Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը բացառիկ ցուցանիշ է գրանցել Լա լիգայում հանդես եկող պաշտպանների շարքում:
Ռամոսը Իսպանիայի առաջնությունում գոլերի խփած պաշտպանների առաջատարն է: Նա իր գոլերի քանակը հասցրել է 68-ի, որոնցից 12-ը՝ 11 մետրանոցից: Նրան հաջորդում է «Բարսելոնա»-ի նախկին պաշտպան Ռոբերտ Կումանը, ով խփել է ընդհանուրը 67 գնդակ:
Ռամոսը «Ռեալ» է տեղափոխվել 2005 թվականին «Սևիլիա»-ի պատանեկան թիմից: Կարիերայի ընթացքում հանդես է եկել Իսպանիայի բոլոր տարիքային հավաքականներում: Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն է: