Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իրանին սպառնացել է միջազգային դատարաններով՝ Ուկրաինական միջազգային ավիաուղիների խոցված ինքնաթիռի համար իրենց վրա վերցված պարտավորությունները չկատարելու դեպքում: Այս մասին Ուկրաինայի նախագահը խոսել է կանադական The Globe and Mail պարբերականին տված հարցազրույցում:
Ուկրաինայի նախագահը նշել է, որ հույս ունի, թե իրանական իշխանությունները կկատարեն միջադեպից հետո իրենց տված խոստումները: Այսպիսով, Զելենսկին ոչ միայն սև արկղերի վերադարձը, այլև փոխհատուցումներ, ինչպես նաև Իրանի կողմից պաշտոնական ներողություն է ակնկալում։
«Հակառակ դեպքում մենք այլ ելք չենք ունենա, քան դիմել միջազգային դատարաններ, և նրանք գիտեն մեր դիրքորոշումը», – ասել է Զելենսկին:
Ավելի վաղ, Իրանի իշխանությունները հրաժարվել էին հունվարին Թեհրանի մերձակայքում խոցված ուկրաինական Boeing 737-ի սև արկղերն ուղարկել Ուկրաինա: