խաղում թիմի կողքին չեն եղել «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանն ու նրա օգնական Աղվան Մկրտչյանը։ Տեխնիկական գոտում գլխավոր մարզչի պարտականությունները կատարել է «Ալաշկերտի» հիմնադիր նախագահ Բագրատ Նավոյանը, որը հայտացուցակում գրանցված է եղել որպես թարգմանիչ։ Աշխարհում իսկապես դժվար է գտնել մի հանդիպում, որտեղ 10 հոգով մնացած թիմը առանց գլխավոր մարզչի և սեփականատեր-թարգմանչի գլխավորությամբ պարտվելով 0։1 հաշվով՝ կամային հաղթանակ տանի։

Անդրադառնանք ևս մեկ խնդրի, որի մասին վերջին շրջանում շատ է խոսվում։ Եթե «Ալաշկերտի» մեկնարկային կազմում երեկ տեղ էին գտել 2 հայաստանցի ֆուտբոլիստներ՝ ի դեմս Տարոն Ոսկանյանի և Արտակ Գրիգորյանի, «Արարատի» մեկնարկային կազմում հայաստանցի ֆուտբոլիստ կրկին չկար։ «Արարատի» մեկնարկային կազմում տեղ գտած Դավիդ Դավիդյանը Ռուսաստանի քաղաքացի է, ռուսական ֆուտբոլի սան։ Ինչևէ, դեռևս մրցաշրջանի սկզբից «Արարատը» վերելքի փուլում էր և ցուցադրում էր միանգամայն գրագետ և որակյալ ֆուտբոլ: «Արարատի» երկրպագուների ուրախությունը, սակայն, բնականաբար երկար չտևեց: Այս շրջանում թիմից հեռացավ գլխավոր մարզիչ Սերգեյ Բոյկոն: Ըստ էության հենց Բոյկոյի շնորհիվ էր ձևավորվել մարտունակ կոլեկտիվ, որի խաղն իսկապես տպավորում էր: Բոյկոյի հեռանալուց հետո գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Գագիկ Սիմոնյանը։ Այնուհետև եկավ Իգոր Կոլիվանովը, ում հետ բոլորն էին մեծ հույսեր կապում։ Վեց ամիս աշխատելուց հետո հեռացավ նաև Կոլիվանովը։ Այո, տարբեր պատճառներով հրաժարականներ և հեռացումներ կարող են լինել ցանկացած պահի, և դա ինչ-որ տեղ նորմալ երևույթ է: Բայց երբ խոսքը վերաբերում է Երևանի «Արարատին», ստանում ենք բոլորովին այլ պատկեր: Պատկեր, որը բացատրել կամ տրամաբանել չի կարելի: Պատկեր, որն արդեն ծիծաղ է առաջացնում շատերի մոտ:

Նախորդ առաջնության ավարտից հետո «Արարատի» գլխավոր մարզիչ էր նշանակվել Սերգեյ Բուլատովը: 2019/2020 թթ. առաջնությունը դեռ չէր մեկնարկել, երբ Բուլատովը հեռացավ թիմից: Հիշենք նախորդ մրցաշրջանը: Այն «Արարատը» սկսեց Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ, որին փոխարինեց Աբրահամ Խաշմանյանը: Վերջինիս հեռանալուց հետո «Արարատի» գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Տիգրան Եսայանը: Այս մասնագետն էլ, սակայն, երկար չաշխատեց երևանյան թիմում, և հունիսի վերջին գլխավոր մարզիչ նշանակվեց Բուլատովը: Մարզչական փոփոխություններին զուգահեռ՝ սկանդալներն ու տհաճ միջադեպերը անպակաս էին «Արարատում»: Թիմի կազմը շարունակ փոխվում էր, սակայն խաղում որևէ դրական տեղաշարժ չէր նկատվում: «Արարատը» ձախողել էր մրցաշրջանը՝ առաջնությունն ավարտելով վերջին հորիզոնականում:

Վերջին երկու մրցաշրջաններում արդեն իսկ դժվար է հաշվել, թե քանի գլխավոր մարզիչ է փոխել «Արարատը»: Այսօր աշխարհում դժվար է գտնել որևէ թիմ, որը երկու մրցաշրջանի ընթացքում 7-8 մարզիչ է փոխել: «Արարատի» ցուցանիշը կարելի է դասել ֆուտբոլում գրանցված ռեկորդների շարքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում