Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 908-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում հայտնաբերվել է վարակի 2 նոր դեպք:
Ըստ կառավարական StopCov.ge պորտալի, ապաքինված հիվանդների թիվը 761 է, վերջին մեկ օրվա ընթացքում առողջացել է վեցը: Վրաստանում ներկայումս փաստացի բուժում ստացող կորոնավիրուսով հիվանդների թիվը 133 է:
2710 մարդ գտնվում է կարանտինում։ Կորոնավիրուսից զոհերի թիվը երկրում հասել է 14-ի։