Հունիսի 21-ի երեկոյան Գյումրիի Շիրակացի փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: 56-ամյա գյումրեցի վարորդը՝ իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը:
SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ պատահարի հետևանքով 58-ամյա և 11-ամյա ուղևորները մարմնական վնասվածնքներ են ստացել։ Դեպքի վայրում նրանց առաջին բուժօգնություն է ցուցաբերվել ու առաջարկվել հիվանդանոց տեղափոխվել, սակայն վերջիններս հրաժարվել են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի վայրում աշխատել են Ճանապարհային ոստիկանության հետաքննիչները, նախապատրաստվում են նյութեր: