Thursday, 28 03 2024
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը

Այդ ուժերի համագործակցությունը արտաքին ուժերի հետ ի վնաս Հայաստանի պետականության է

«Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

 -Պարոն Ղևոնդյան, Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ հուշագիր են ստորագրելու առաջիկայում քաղաքական ուժերի հետ։ Իշխանության ներկայացուցիչներն էլ ասում են, որ անտարբեր ենք այդ զարգացումներին։ Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցող գործընթացները:

-Նորմալ է, որ քաղաքական ուժերից մեկը փորձում է գտնել այնպիսի քաղաքական ուժեր, որոնք գործում են միևնույն քաղաքական դաշտում և ընդհանուր ճակատ կազմել իշխանության դեմ։ Հաշվի առնելով նաև այն, որ մեր նշած քաղաքական ուժը այսօր ունի իրավական խնդիրներ` առաջին հերթին քաղաքական ուժի ղեկավարը: Նորմալ չէ այն, որ այդ քաղաքական ուժը իրենից ներկայացնում է այնպիսի կուսակցություն, որը կախված է մեկ անձից։ Դա ընդհանրապես Հայաստանի կուսակցական համակարգի ամենամեծ խնդիրներից մեկն է, որ կուսակցությունները հիմնականում կախված են մեկ անձից։ Սակայն ունենք այն ինչ ունենք: Այսօր կա այդպիսի իրավիճակ և այդ իրավիճակում այդ անձի նկատմամբ իրավական գործընթացը բերում է նման քաղաքական խնդիրների, քաղաքական հետևանքների։

-Այնուամենայնիվ այս ուժերը՝ ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք», այսպիսի հայտ ներկայացնելով ձեր կարծիքով ունե՞ն արտաքին աջակցություն, թե՞ ոչ։

-Կան բավական շատ կասկածներ ու ենթադրություններ այս առնչությամբ: Փաստեր իհարկե չկան, բայց շատ կան ենթադրություններ, և նրանց գործունեությունը հնարավորություն է տալիս այդ ենթադրությունները որոշակիորեն հավաստի համարելու, որ նրանք գործում են եթե ոչ արտաքին ուժերի պատվերով, ապա արտաքին ուժերի հետ համագործակցելով։ Սակայն ես չեմ կարծում, որ, այնուամենայնիվ, այդ ուժերը արտաքին ուժերի թելադրանքն են միայն իրականացնում։ Ուղղակի այդ ուժերի և արտաքին այն ուժերի, որոնց հետ համագործակցում են, շահերն ընդհանուր են, և նրանք, հաշվի առնելով դա, համագործակցում են այդ արտաքին ուժերի հետ։ Այդ արտաքին ուժերի հնարավորությունները փորձում են օգտագործել ներքին դաշտում։ Այլ հարց է, որ այդ համագործակցությունը ի վնաս Հայաստանի պետականության և պետական շահի է շատ դեպքերում: Դա էլ հենց խնդիրների առջև է կանգնեցնում այդ ուժերին: Հիմնականն այդ խնդիրներից այն է, որ նրանք չեն կարողանում Հայաստանի ներքին տարածության մեջ մեծացնել իրենց սոցիալական կապիտալը, որպեսզի հետագայում ինչ-որ խնդիր լուծեն:

-Օրերս ազատ արձակվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Սա ինչո՞վ եք պայմանավորում, դարձյալ որքանով այս ամենը արտաքին, որքանով ներքին հետք ունի:

-Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումն առանձին պատմություն է, այս հարցի շուրջ զարգացումները տեղի են ունենում այն տրամաբանությամբ, որ որքան հնարավոր է դատավարությունը ձգձգում են: Այդ ձգձգման առաջին շահառուն առաջին հերթին հենց Ռոբերտ Քոչարյանն է՝ ի դեմս նրա պաշտպանների, որոնք փորձում են թույլ չտալ դատավարական գործընթացի սկիզբը, քանի որ դա կարող է բացահայտել լուրջ հանցագործություններ, որոնք ամենայն հավանականությամբ տեղի են ունեցել: Նրանց մարտավարությունը կառուցված է հետևյալ տրամաբանության վրա՝ հնարավորինս ամեն ինչ անել, որ խափանման միջոց կալանքը փոխվի, Ռոբերտ Քոչարյանը գտնվի ազատության մեջ, իսկ կալանքից բացի ցանկացած այլ խափանման միջոցի դեպքում հնարավոր է անընդհատ դատը ձգձգել: Մենք գիտենք, որ 800 վկաներ պետք է հարցաքննվեն, դրան գումարենք նաև ինքնաբացարկի միջնորդությունները, այլ միջնորդությունները, և այդպես կարելի է տարիներով ձգձգել դատավարությունը: Եթե Քոչարյանը գտնվի ազատության մեջ, ապա կարելի է 5 տարի էլ, 10 տարի էլ ձգձգել դատավարությունը մինչև ինչ-որ բան կփոխվի, կամ չի փոխվի: Նույնիսկ «մինչև» չկա, անվերջ կարելի է ձգձգել դատավարությունը: Սա է նրանց մարտավարությունը: Ինչ վերաբերում արտաքին հետքին, ապա, իհարկե, արտաքին խաղացողները փորձում են օգտագործել այս երևույթը Հայաստանի հետ իրենց փոխհարաբերություններում իրենց շահերն առաջ տանելու համար: Առաջին հերթին դա վերաբերում է Ռուսաստանին, որը օգտագործում է Ռոբերտ Քոչարյանի հետ կապված խնդիրը Հայաստանի ներկա իշխանություններից ավելի շատ կորզելու համար:

-Ազատության մեջ գտնվող Քոչարյանը որքանո՞վ է իրենից վտանգ ներկայացնում:

-Ռոբերտ Քոչարյանն իրենից վտանգ է ներկայացնում թե՛ ազատության մեջ, թե՛ անազատության մեջ, եթե քաղաքական դաշտում նրա ազդեցությունը չեզոքացված չէ: Ես չեմ կարծում, որ այն հնարավորությունները, որոնց նա տիրապետում է, մեծ տարբերություն կա նա կլինի ազատության մեջ, թե անազատության: Այստեղ հիմնական խնդիրը, իմ կարծիքով այն է, որ եթե նա ազատության մեջ է, ապա որևէ շահագրգռվածություն չկա դատական պրոցեսն առաջ տանելու: Ընդհակառակը, նրա փաստաբանական թիմի մոտ կա շահագրգռվածություն հնարավորինս դատական պրոցեսը ձգձգելու: Հիմնական խնդիրը սրա մեջ է, իսկ եթե Ռոբերտ Քոչարյանը անազատության մեջ է, ապա ձգձգելու դեպքում նա անընդհատ գտնվելու է անազատության մեջ: Սա գլխավոր հարցն է, և արդարադատության իրականացման նկատառումներով շատ կարևոր է, որ Քոչարյանը գտնվի անազատության մեջ: Քաղաքական դաշտում Քոչարյանն ունի որոշակի ազդեցություն, այդ ազդեցությունը հիմնականում պայմանավորված է նրա նախկին պաշտոնավարման ընթացքում ձեռք բերված ազդեցության գոտիներով ու կապերով: Այդ ազդեցությունը աննշան կերպով է թուլանում, երբ նա անազատության մեջ է, քանի որ ամեն դեպքում նա ամբողջությամբ մեկուսացված չէ և ունի կապ արտաքին աշխարհի հետ: Այնպես որ, եթե ենթադրում ենք, որ նա որոշակի գործունեություն պետք է ծավալի, դա կարող է ծավալել թե ազատության մեջ լինելով, թե անազատության:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում