Tuesday, 23 04 2024
-
17:04
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել

ՀԾԿՀ անգործությունը՝ հօգուտ գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականի ՀԷԿ-ի

Ազգային ժողովը նախօրեին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ էր ընտրում, որի ժամանակ կրկին քննարկման առարկա դարձան հէկի կառուցման թույլտվությունները, որոնք շատ դեպքերում խնդրահարույց են եղել։ ՀԾԿՀ անդամ Կամո Սարգսյանին հարց ուղղելիս ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, մասնավորապես, հետաքրքրվեց՝ երբևէ հարց առաջացել է հանձնաժողովում այս կամ այն հէկի լիցենզիան կասեցնել, կամ գոնե քննարկել, որ այս վիճակն արդեն անթույլատրելի է։

Ի պատասխան Կամո Սարգսյանն ասաց՝ եղել են նման դեպքեր, որ հէկի աշխատանքը դադարեցվել է, բայց դա միայն իրենցով չի պայմանավորված, այլ նաև բնապահպանության նախարարությամբ կամ ջրային ոլորտի կառույցներով։ Սարգսյանը նաև հիշատակել էր կոնկրետ դեպք Շիրակի մարզում, երբ հէկը վիճարկել էր ՀԾԿՀ-ի՝ իրենց աշխատանքը կասեցնելու վերաբերյալ որոշումը։

«Առաջին լրատվական»-ին հաջողվեց գտնել այդ փոքր հէկի սեփականատիրոջը, որը մանրամասն ներկայացրեց ՀԾԿՀ-ի անգործությունը և շատ դեպքերում նաև դիտավորյալ գործունեությունը այս ոլորտում։

Նրա խոսքերով՝ Ախուրյան գետի հունի վրա կա կառուցված երեք հէկ, որոնցից մեկը պատկանում է իրենց, մյուսը՝ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին, իսկ երրորդը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդևան Գրիգորյանին։ Բայց այս երեք ՀԷԿ-երն էլ, ունենալով լիցենզիա, չեն կարողանում գործունեություն ծավալել, քանի որ գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականը, փոխելով գետի հունը, նոր հէկ է կառուցել, ստացել է ապօրինի ջրօգտագործման թույլտվություն, ՀԾԿՀ-ից շահագործման թույլտվություն է ստացել ու այսօր էլ աշխատում է։
Հեղափոխությունից հետո «Փարոս» փոքր հէկի սեփականատեր Տիգրան Գասպարյանը սկսել է նամակներ գրել, բարձրաձայնել խնդրի մասին, որ գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականի հէկի գործունեությունն անօրինական է և այլն։ Երկարատև պայքարից հետո ՀԾԿՀ-ն անվավեր է ճանաչում ՀԷԿ-ի շահագործման լիցենզիան՝ թեև բնապահպանության նախարարությունը հրաժարվել է գնալ այդ քայլին։ Տիգրան Գասպարյանի խոսքերով՝ միայն գլխավոր դատախազություն հաղորդում ներկայացնելուց հետո է բնապահպանության նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը անվավեր ճանաչել ջրօգտագործման թույլտվությունը։ Գասպարյանի խոսքերով, սակայն, և՛ ՀԾԿՀ-ն, և, բնապահպանության նախարարությունը ձևակերպումների մեջ տեխնիկական սխալներ էին թույլ տվել, որի պատճառով այդ հէկը շարունակում է շահագործվել։ «Մեր այդքան բողոքներից հետո արդեն մեկ տարի է՝ շարունակվում է ՀԷԿ-ի շահագործումը, ու ձգձգվում է շահագործման կասեցումը։ Մենք ՀԷԿ-ի շահագործումն առոչինչ ճանաչելու հիմքեր ենք տալիս, բայց ամեն անգամ հա՛մ ՀԾԿՀ-ն, հա՛մ նախարարությունը պատասխանում են, որ իրենք արդեն անվավեր են ճանաչել շահագործման թույլտվությունը և հարկ չկա մի հատ էլ առոչինչ ճանաչել։

Սակայն իրավական տեսանկյունից, եթե առոչինչ է ճանաչվում թույլտվությունը, ապա այն անհապաղ կատարման է, իսկ անվավերի դեպքում անհապաղ կատարման պահանջ չկա։ Մնում է, որ բողոքարկվի որոշումը ու այդ ընթացքում շահագործումը շարունակվի»,- ասաց Գասպարյանը՝ հավելելով, որ փաստացի ՀԾԿՀ-ի ու բնապահպանության նախարարության անգործության հետևանքով 3 ՀԷԿ 10 տարի շարունակ չի աշխատում, մինչդեռ իրենք ունեն բոլոր իրավական հիմքերը աշխատելու։ «Բայց մենք բոլոր թույլտվությունները ունենք աշխատելու, ու չենք աշխատում։ Մենք վարկեր ունենք վերցված, ստիպված ուրիշ բիզնեսներից ներդրումներ ենք անում, որ պահենք ՀԷԿ-ը մինչև այդ անորոշությունը կվերանա, ու մենք կկարողանանք աշխատել»,- ասաց Գասպարյանը՝ հավելելով, որ խնդիրն այդքանով չի ավարտվում։ Մանվել Գրիգորյանի օգնականը նաև սեփականաշնորհել է պետական նշանակության ջրանցքը, որից հետո բնապահպանության նախարարությունը, դա հիմք ընդունելով, թունելը դասում է բնական գետի հոսք ու ՀԾԿՀ-ին տեղեկանք է տալիս, որ ՀԷԿ-ը սնվում է բնական հոսքից, որի հիման վրա էլ Գարեգին Բաղրամյանը, որը նախկինում ՀՇԿՀ սակագնային վարչության պետն էր, այդ հէկի սակագինը 11 դրամից դարձնում է 28 դրամ։

«Այս պահի դրությամբ, միայն այդ մի որոշման արդյունքում սպառողներին մոտ 750 միլիոն դրամի վնաս է պատճառվել։ Եվ սա խնդրի միայն մի մասն է։ Թունելի շահագործման խնդիրներն էլ այլ հարց են։ Այդ թունելը չի կարելի ամբողջ տարի շահագործել»,- ասաց Գասպարյանը` հավելելով, որ ՀԾԿՀ-ի գործողություններում հստակ միտում է տեսնում։ Որոշումը առոչինչ չի ճանաչվում, որպեսզի այդ հէկի գործունեությունը չդադարեցվի։

Տիգրան Գասպարյանը նշեց, որ այս պահին մի քանի քրեական գործեր կան, որոնցից մեկով բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում