Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Արագած»․ Նախկին գլխավոր մարզչի աղմկահարույց հայտարարությունն ու տարօրինակ արդյուքները

«Fair-Play»-ը ֆուտբոլայի հարթակը ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնության մասնակից նորաստեղծ ակումբների նվիրված շարքում այս անգամ անդրադարձել է «Արագածին»

«2019 թվականի փետրվարին հիմնադրվեց Աշտարակում հանդես եկող «Արագած» ֆուտբոլային ակումբը, որը հավակնում էր դառնալ դառնալ Առաջին խմբի առաջնության ֆավորիտներից մեկը։ Թեև Արագածը ելույթ է ունենում Աշտարակում, սակայն գրանցված է Շիրակի մարզի Ախուրյան գյուղում:

«Արագածի» հիմնադիրն ու սեփականատերը Հակոբ Ֆահրադյանն է։ «Արագածի» մամուլի քարտուղար Արման Առաքելայնը «Fair-Play»-ին հայտնել է, որ ակումբն ունի մեկ հիմնական ներդրող՝ ի դեմս Եկատերինբուրգում գրանցված «Բիզնես անգել» ՍՊԸ-ի։ «Ակումբի ղեկավարությունը և ներդրողը շուրջ 15 հազար ԱՄՆ դոլար են ներդրել Աշտարակի «Քասախ» մարզադաշտը վերանորոգելու համար»,- նշեց Առաքելյանը։ «Արագածի» լուրջ նպատակների և մտադրությունների մասին սկսեց խոսվել հատկապես այն բանից հետո, երբ 2019թ. ամռանը թիմում հայտնվեցին մեր մերկում ճանաչված մասնագետներ, Հայաստանի հավաքականի նախկին խաղացողներ Ռաֆայել Նազարյանը ու Վարազդատ Ավետիսյանը։ Անցյալ տարվա հունիսին նշանակվելով «Արագածի» գլխավոր մարզիչ ընդամենը մեկ ամիս անց Ավետիսյանը հեռացավ։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրեց ընդամենը մեկ ստուգողական հանդիպում 2։3 հաշվով զիջելով «Տորպեդոյին»։

Ավետիսյանի հետ «Արագածից» հեռացավ նաև Նազարյանը, ով զբաղվեցնում էր ակումբի փոխնախագահի պաշտոնը։

Ֆեյր փլեյ-ի հետ զրույցում Վարազդատ Ավետիսյանն այս կապակցությամբ ասաց հետևյալը. «Ես գլխավորեցի «Արագածը» պայմանով, որ ի նպաստ հայկական ֆուտբոլի կստեղծենք մարտունակ կոլեկտիվ շեշտը դնելով տեղացի երիտասարդ կադրերի վրա։ Ռաֆայել Նազարյանի հետ հավաքագրեցինք տաղանդավոր կադրերի և թիմի կորիզը ձևավորված էր։ Նազարյանը զբաղեցնում էր ակումբի փոխնախագահի պաշտոնը սակայն իր փորձը և գիտելիքները փոխանցում էր ֆուտբոլիստներին։ Այնուհետև ակումբի ղեկավարներն հայտնեցին, որ «Արագածում» պետք է լինեն նաև արտասահմանցի ֆուտբոլիստներ, որոնք պետք է անպայման մասնակցեն հանդիպումներին։ Նրանց մասին ես տեղեկություններ չունի և չէի ճանաչում թե ովքեր են։ Ընդ որում այդ խաղացողները հիմնականում պաշտպանական գծի ֆուտբոլիստներն էին։ Նրանց միջոցով պետք է արվեր սև գործը։ Խաղերի առուծախն ինձ չի վերաբերվում, ես եկել էի հայկական ֆուտբոլին օգնելու և մասնավորապես պատանի և երիտասարդ ֆուտբոլիստներին ուսանելու նպատակով։ Ի դեպ, ես չեմ հեռացել «Արագածից»։ Ինձ պաշտոնանկ արեցին այն բանի համար, որ Ռաֆայել Նազարյանը խաղի ժամանակ եղել է կողքիս և օգնել է ինձ։ Դա ակումբի ղեկավարության համար իբր անթույլատրելի է։ Փաստորեն, Նազարյանի պես մասնագետի խաղացողներին օգնել անընդունելի է նրանց համար։ Տեղի ունեցածն ուղղակի պատվակ էր, որպեսզի հեռացնեն ինձ և իրենց սև գործն առաջ տանեն։ Հայկական ֆուտբոլը կործանվում է։ Մեր երկրում հայտնվել է մարդկանց մի խումբ, որը կեղեքում է ֆուտբոլը։ ՀՖՖ-ն պետք է մտցնի լեգեոներների սահմանափակման մասին օրենքը, առաջին խմբում թույլատրելով առավելագույնը 2-3, իսկ Բարձրագույն խմբում 5-6 արտասահմանցի ֆուտբոլիստեր։ Պետք է փրկել մեր ֆուտբոլ։ Աչքիս առաջ կործանվել են բազմաթիվ տաղանդներ։ Այն մարզիչները ովքեր հայտարարում են, որ հայաստանցի ֆուտբոլիստներ չկան պետք է պատժվեն, զրկվեն լիցենզիայից։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում են, որ ունենք տաղանդեր, որոնց հետ ճիշտ ախատելու պարագայում կունենանք ուժեղ հավաքականներ»:

Ավետիսյանի պնդումները խոսուն ապացույցն են նրա, որը «Արագածի» ղեկավարների կողմից ակումբ հիմնելը ոչ այնքան բարի մղումներ է ունեցել։ Մասնավորապես, ինչպես նորաստեղծ մյուս ակումբներում այդպես էլ «Արագածում» հայտավորված են միանգամից 9 ռուս և ուկրաինացի ֆուտբոլիստներ։ Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի նրանցից 5-ը հենց պաշտպանական գծի խաղացողներ են։

Էլ ավելի տարօրինակ է, որ Վարազդատ Ավետիսյանին նախորդ տարի փոխարինել է ուկրաինացի Յուրի Օկուլը: Համացանցում գտանք հրապարակումներ, որոնց համաձայն Օկուլը տարիներ առաջ ներքաշված է եղել պայմանավորված խաղերի մեջ:
Օկուլը սկանդալային համբավ ձեռք բերեց նաև Հայաստանում, երբ Առաջին խմբի 16-րդ տուրի «Դիլիջանի» հետ մրցավեճի ժամանակ դժգոհ լինելով մրցավարների գործողությունից, թիմին հրահանգել էր երկրորդ կեսում խաղադաշտ դուրս չգալ։ ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեի որոշմամբ Օկուլին որակազրկել էր մինչև 2021, թվականի մարտի 3-ը, իսկ «Արագած» թիմին գրանցել տեխնիկական պարտություն 0:3 հաշվով։ ՀՖՖ-ն «Արագած» ակումբին նաև տուգանվել էր 4 միլիոն դրամով։

Մինչ այդ «Արագած» ֆուտբոլային ակումբ ներողություն էր հայցել ֆուտբոլային ընտանիքից և «Դիլիջանից»: «Մենք մեր հերթին կքննարկենք թիմի ներսում կատարվածը: Այս ամենի առնչությամբ կանցկացվի ներքին հետաքննություն, որի արդյունքների մասին կհայտնենք այն ժամանակ, երբ ինչ-որ բան պարզ կլինի»,- ասված էր «Արագածի» ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: Օկուլը հեռացվել էր թիմի գլխավոր պաշտոնից, ում փոխարինել էր Արա Նիգոյանը։ Վերջինս այս ամսվա սկզբին աշխատանքի անցավ Բարձրագույն խմբում հանդես եկող «Լոռիում»։ Օրեր առաջ «Արագածի» գլխավոր մարզիչ նշանակվեց Գոռ Աթաբեկյանը։

Ինչևէ, ընացիկ առաջնությունում նորաստեղծ մյուս նորաստեղծ ակումբների պես «Արագածը» ևս անչքի է ընկել ոչ ֆուտբոլային հաշիվներով: Մասնավորապես, «Արագածը» 2:7 հաշվով զիջել է «Ալաշկերտ-2»-ին, 0:6 հաշվով «Արարատ-Արմենիա-2»-ին 1:6 հաշվով ԲԿՄԱ-ին է։ Ուշագրավ արդյունքներ են գրանցվել նաև «Արագածի» նորաստեղծ մյուս ակումբների դեմ մրցավաճերում։ Օրինակ, «Արագածը» ոչ ֆուտբոլային 7։3 հաշվով հաղթել է իրավապահների կողմից պայմանավորված հանդիպում անցկացնելու մեջ մեղադրվող «Մասիսին», 5։1 հաշվով «Դիլիջանին», 4։1 հաշվով՝ «Տորպեդոյին»։ Հեղինակավոր բուքմեյքերական ընկերությունները վերջին շրջանում խաղադրունքներ չեն ընդունում «Արագածի» մասնակցությամբ հանդիպումների վրա։

Ունենալով 12 լեգեոներներ «Արագածն» այս պահին միայն 10-րդն է մրցաշարային աղյուսակում։ Ի դեպ, ըստ Տրասնֆերմարկետի «Արագածը» տեղ է զբաղեցնում Առաջին խմբի ամենաթանկ թիմերի լավագույն եռյակում։ Մասնավորապես, նույն աղբյուրի համաձայն «Արագածի» ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 975 հազար եվրո։ Այս հաշվարկում «Արագածը» զիջում է միայն մրցաշարային աղյուսակի վերին հատվածում գտնվող «Վանին» և «Վեստ Արմենիային»»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում