Thursday, 25 04 2024
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի

Ռոբերտ Քոչարյանը Ծառուկյանի դիմա՞ց, թե՞ դեմ. հետաքրքիր որոշում

Վերաքննիչ դատարանը հունիսի 18-ին կայացրել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավի դիմաց կալանքից ազատելու մասին որոշում, փոխելով նրա խափանման միջոցը: Այդ որոշումը կայացվում է Հայաստանում կարևորագույն, շրջադարձային մի փուլում, երբ կառավարող մեծամասնությունը սուր դիմակայության մեջ է «Բարգավաճ Հայաստան»-ի հետ, և այդ կուսակցությունն էլ հայտարարել է շարժում ծավալելու մասին:

Միաժամանակ, խորհրդարանը տվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու թույլտվություն: Ըստ էության ստացվում է, որ տեղի է ունենում փոխանակում՝ Ռոբերտ Քոչարյանը հայտնվում է կալանքից դուրս, Գագիկ Ծառուկյանը՝ կալանատանը: Կա՞ արդյոք ուղիղ կապ այս փոխատեղման մեջ, թե՞ սա զուտ պայմանականություն է:

Արդյոք Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատական վճիռը ունի՞ նպատակ որոշակիորեն թուլացնել ներքաղաքական լարումը, այսպես ասած՝ բալանսավորել իրավիճակը: Ինչ խոսք, այստեղ գործ ունենք դատարանի վճռի հետ, ինչը զուտ իրավական տիրույթում է, սակայն օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով անպատկերացնելի է, որ Հայաստանում այդօրինակ հնչեղ քաղաքական նշանակության և ընդգրկման գործերով կայացվող դատական վճիռները ընկալվեն զուտ իրավական, դիտարկվելով դատարանի անկախ որոշում: Եվ սա, իհարկե, Հայաստանի խորքային մշակութաբանական խնդիրներից մեկն է, որն, իհարկե, ձևավորվել է քաղաքական ինստիտուցիոնալ համակարգային խնդիրների և արատների հետևանքով: Ու քանի որ հանրային ընկալման մեջ դատարանի վճիռը լինելու է այսպես ասած՝ քաղաքական համատեքստով, ապա դա էլ իր հերթին, բնականաբար, թողնելու է քաղաքական ազդեցություն ու նշանակություն:

Ի վերջո, քաղաքականությունը ձևավորվում է նաև ըստ հանրային ընկալումների և տրամադրությունների, և ոչ միայն ինքն է ձևավորում այդպիսիք: Հետևաբար՝ հանրային ընկալման հանգամանքը, ըստ ամենայնի, ենթադրելու է որոշակի քաղաքական արձագանք երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխությանը: Այդ իմաստով հատկանշական է, օրինակ, այն, ինչ տեղի ունեցավ 2019-ի մայիսին, երբ փոխվեց նրա խափանման միջոցը: Դա փաստորեն գեներացրեց ներքաղաքական կոշտ աշխուժություն կառավարող ուժի գործողություններում, որոնք բերեցին դատական համակարգում որոշակի վերադասավորումների, մասնավորապես Բարձրագույն դատական խորհրդի կազմի փոփոխության: Ի՞նչ է գեներացնելու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունն այս անգամ: Թե՞ այս անգամ տեղի ունեցող ներքին զարգացումներն ու դրանց արտաքին համատեքստն է «գեներացրել» խափանման միջոցի փոփոխություն և ստեղծել իրավիճակ, երբ առաջացել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության անհրաժեշտություն:

Այդ իմաստով ստեղծվում է բավականին հետաքրքիր պատկեր, այն իրողության ֆոնին, որ ձևավորվել է ԲՀԿ և Գագիկ Ծառուկյանի շուրջ քաղաքական համախմբման տեսքով: ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ բացառվում է գործակցություն նախկինում մերժված որևէ ուժի հետ: Դիտարկվո՞ւմ է այդ շրջանակում երկրորդ նախագահն իր քաղաքական հավակնությամբ, թե՞ ոչ, հարց է, որը դեռևս չի հնչել, թեև ԲՀԿ-ն մշտապես ինքն է հրաժարվել Ռոբերտ Քոչարյանի հետ ասոցացվելուց: Այդպիսով, ներկայումս ԲՀԿ շուրջ արդեն հայտնի կորիզի պայմաններում՝ ՀՅԴ, Արթուր Վանեցյան, մի քանի այլ ուժեր, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը ստեղծում է «զուգահեռ իրականություն», ստեղծելով բավականին բարդ ու բազմաշերտ իրավիճակ, երբ կողմերը կանգնելու են միմյանց հանդեպ ավելի հստակ դիրքավորվելու անհրաժեշտության առաջ: Ծառուկյանն ու Քոչարյանը «կփոխարինեն» իրար կալանատանը և դրսո՞ւմ, թե՞ Ռոբերտ Քոչարյանը դրսում նոր պայմաններ կդնի Ծառուկյանի և կորիզի առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում