Tuesday, 23 04 2024
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին

Ինքնիշխանության ճանապարհին օլիգարխիայի կազմաքանդումն ու հիմնահատակ վերացումն անխուսափելի է. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելի հայրենակիցներ,

Հեղափոխության ճանապարհը հեշտ չէ, այն անցնում է բազմաթիվ խորխորատների ու մարտահրավերների միջով: Հեղափոխության, դրա անշրջելիության գաղափարը, ըստ էության, վտանգի է ենթարկվում ամեն օր: Վտանգը բխում է Հայաստանի ինքնիշխանության դեմ ճակատ կազմած արտաքին ուժային կենտրոններից մեկի, այնտեղ դարանակալած օլիգարխիայի և Հայաստանում օլիգարխատի գլխավորած նախկին պաշտոնյա հանցագործ ռևանշիստների կողմից, որոնց նպատակն ամեն գնով հեղափոխության ընթացքը կանգնեցնելն ու հին Հայաստանի, քրեաօլիգարխիկ, քվազիֆեոդալական կարգերը վերադարձը:

Օլիգարխիան չարիք է, այն ճնշում է քաղաքականության, տնտեսության ու պետության զարգացման և կայացման հիմքը հանդիսացող ազատ մրցակցությունը, հավասար հնարավարությունների իրացումը։ Օլիգարխիան այդ իմաստով հակապետական, հակահասարակական սուբստանցիա է, որի թիրախը արդեն ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, ոչ թե հեղափոխությունն է, այլ Հայաստանի Հանրապետությունը և մենք բոլորս՝ հայ ժողովուրդը։

Ինքնիշխանության ու անկախության պաշտպանության ճանապարհին օլիգարխիայի կազմաքանդումն ու հիմնահատակ վերացումն անխուսափելի է ու անայլընտրանք։ Քրեաօլիգրախիայի ոչնչացումն ունի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական կարևորագույն նշանակություն և ուղղակիորեն առնչվում է Հայաստանի սուբյեկտայնությանն ու անկախությանը։

Այս գիտակցումը պետք է դառնա առաջիկայում բոլոր ազնիվ, ժողովրդավար ուժերի և անհատների միավորման ալգորիթմը: Մենք կարող ենք քաղաքական զանազան հարցերի վերաբերյալ տարբեր գաղափարախոսություններ ու մոտեցումներ ունենալ, բայց մեզ բոլորիս պետք է միավորի Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության սրբազան գաղափարը։

Եթե մենք կարողանանք այս գերնպատակը վեր դասել մեր բոլոր գաղափարախոսական ու ծրագրային տարբերություններից, ապա այդ տարբերությունները մեզ ոչ թե կխանգարեն, այլ հակառակը՝ կօգնեն գտնելու ստեղծված պայթյունավտանգ իրավիճակից դուրս գալու անցնցում և արդյունավետ ուղիները:

Հայաստանում բոլոր քաղաքական դաշինքները ձախողել են նաև գաղափարախոսական տարբերությունների պատճառով: Անհրաժեշտ է ստեղծել ոչ թե գաղափարախոսական, այլ մեր ինքնիշխանության գաղափարին ստորադասվող գաղափարախոսությունների դաշինք, ինչը ստեղծված իրավիճակում մեզ հնարավորություն կտա մեր տարբերությունները ծառայեցնել մեկ միասնական՝ քսանամյա դժվարագույն պայքարի արդյունք՝ հեղափոխության հաղթանակի, Հայաստանի հաղթանակի կենսագործմանը։

https://www.facebook.com/arman.babajanyan.92/posts/3557642000931572

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում