Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Իշխանություններին դեռ 2 տարի առաջ ենք զգուշացրել. ոչ ոք թող չասի, թե մենք դրա հնարավորությունը չունեինք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

– Պարոն Նավասարդյան, ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի՝ ՀՀ իշխանություններին ուղղված կոչին հաջորդեցին իշխանական պատգամավորների արձագանքները՝ մեր ներքին գործերին չմիջամտելու, նաև Տուսկի ունեցած սխալ պատկերացումների մասին։ Արդյոք կարծում եք, որ նման իրավիճակի պատճառը մեր իշխանությունների՝ եվրոպական ուղղությամբ թերի աշխատանքի արդյո՞ւնք է։

– Միանշանակ։ Ես կարծում եմ, որ եթե մենք կարևորում ենք մեր հարաբերությունները Եվրամիության և եվրոպական տարբեր կառույցների հետ, ապա դեռ երկու տարի առաջ պետք էր հաստատել  շատ սերտ համագործակցություն եվրոպական՝ այդ թվում նաև քաղաքական կառույցների հետ։ Ոչ մեկը չի կարող ասել, որ այդ կարգի խորհուրդներ ու հորդորներ չեն հնչել երկու տարի առաջ, դրանք իշխանությանը հասել են, բայց անհրաժեշտ միջոցառումներ չեն ձեռնարկվել։ Պարզ է, որ որևէ կառույց՝ լինի դա քաղաքական, միջպետական, թե այլ եվրոպական կառույց, մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու ամեն ինչի մասին կարող է սուբյեկտիվ կարծիք ձևավորվել։ Հասկանալի է, որ այդ կարծիքի ձևավորման համար անհրաժեշտ է ինտենսիվ կոմունիկացիա, և  երբ այդ կոմունիկացիան չկա, իրենց կողմնորոշում են նրանք, ովքեր այդ կոմունիկացիան ակտիվ պահպանում են։ Կարծում եմ՝ Տուսկի հայտարարությունը հենց դրա հետ էր կապված։ Ես համաձայն եմ այն տեսակետներին, որ հիմա պետք էր ոչ թե Տուսկի հայտարարությանը սուր արձագանքներ տալ, այլ դասեր քաղել ու ի վերջո հաստատել այն անհրաժեշտ կապը, որը կնպաստեր երկկողմանի հարաբերություններին։ Երբ այդ կապը չի հաստատվում, կարող են կասկածներ առաջանալ, որ մենք չենք կարևորում մեր հարաբերությունները Եվրամիության հետ, իսկ դա արդեն արտաքին քաղաքականության առումով շատ լուրջ սխալ է։

– Ձեր խոսքից կարելի է հասկանալ, որ մեծամասամբ ինֆորմացիան ստացել են Հանրապետական կուսակցությունից, որը ԵԺԿ անդամ է։ Ի՞նչն է խանգարում «Քաղպայմանագրին» անդամակցել  այդ կառույցին։

– Ես մանրամասները չգիտեմ, թե ինչպիսի նախաձեռնություններ են եղել։ Լսել եմ, որ փորձ արվել է։ Կարելի է ենթադրել, որ բոլորը պետք է երջանիկ լինեն, որ դու ուզում ես անդամակցել, ու ընդամենը մեկ սիգնալով բավարարվեն։ Բայց  նույնիսկ եթե անդամակցությունը չի ստացվել, ապա գոնե քաղաքական կոմունիկացիաներ պահելը պետք է պարբերաբար արվի։ Իսկ որ դա չի արվել՝ ես համարյա համոզված եմ։ Այստեղ մենք չպետք է մեղադրենք ո՛չ ԵԺԿ-ին, ոչ էլ Հանրապետական կուսակցությանը, որովհետև նորություն չէ, որ այդ ուժը օգտագործում է իր միջազգային կապերը իր շահերն առաջ տանելու համար։ ՀՀԿ-ն գործում է  այնպես, ինչպես պետք է տվյալ պարագայում ցանկացած կուսակցություն գործեր։ Միակ մեղադրանքը պետք է ուղղենք իշխանություններին ու իշխող քաղաքական ուժին։

– Հնարավո՞ր է, որ իշխող քաղաքական ուժին կաշկանդում է Ռուսաստանի հնարավոր արձագանքը Եվրոպայի հետ մերձեցման փորձերին։

– Այս երկու տարիների ընթացքում եթե հերթական անգամ համեմատենք քաղաքականությունը շախմատի հետ, ապա Եվրամիության, Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով մենք, ցավոք, արեցինք բազմաթիվ քայլեր, որոնք մեզ տանում են ցուգցվանգի։ Դա շախմատային տախտակի վրա այնպիսի մի իրավիճակ է, երբ ցանկացած քայլը բերում է  պարտության։ Մենք հասել ենք այնտեղ, որ մեր ցանկացած ակտիվություն այլ գործընկերների ուղղությամբ վնասում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, իսկ այդ քայլերի բացակայությունը բերում է Ռուսաստանից մեծ  կախվածության, որը չի բխում Հայաստանի շահերից։ Այս իրավիճակին կամ համարյա այդ իրավիճակին հասել ենք արտաքին քաղաքականության սխալների արդյունքում։ Մենք պետք է հարաբերություններն այնպես կառուցեինք, որ և՛ Եվրամիության, և՛ Ռուսաստանի հետ հարաբերությունները լինեին այն վիճակին, որ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը բերեր նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների  հստակեցման և բարելավման։ Ոչ մեկը թող չասի, թե մենք դրա հնարավորությունը չունեինք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում