Թուրքիայում հունիսի 21-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 23 մարդ։ Այդ մասին «Twitter»-ի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։
Նախարարը նշել է, որ 1 օրում արված 40․496 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.192 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է մահվան 23 դեպք, ապաքինվել է 1.412 հիվանդ:
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 160.240 մարդ։ Ներկայումս վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 803 հիվանդ։
Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 187․685, իսկ մահվան 4․950 դեպք։ Թեստավորվել է 2մլն․ 645․240 քաղաքացի։