Friday, 19 04 2024
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին

Եվրախորհրդարանի բանաձևում ԼՂ հակամարտությունը շահեկանորեն առանձնացված է մյուս հակամարտություններից

Եվրախորհրդարանը հունիսի 19-ին 507 կողմ և 119 դեմ ձայներով հաստատել է Արևելյան գործընկերության (ԱլԳ) վերաբերյալ Եվրոպական Միության Խորհրդին, Եվրահանձնաժողովին և ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչին ուղղված Եվրախորհրդարանի պաշտոնական առաջարկները (2019/2209(INI) բանաձև

Ընդունված բանաձևը բավական կարևոր է, քանզի արտահայտում է Եվրախորհրդարանի դիրքորոշումը Արևելյան գործընկերության ծրագրի, մասնակից երկրների հետ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև հակամարտությունների, այդ թվում` Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ:

Անհրաժեշտ է ընդգծել, որ բանաձևի տեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շահեկանորեն և հմտորեն առանձնացված է ԱլԳ տարածաշրջանում առկա մյուս հակամարտություններից, և դրանց վերաբերյալ ամրագրված ընդհանրական գնահատականներից:

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը, որն իր ձևակերպումներով բավական չեզոք է, ներկայացված է «b r» կետում: Այն ձևակերպված է հետևյալ կերպ. «[Եվրախորհրդարանը] հաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և 2009թ. Հիմնարար սկզբունքներին՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ կանոնադրության և ԵԱՀԿ 1975թ.-ի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա կարգավորմանը հասնելու նպատակով»։

Այս պարբերությունում թեև առանձին չեն նշվում հիմնարար 3 սկզբունքները` ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, այնուամենայնիվ այդ սկզբունքները տեքստում հիշատակվող ՄԱԿ կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի մաս են կազմում: Բացի այդ, դրանք ներառված են են նաև 2009թ.  Լ’Ակվիլայում ներկայացված Հիմնարար սկզբունքներում: Հատկանշական է, որ ԱլԳ շրջանակներում նախկինում եղել են դեպքեր, երբ Հիմնարար սկզբունքների վրա անգամ անուղղակի հղման պատճառով ադրբեջանական կողմը բոյկոտել է նույնիսկ ԱլԳ գագաթնաժողովի հռչակագրի ընդունումը:

Բանաձևում անդրադարձ կա նաև տարածքային ամբողջականության սկզբունքին: Մասնավորապես`  բանաձևի «M» և «O» հղումներում կարևորվում է ԱլԳ անդամ երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը, սակայն նույն կետերում կա նաև հստակեցում, որ խոսքը ԱլԳ տարածաշրջանում այն հակամարտությունների մասին է, որտեղ «Ռուսաստանը ակտիվ դեր ունի որպես արգեսոր» կամ «որոնց կողմ է հանդիսանում Ռուսաստանը»:

Տարածքային ամբողջականությանն անդրադարձ է կատարվում նաև «b m», «b n», «b o» կետերում, որոնք նույնպես կոնտեքստային առումով վերաբերում են ԱլԳ տարածաշրջանի մյուս հակամարտություններին: Այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միակն է, որին բանաձևի հեղինակները և Եվրոպական խորհրդարանը առանձին անդրադարձ են կատարել, և նաև վերահաստատել իրենց աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքներին, հստակորեն այն տարանջատում է մյուս հակամարտությունների կարգավորման համար ամրագրված մոտեցումներից և սկզբունքներից (օրինակ` զորքերի դուրսբերում):

Ընդունված բանաձևում Եվրախորհրդարանը նաև «խրախուսում է բոլոր կողմերին ակտիվացնել երկխոսությունը և խուսափել սադրիչ հռետորաբանությունից, որը կարող է հետագայում վտանգել [կարգավորման] ցանկացած հեռանկար»։ Նման շեշտադրումն առավել քան կարևոր է, և դրա հիմնական հասցեատերը հենց Ադրբեջանն է. վերջին շրջանում նկատելի է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ռազմատենչ հռետորաբանության ակտիվացում, ինչը ստեղծում է հավելյալ լարվածություն:

Հատկանշական է, որ տվյալ բանաձևում Եվրախորհրդարանը ոչ միայն վերահաստատում է իր աջակցությունը ԱլԳ տարածաշրջանում առկա հակամարտությունների (այդ թվում` ԼՂ հակամարտության) խաղաղ կարգավորմանը, այլև բարձր հանձնակատարին կոչ է անում այդ ուղղությամբ գործադրել լրացուցիչ ջանքեր:

Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը Եվրախորհրդարանի այս բանաձևը փորձում է ներկայացնել որպես «դիվանագիտական հաղթանակ»` աղավաղելով բանաձևի բովանդակությունը և ԱլԳ  տարածաշրջանի մյուս հակամարտությունների համար կառույցի կողմից տրված գնահատականները տարածելով նաև Ղարաբաղյան հիմնախնդրի վրա: Ուշագրավ է նաև, որ Եվրախորհրդարանի արտահայտած դիրքորոշումը հօդս է ցնդեցնում նաև վերջերս Եվրախորհրդարանի 3 պատգամավորի կողմից տարածված (Արցախը Հայաստանին կապող 3-րդ մայրուղու վերաբերյալ) մասնավոր հայտարարությունը, որն աչքի էր ընկնում իր չհավասարակշռված և ընդգծված ադրբեջանամետ շեշտադրումներով:

Ամփոփելով կարող ենք նշել, որ գործնականում Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը էական ազդեցություն չի կարող ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Եվրախորհրդարանի և մյուս միջազգային կառույցների կողմից Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությունների, բանաձևերի ընդունումը միջազգային հանրության աջակցության դրսևորում է: Սակայն, նման նախաձեռնությունների պարագայում առավել քան կարևոր է, որ դրանք լինեն խիստ հավասարակշռված (ինչպես Վերախորհրդարանի վերոնյալ բանաձևը), քանի որ միակողմանի ձևակերպումները, օրինակ` Բաքվում, կարող են ընկալվել որպես հնարավոր ագրեսիայի «թողտվություն» կամ «լեգիտիմացում»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում