Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Իսկ գուցե լրիվ հակառակն է. բռնկում՝ Ծառուկյանին չկալանավորելուց հետո

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի շուրջ դատարանի որոշումը խթանել է հանրային բուռն էմոցիաներ ու քննարկումներ, ինչը միանգամայն հասկանալի է: Այստեղ գործ ունենք մի քանի հանգամանքի հետ: Նախ՝ հանրությունը գիտակցորեն կամ ենթագիտակցորեն խափանման միջոցը դիտարկում է որպես պատժի բաղադրիչ, ըստ այդմ՝ դրա պարագայում կալանքի մերժումը ընկալվում է իբրև պատժի մերժում կամ մեղադրանքի չեղարկում: Դա մի հանգամանք է, որը բխում է, իհարկե, տևական ժամանակ թե՛ պետական ավանդույթներ, թե՛, ըստ այդմ, արդարադատության իրական համակարգ չունենալու իրողությունից: Դա մի հանգամանք է, որ մենք իբրև հանրություն ու պետություն պետք է հաղթահարենք դեռ բավականին երկար ժամանակ:

Մյուս կողմից՝ հանրության վերաբերմունքը անշուշտ ունի նաև օբյեկտիվ հիմք այն իրողության բերումով, որ հայկական դատարաններում քաղաքական կամ ֆինանսական ներգործության երևույթը, մեղմ ասած, խորթ չէ, նորություն չէ, ըստ այդմ՝ հասարակությունը միանգամայն հիմնավոր կասկած կարող է ունենալ, որ հնչեղ ֆիգուրների գործերում ևս կարող են լինել այդպիսիք, ու թեև քաղաքական իշխանությունը կարող է չազդել դատարանի վրա, այդուհանդերձ դատարանի վրա կարող է ազդել նախկին իշխանությունը, որի ժամանակ է ի վերջո ձևավորվել այդ դատարանն իր «ավանդույթներով»:

Այստեղ, սակայն, գալիս է մի հարց՝ իսկ նոր իշխանությունը փաստորեն այդքան անզո՞ր է, որ դատարաններում կարող են տեղի ունենալ այդպիսի երևույթներ: Այդ դեպքում չէ՞ որ կան օպերատիվ հետախուզական լծակներ՝ պարզելու համար, թե ինչ ներգործություն կարող էր լինել աղմկոտ այս կամ այն գործի շրջանակում: Չէ՞ որ Հայաստանում բացահայտվել ու բացահայտվում են մի քանի հազար դոլար կաշառք վերցնող դատավորներ ոչ շատ հնչեղ գործերով, ինչպե՞ս կարող է հնչեղ գործերի դեպքում այդպիսի հանցավոր հանգամանքը մնալ իրավապահների ուշադրությունից դուրս: Դե, իսկ եթե պետք է ասել, որ իրավապահների վրա էլ ազդեցություն չունի նոր իշխանությունը, կառավարությունը, ապա այդ դեպքում առաջանում է մեկ այլ պարզ հարց՝ իսկ ինչի՞ վրա ունի ազդեցություն ընդհանրապես:

Ըստ այդմ, դատելով առկա գնահատականներից, կարող ենք «սիլոգիզմի» տրենդային էֆեկտով հայտնվել մի եզրակացության առաջ, որ Հայաստանում կա կառավարություն, որը, սակայն, չունի իշխանություն: Եթե մենք գործ ունենք այդպիսի իրավիճակի հետ, ապա դա ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է, ըստ այդմ՝ պետք է արվեն դրանից բխող եզրակացություններ: Բայց որքանո՞վ կարող է տրամաբանական լինել եզրակացությունը, որ հանրության ճնշող մեծամասնության վստահությունն ունեցող կառավարությունը կարող է չունենալ իշխանություն: Ըստ այդմ՝ ամեն ինչ միարժեք չէ, և գուցե ի վերջո արժե հանրությանը բերել այն մտածողության և այն վստահության, որ նոր իշխանությունն ու հեղափոխությունն իրականում այնքան թույլ չեն, որ գնան հարցերը բացարձակ ռեպրեսիվ տրամաբանությամբ լուծելու ճանապարհով, և այնքան ուժեղ են և ամուր, որ կարող են իրենց թույլ տալ զերծ մնալ այն ռեպրեսիվ տրամաբանությունից, որն, օրինակ, բնորոշ էր նախկին ոչ լեգիտիմ համակարգին:

Ի վերջո, քայքայումը սկսում է հարցերի լուծումը անվերապահ և աներկբա հենց ռեպրեսիվ մեթոդաբանության վրա կառուցելուց, ոչ թե հակառակը: Եվ գուցե հենց ռեպրեսիվ ռեակցիայի վրա են կառուցում իրենց հաշվարկը հեղափոխության ընդդիմախոսները:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում