Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

Արդյունքում պոռթկում է լինելու ամբողջ  տարածաշրջանում․ կարող է դառնալ համաշխարհային պատերազմի դրդապատճառ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդարական Դավիթ Բաբայանը։

-Պարոն Բաբայան, Երևանում տեղի է ունեցել ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե առանց Արցախի իշխանությունների լիարժեք ներգրավման՝ բանակցային գործընթացում չի կարող լինել էական առաջընթաց։ Ինչպե՞ս եք գնահատում և ի՞նչ պետք է արվի լիարժեք ներգրավման համար։

-Ընդհանրապես շատ գործնական հարթակ և բարի ավանդույթ է դարձել ԱՀ և ՀՀ անվտանգության խորհուրդների նիստը, որը տեղի է ունենում կա՛մ Երևանում, կա՛մ Ստեփանակերտում։ Իհարկե, այս նիստերի առկայությունը լավ է, և իմ  խորին համոզմամբ շրջանակը պետք է ընդլայնվի, այսինքն՝ տարբեր օղակների մասնակցությամբ այսպիսի նիստեր պետք է գումարվեն, օրինակ՝ արտաքին քաղաքական շրջանակների համատեղ նիստ, մշակութային և այլն։ Պաշտպանության  ոլորտում այսպիսի պրակտիկա և մեր աշխատանքի անբաժան մասն է դարձել։ Ուստի լավ կլինի, որ մեր համատեղ նիստերի շրջանակն ընդլայնվի։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի հայտարարությանը, սա շատ կարևոր եմ համարում։ Երբ նոր իշխանական համակարգը ձևավորվեց, առաջին հայտարարությունն արտաքին քաղաքականության հետ կապված այն էր, որ Արցախը պետք է լիարժեք մասնակցի բանակցություններին։ Մենք ողջունել ենք այս մոտեցումը, միաժամանակ հավելել, որ դա լինելու է բարդ, աշխատատար, ժամանակ պահանջող գործընթաց այն պարզ պատճառով, որ Ադրբեջանն ամեն ձևով փորձելու է խոչընդոտել այդ գործընթացին։ Բայց այս ամենին այլընտրանք չկա։ Այս ձևաչափը միակն է, որ միջազգայնորեն ընդունված է, մասնավորապես ԵԱՀԿ կողմից։

-Նիկոլ Փաշինյանը նաև նշել է․«Մենք, խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտու կայունության մասին, անվտանգության մասին, ըստ էության, խոսում ենք մեր ողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության մասին, և այս առումով Հայաստանը դառնում է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության գոտու, այլև մեր ողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավոր: Այս առումով, կարծում եմ, մենք պետք է առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվենք մեր այս տարածաշրջանային դերին և լինենք ուժեղ, ամուր, բայց և չտրվենք անիմաստ և անհեթեթ սադրանքների»:

-Ճիշտ է այս գաղափարը, մենք դրա մասին տարիներ շարունակ բարձրաձայնում ենք։ Եվ եթե լայնածավալ պատերազմական գործողություններ սկսվեն, սա չի լինի միայն Հայաստան- Արցախ-Ադրբեջան շրջանակում: Թուրքիան կարող է ներգրավել: Նա արդեն իսկ ներգրավված է հակամարտության մեջ: Օրինակ, Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ հայտնի թուրքական ահաբեկչական  «Գորշ գայլեր» խմբավորումը մասնակցեց պատերազմին: Պատերազմին մասնակցում էին նաև Թուրքիայի գլխավոր շտաբի գեներալներ և բարձրաստիճան սպաներ:  Նույնը տեղի ունեցավ նաև Ապրիլյան պատերազմի ժամանակ: Թուրքիայից ժամանած տարբեր գրոհայիններ կատարում էին վայրագություններ, գլխատումներ և այլն։

Ադրբեջանը նաև բազմազգ երկիր է, և ազգային փոքրամասնություններին ադրբեջանական իշխանությունները միշտ առաջին գիծ են բերում: Լեզգիներ, թալիշներ, որոնք չեն ուզում մեր դեմ պատերազմել։ Ադրբեջանում բնակվում են 100 հազար ավար, 300 հազար լեզգի, 600 հազար թալիշ: Ռուսաստանում, Ադրբեջանի սահմանակից Դաղստանում ավարների թիվը կազմում է 500 հազարից ավել, լեզգիներինը՝ 300 հազար: Իրանում՝ Ադրբեջանի սահմանակից շրջաններում, ապրում է 2,5 միլիոն թալիշ: Ակնհայտ է, որ եթե լինի լայնածավալ և երկարատև պատերազմ, այդ փոքրամասնությունները, ենթարկվելով բռնաճնշումներին, կարող են ապստամբել, իսկ նրանց արյունակիցները հարևան երկրներից կգան նրանց օգնության և Ռուսաստանն ու Իրանը կամա թե ակամա կներգրավվեն այս ամենի մեջ:

Վրաստանում էլ հայ-ադրբեջանական բախումներ կարող են լինել: Արդյունքում պոռթկում է լինելու ամբողջ  տարածաշրջանում և կարող է դառնալ համաշխարհային պատերազմի դրդապատճառ, և նման բախումները ռեալ են։ Առավել ևս, որ խեղված է աշխարհաքաղաքական մրցակցությունը, ամենուր բախումներ են։

Այս վտանգը կա, և բացի դրանից, կրկնակի հրամայական է դառնում գերտերությունների համար պահպանել խաղաղությունը տարածաշրջանում։ Բացի այդ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է և եթե միջամտի, ինչ պետք է անի ՆԱՏՕ-ն, գլոբալ բախումների թատերաբեմ և դրդապատճառ։

Արցախյան Հայաստանում և Մայր Հայաստանում պարտավոր ենք ունենալ փոխգործակցության ամենաբարձր մակարդակ, մենք երկու տարբեր պետություն ենք, բայց մեկ ընդհանուր հայրենիք։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում