Թուրքիան «կորցրել է դիրքերը» նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով պետության ղեկավարի հեռուստաուղերձը:
«Վերջին օրերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ մենք կորցրել ենք մեր դիրքերը համաճարակի դեմ պայքարում»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը դրա հետ մեկտեղ ընդգծել է, որ հիգիենայի կանոններին հետևելը և հեռավորությունը թույլ կտան բացառել կորոնավիրուսը թուրքական օրակարգից: