Thursday, 18 04 2024
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է

«Ցփնել եմ վրեն, ինքը ղժացել ա…». Երևանում 35-ամյա տղամարդը «կիսլատա» է լցրել քենակալի վրա՝ իր ընտանիք «քիթը խոթելու» համար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Շենգավիթ» նստավայրում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ավարտվել է Սերգեյ Հ.-ի գործի դատական քննությունը:

1982 թվականին ծնված Սերգեյ Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Սերգեյ Հ.-ն կալանքի տակ է  2017 թվականի հուլիսի 1-ից:

Ըստ մեղադրանքի՝ Սերգեյ Հ.-ն իր ամուսնալուծության համար մեղադրելով կնոջ քրոջը, նրա ամուսնուն ու նրա ընտանիքին, որոշել է քենակալին՝ քենու ամուսնուն՝ Արտաշես Կ.-ին ծանր վնաս հասցնելով՝ «հաշվեհարդար տեսնել»:

Այդ նպատակով, ըստ մեղադրանքի, 2017 թվականի հունիսի 12-ին Սերգեյ Հ.-ն Գյումրիից ժամանել է Երևան, գնացել է քենակալի տան բակ՝ իր հետ տանելով  ապակե տարայով ծծմբական թթու: Նա, ըստ մեղադրանքի, դարանակալել է շենքի մոտ, սպասել է Արտաշեսին: Հունիսի լույս 13-ի կեսգիշերին Սերգեյը շենքի մուտքի դիմաց հանդիպել է Արտաշեսին, պահանջել է հայտնել նախկին կնոջ գտնվելու վայրը, բայց իր համար «ցանկալի պատասխան չստանալով»՝ մոտը եղած ապակե տարայում գտնվող ծծմբական թթուն լցրել է Արտաշեսի դեմքին ու մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով գլխի, դեմքի, զույգ ակնագնդերի, պարանոցի, կրծքավանդակի առաջնային ու հետին մակերեսների, ստորին ու վերին վերջույթների շրջանների 3-րդ, 4-րդ աստիճանի, մարմնի ընդհանուր մակերեսի 35 %-ի չափով քիմիական այրվածքների ձևով ծանր վնասվածքներ, որոնք ուղեկցվել են ծանր աստիճանի այրվածքային շոկով և այրվածքային հիվանդության զարգացումով: Արտաշես Կ.-ի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Սերգեյ Հ.-ն ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ 2017 թվականի մայիսի 1-ին վիճել է կնոջ հետ, վերջինս նեղացել ու հաջորդ օրը մեկնել է Երևան՝ հայրական տուն:

Մայիսի 6-ին ինքը գնացել է կնոջը տեսնելու՝ նրան վերադարձնելու նպատակով, բայց տան դուռը չեն բացել:

Այդ օրից սկսած՝ ինքը բազմիցս գնացել է կնոջ հայրական տան մոտ, թակել է դուռը, բայց չեն բացել, հարևանն էլ իրեն տեսնելով՝ ասել է, թե նրանք տանը չեն:

Ինքը բազմիցս զանգել է քենակալ Արտաշեսին, նրա որդուն, փորձել է նրանցից ճշտել իր կնոջ գտնվելու վայրը, բայց նրանք պատասխանում էին, թե տեղեկություն չունեն:

Ինքը զգացել է, որ նրանք ստում են, չեն ուզում, որ ինքը «միանա իր կնոջ հետ», ցանկանում են իրենց «բաժանել»:

Քենուն զանգել է, թե չէ՝ Սերգեյը չի մտաբերել: Պնդել է, թե սպառնալիքներով հաղորդագրություններ չի գրել, դրանք գրել չգիտի…

Ըստ ամբաստանյալի՝ Արտաշեսն ի վերջո արգելափակել է իր հեռախոսահամարը, ինքը նրան այլևս չի կարողացել զանգել, իսկ նրա որդին պահանջել է, որ ինքը այլևս չզանգի ու գործ չունենա մորաքրոջ հետ:

Իրեն  զանգել է ոստիկանության՝ տվյալ թաղի տեսուչը, հարցեր է տվել Արտաշեսի ընտանիքին անհանգստացնելու վերաբերյալ: Ինքը պատասխանել է, որ նրանց որևէ անհանգստություն չի պատճառել, ընդամենը ցանկացել է իմանալ իր կնոջ տեղը:

Հունիսի 12-ին, ժամը 18-ն անց 30-19-ն անց 30-ի սահմաններում իր մեքենայով նորից Գյումրիից եկել է Երևան՝ կնոջը տեսնելու և հետը խոսելու նպատակով: Երևան հասնելիս իր մեքենան փչացել է, ինքը մեքենան թողել է ծանոթի բակում, վերջինիս խնդրել է իրեն տանել Էրեբունի: Ծանոթն իրեն տարել, իջեցրել ու հեռացել է, իսկ ինքը մոտ երկու ժամ շրջել է խանութներում: Ժամը 20-ն անց 40-21-ն անց 30-ի սահմաններում ոտքով հասել է կնոջ հայրական տան մոտ: Այնտեղ հանդիպել է Արտաշեսին ու վերջինիս երկու որդիներին: Արտաշեսի հետ գնացել են շենքի հետնամասում գտնվող խաղադաշտ, նստարանին նստած՝ զրուցել են մինչև կեսգիշեր: Արտաշեսի որդին էլ էր այնտեղ: Ինքը Արտաշեսին խնդրել է օգնել ու հայտնել կնոջ տեղը: Արտաշեսն ասել է, թե վերջինս իրենց տանը չի բնակվում, նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի:

Ինքը զգացել է, որ Արտաշեսը խաբում է, իր համոզմամբ՝ կինը հենց նրանց տանն էր: Ինքը փորձել է համոզել Արտաշեսին, բայց նա նույնն է պնդել: Իրենք հանգիստ էին զրուցում, լարվածություն չկար: Արտաշեսն ասել է, թե պիտի գնա տուն, քանի որ վաղ առավոտյան մեկնելու է Արցախ: Ինքն էլ ասել է, որ շենքի մոտ կմնա այնքան, մինչև կնոջը տեսնի:

Կեսգիշերն անց իրենք միմյանց հրաժեշտ են տվել: Ինքը արագ մոտեցել է շենքի մուտքին: Արտաշեսն ու որդին էլ մյուս կողմից են մոտեցել: Իրենք մուտքի մոտ  նորից հանդիպել են: Խոսակցությունը շարունակել են: Արտաշեսը որդուն տուն է ուղարկել՝ իր կարծիքով՝ որ նա կնոջը զգուշացնի՝ իր այնտեղ լինելու մասին: Ինքը Արտաշեսի որդուն չի ուղարկել ո՛չ խանութ՝ գարեջուր գնելու, ո՛չ տուն՝ ջուր բերելու: Ինքը զրույցի ընթացքում ցանկացել է բարձրանալ տուն, Արտաշեսը չի թողել՝ պատճառաբանելով, որ ուշ գիշեր է: Վերելակի մոտ իրենք միմյանց քաշքշել են, որը տևել է մոտ հինգ րոպե: Այդ ընթացքում ինքը աստիճանների մոտ նկատել է 500-700 գրամ տարողությամբ ապակե տարա, չի տեսել պարունակությունը, քանի որ մութ էր: Վերցրել է տարան, հետո է նկատել, որ մեջը հեղուկ կա, որը հոտ չուներ: Մտածել է՝ ջուր է, շփել է Արտաշեսի վրա՝ ցանկանալով նրան «սթափեցնել»:

Արտաշեսը բղավել է, ինքը դրանից վախեցել, տարան շպրտել ու փախել է: Պատահական տաքսի է նստել, գնացել է Աջափնյակ, հետո՝ հյուրանոց: Տաքսի նստելիս նկատել է, որ իր շալվարը, մյուս հագուստները այրվել են, ինքը չի հասկացել՝ ինչից էր դա եղել… Գիշերել է հյուրանոցում, առավոտյան ցանկացել է գնալ կնոջ շենքի մոտ, որ պարզի, թե ինչ է եղել: Այդ ժամանակ զանգ է ստացել Արտաշեսի որդուց կամ ինքն է նրան զանգել՝ չի հիշում, հասկացել է, որ բան պատահել, մեկնել է Գյումրի՝ այդպես էլ չիմանալով, թե կոնկրետ ինչ է եղել: Գիշերը Արտաշեսի կինը զանգել էր իր մորը, վիրավորական արտահայտություններ էր արել, մայրն անջատել էր հեռախոսը: Ինքը դրանից հետո հասկացել է, որ վատ բան է եղել:

Իր մեքենան երկու օր մնացել է ծանոթի բակում՝ Երևանում: Երկու օր հետո ինքը Երևան է եկել, նորոգել է մեքենան ու մեքենայով գնացել է Գյումրի: Հինգ օր հետո նորից եկել է Երևան: Արտաշեսի հարևաններին հարցուփորձ է արել, իմացել է, որ նա հիվանդանոցում է, հիվանդանոցում էլ տեղեկացել է, որ նա վնասվածքներ է ստացել:

Սերգեյ Հ.-ն պնդել է, թե Արտաշեսին վնաս պատճառելու դիտավորություն չի ունեցել, չի իմացել, որ ապակե տարայի մեջ ծծմբական թթու է: Դեպքից հետո չի փորձել հանդիպել Արտաշեսին ու հաշտվել, քանի որ հարաբերությունները լարված էին…

Տուժող Արտաշես Կ.-ն հայտնել է, որ ընտանիքով բնակվում է աներձագին պատկանող բնակարանում:

Դեպքի օրը որդու հետ գնացել է իր ծնողներին այցի, վերադարձել են կեսգիշերին մոտ: Հասել են շենքի մուտքի մոտ, այնտեղ հանդիպել է քենակալ Սերգեյին: Նա ցանկացել է ճշտել կնոջ գտնվելու տեղը: Մինչ այդ Սերգեյը բազմիցս զանգել էր, հարցրել էր կնոջ գտնվելու վայրի մասին, նա մշտապես անհիմն կերպով իրեն մեղադրել է ընտանեկան անախորժությունների համար: Դեպքից մի քանի օր առաջ Սերգեյը զանգել էր իրեն, վիճել ու սպառնացել էր. «Կաշիդ տիկ եմ անելու»:

Ինքը չի ցանկացել շփվել Սերգեյի հետ, նրա հեռախոսահամարը «սև ցուցակ» է գցել, որ նրանից զանգեր չստանա:

Դեպքի օրը, շենքի մուտքի մոտ հանդիպելով Սերգեյին, նրա հարցին պատասխանել է, որ նրա կինը իրենց տանը չէ, ինքը չգիտի, թե որտեղ է: Սերգեյն իրեն չի հավատացել: Ինքն առաջարկել է բարձրանալ տուն ու համոզվել, նա ասել է, թե հավատում է: Խոսակցության ընթացքում Սերգեյն ասել է, թե մեքենան փչացել է, պետք է ջուր լցնի, որ կարողանա ճանապարհը շարունակել: Նա իր որդուն խնդրել է տուն բարձրանալ ու ջուր բերել: Որդին տանից գրաֆինով ջուր է բերել, Սերգեյն ասել է, թե դա հարմար չէ հետը տանելու համար: Ինքը որդուն առաջարկել է խանութից շշով ջուր գնել, Սերգեյն էլ գումար է տվել ու խնդրել է նաև գարեջուր գնել: Որդին գնացել է խանութ, որտեղից բերել ու Սերգեյին է տվել շշով ջուր ու մետաղե տարայով գարեջուր: Սերգեյը գարեջուրը խմել է: Իրենք շարունակել են զրուցել, Սերգեյը կանգնած տեղից չի շարժվել: Զրույցի ընթացքում ինքը Սերգեյի ոտքերի հետևում նկատել է ապակե մոտ մեկ լիտրանոց տարա, մինչ այդ դրա վրա ուշադրություն չէր դարձրել: Իրենց զրույցը մոտ կես ժամ է տևել: Հանգիստ էին խոսում, քաշքշուկ չկար:  Սերգեյն իր որդուն մի անգամ էլ է տուն ուղարկել՝ մեքենան սարքելու համար պտուտակահան կամ ինդիկատոր բերելու: Որդին գնացել, ինտիկատոր է բերել, տվել է Սերգեյին: Նա որդուն մի անգամ էլ է տուն ուղարկել՝ տոպրակ բերելու: Երբ որդին գնացել է, Սերգեյը ոտքերի մոտից վերցրել է ապակե տարան ու միջի նյութը շփել է իր երեսին: Ինքն այրվածքներ է ստացել, իսկ Սերգեյը տարան շպրտել ու փախել է: Նա նստել է ինչ-որ մեքենա ու փախել է, դա ինքն իմացել է հարևաններից: Իրեն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ դեռ բուժվում է, 5-6 վիրահատություն է տարել…

Քրեական գործին կցված է ոստիկանության տեսանյութը, որտեղ Սերգեյ Հ.-ն ընդունել է, որ ինքն է ծծմբական թթուն լցրել քենակալի դեմքին: Նա ասել է. «Էդպես ա էղել լարվածությունը մեր մեջի, որ իրար չենք հասկացել, իրար քաշքշվել  ենք, գետնից վերցրե, ցփնել եմ վրեն, ինքը ղժացել ա, ես թողել-գնացել եմ»:

Ըստ քրեական գործի նյութերի՝ քմիական այրվածքների հետևանքով տուժողը կորցրել մի աչքի տեսողությունը, մյուս աչքի տեսողությունից մնացել է լուսազգացողությունը: Ստացած վնասվածքների ու անդառնալի հետևանքների պատճառով տուժողը կորցրել է զինվորական ծառայությունը շարունակելու հնարավորությունը: Դատարանը դա գնահատել է որպես ամբաստանյալի կատարած արարքի հանրային առավել բարձր վտանգավորություն:

Ըստ բժշկական տեղեկանքի՝ ամբաստանյալը մի շարք հիվանդություններ ունի:

Դատարանը հաշվի է առել, որ 2019 թվականի դեկտեմբերի 12-ին ամբաստանյալը, որպես կատարված արարքով պատճառված նյութական վնասի հատուցում՝ տուժողի կնոջ հաշվին փոխանցել է  2 միլիոն 398 հազար դրամ:

Սերգեյ Հ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 6 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի հուլիսի 1-ից:

Սերգեյ Հ.-ից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի  1 միլիոն 428 հազար դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում