Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ինչո՞ւ ընդդիմությունը չի հայտարարում, որ վիճակը վատ չէ

Հայաստանի քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում շփոթ է, կապված կորոնավիրուսի հետ: Նույն հատվածը մի կողմից կառավարությանը մեղադրում է համավարակի դեմ պայքարը ձախողելու համար, պահանջում կարանտին, մյուս կողմից պահանջում է հավաքների ազատություն և հայտարարում, որ արտակարգ դրության շարունակումն ունի քաղաքական նպատակ: Ակնառու է, որ կորոնավիրուսի համավարակի հանգամանքը ընդդիմադիր ուժերն ուզում են օգտագործել կառավարության դեմ, և հակառակը՝ կառավարությունն էլ օգտագործում է իր քաղաքական խնդիրները լուծելու համար: Այս իրավիճակում արդյո՞ք արդյունավետ լուծվում են Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների խնդիրները: Այս հարցը, մեղմ ասած, չունի հստակ և ստույգ պատասխան, որովհետև մի կողմից Հայաստանում բավականին բարձր վիճակագրություն է, մի կողմից վարչապետը հայտարարում է, որ քայլում ենք դժոխքի միջով, իսկ մյուս կողմից էլ, կարծես թե, Հայաստանը ոչ ամենալավ և ոչ էլ ամենավատ վիճակում է: Այս ամենը հանրագումարում, իհարկե, հարաբերական է որևէ պարագայում, քանի որ ոչ ոք չգիտե իրական պատկերը, կամ, համենայնդեպս, դրան տիրապետում են շատ քիչ թվով մարդիկ: Ինչպես և քիչ թվով մարդիկ կարող են տիրապետել կորոնավիրուսի շուրջ համաշխարհային քաղաքական ակնհայտ շարժերին և Հայաստանի իրողությունների վրա դրանց այս կամ այն ազդեցությանը:

Այդուհանդերձ, ինչո՞ւ են ընդդիմադիր ուժերը խուսափում հայտարարել, որ կորոնավիրուսի պատկերը շատ ավելի բարվոք է, քան իրականում մատուցվում է, և կառավարությունը իրավիճակն օգտագործում է քաղաքական զսպաշապիկի համար, ինչպես իրենք են պնդում: Բանն այն է, որ, եթե կա այդպիսի պնդում, ապա տրամաբանությունը հուշում է, որ այն պետք է լինի ամբողջական, այսինքն՝ կորոնավիրուսի վիճակը վատ չէ, լավ է, և կառավարությունը կարող է չեղարկել արտակարգ դրությունը: Մինչդեռ, Բ-ն ասվում է, իսկ Ա-ն՝ ոչ: Ինչո՞ւ: Որովհետև, եթե Հայաստանում կա քաղաքական պատասխանատվության ինստիտուցիոնալ ճգնաժամ, ապա այդ ճգնաժամը գործնականում ամենուր է, և ոչ թե լոկ կառավարության տիրույթում: Եվ այդպես եղել է ըստ էության միշտ, նաև հեղափոխությունից առաջ: Եվ ավելին, ըստ էության, միշտ էլ եղել է այնպես, որ քաղաքական պատասխանատվության հարցում շատ ավելի հստակ դիրքերում են գտնվել կառավարությունները՝ չենք բացառում, գուցե անմիջական դե յուրե կարգավիճակի բերումով, քան, այդուհանդերձ, ընդդիմությունները: Եվ այդպես փաստորեն շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում