Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ շփվում է թոռների հետ, բայց հազվադեպ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ճիշտ է հազվադեպ, բայց ես նրանց հետ շփվում եմ, իհարկե»,- պատասխանել է Պուտինը համապատասխան հարցին:
Ավելի վաղ նա ասել էր, որ թոռները երբեմն նրան զանգահարում են Կրեմլ:
2017թ.-ին Պուտինը պատմել էր, որ ծնվել է իր երկրորդ թոռնիկը: Նա նաև ափսոսանք էր հայտնել, որ հազվադեպ է տեսնում և խաղում նրանց հետ: