Thursday, 28 03 2024
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին

Կորոնավիրո՞ւս, թե՞ «կորոնադեմարշ». ինչո՞ւ Փաշինյանը մերժեց Պուտինի հրավերը

Անցնող շաբաթը լի էր հետաքրքիր իրադարձություններով ու նորություններով, որոնց շարքում կարելի է առանձնացնել այն տեղեկությունը, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած Մեծ հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին, որոնք տեղի են ունենալու հաջորդ շաբաթ Մոսկվայում: Փաշինյանը հունիսի 19-ին նամակ է գրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նշելով, որ թեև ինքը մեծ սիրով ընդունել էր հանդիսավոր արարողություններին մասնակցելու հրավերը, սակայն, ինչպես հետագայում պարզվեց, «գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս» իրեն իրականացնել այդ ուղևորությունը:

Մոսկվա կմեկնի Տոնոյանը, բայց ոչ Փաշինյանը

Հաջորդ շաբաթ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տեղի կունենա Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը, որն, իհարկե, պիտի տեղի ունենար մայիսի 9-ին, բայց կորոնավիրուսի պատճառով հետաձգվել էր, և ի վերջո Պուտինի որոշեց ռազմական շքերթն անցկացնել հունիսի 24-ին:

Շքերթին Հայաստանից մասնակցելու է ՀՀ Զինված ուժերի 75 հոգանոց զորախումբը՝ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ: Իսկ Հայաստանի կառավարության ղեկավարը, չնայած նախնական համաձայնությանը, չի մասնակցի հանդիսավոր միջոցառումներին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Փաշինյանը Պուտինին հասցեագրված նամակում ափսոսանք է հայտնել այդ կապակցությամբ՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ կլիներ ներկա գտնվել հոբելյանական շքերթին: Հայաստանի վարչապետը քաջառողջություն է մաղթել Ռուսաստանի նախագահին՝ ավելացնելով, որ ակնկալում է իրենց մոտալուտ հանդիպումը, որը հնարավորություն կտա քննարկելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգի հարցերը:

Ովքե՞ր չեն ընդունել Պուտինի հրավերը

Իհարկե, վարչապետ Փաշինյանը միակ լիդերը չէ Մոսկվայի միջազգային գործընկերներից, ով չի կարողանա մասնակցել մոսկովյան շքերթին: Արդեն հայտնի է, որ Պուտինի հրավերը տարբեր պատճառներով մերժել են նաև Ադրբեջանի, Թուրքմենիայի նախագահները և Ճապոնիայի վարչապետը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի չմեկնելը նույնպես պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով:

Ամենաօրիգինալն, իհարկե, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի պատճառաբանությունն է: Վերջինը Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցում ասել է, թե չի կարողանա մասնակցել նշված միջոցառումներին, քանի որ առաջիկայում՝ հունիսի 29-ին, իր ծննդյան օրն է: Թուրքմենստանի պետական ինֆորմացիոն գործակալությունը պարզաբանում է, որ հունիսի 29-ին Թուրքմենստանի առաջնորդը կդառնա 63 տարեկան՝ հասնելով Մուհամեդ մարգարեի տարիքին: Իսկ այս երկրում ձևավորված ազգային ավանդույթների համաձայն՝ այդ տարեդարձն ընդունված է նշել ընտանիքի, հարազատների ու բարեկամների և ողջ ժողովրդի հետ: Բայց, ինչպես ասում են, թողնենք լիրիկան և վերադառնանք մեր խնդիրներին:

Դժգոհելու պատճառներ Փաշինյանը ուներ

Բնական է, որ Փաշինյանի նամակը անմիջապես քաղաքական տարատեսակ սպեկուլյացիաների՝ ենթադրությունների, դատողությունների, շահարկումների տեղիք տվեց: Իսկ դրա համար առավել նպաստավոր պայմաններ են ստեղծում Հայաստանի և Ռուսաստանի, մեղմ ասած, ոչ այնքան հարթ հարաբերությունները և այն տեսանելի ու քողարկված հակասությունները, որոնք կան Փաշինյանի վարչակազմի և Կրեմլի միջև:

Եվ հիմա հայաստանյան ու օտարերկրյա վերլուծաբանները փորձում են հասկանալ՝ ունի՞ արդյոք Փաշինյանի որոշումը քաղաքական ինչ-որ ենթատեքստեր, կամ գուցե սա Մոսկվային քաղաքական ուղերձ հասցեագրելու մի յուրօրինակ ձե՞վ էր, և Փաշինյանը օգտագործեց հարմար առիթը՝ իր դժգոհությունը այս կամ այն հարցով արտահայտելու համա՞ր: Ի վերջո, դժգոհելու առիթները քիչ չեն: Հիշենք մի շարք ենթադրյալ կոռուպցիոներներին, որոնք թաքնվում են Հայաստանի իրավապահ մարմինների քրեական հետապնդումից Ռուսաստանի Դաշնության տարածքում: Հիշենք «Մարտի 1-ի» գործով ամբաստանյալ, Պուտինի մտերիմ ընկեր Ռոբերտ Քոչարյանին, որին Ռուսաստանից ցուցաբերում են համակողմանի աջակցություն ամենատարբեր մակարդակներով և որն, ի դեպ, այս շաբաթ ազատ արձակվեց կալանքից գրավի դիմաց: Ի վերջո, հիշենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ կապված վերջին զարգացումները և այս ֆոնին՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի և ԲՀԿ ներկայացուցիչների՝ հունիսի 17-ին տեղի ունեցած հանդիպումը:

Այս համատեքստում ավելորդ չի լինի հիշեցնելը, որ բարգավաճական պատգամավորներ Էնֆիաջյանն ու Մելքումյանը ամենևին էլ հակափաշինյանական կեցվածք ունեցող միակ գործիչները չեն, որոնց հետ Ռուսաստանի դեսպանը հանդիպում է վերջին երկու տարվա ընթացքում:

Դեմարշ՝ ի պատասխան Ռուսաստանի դեսպանի միջամտություններին

Անդրադառնալով թեմային՝ մեկնաբաններն առաջին հերթին ուշադրություն են հրավիրում այն հարցի վրա, թե ի՞նչ կարող էր փոխվել մի քանի օրվա ընթացքում կորոնավիրուսի դեմ պայքարի առումով, որ Հայաստանի վարչապետը, նախապես ընդունելով հրավերը, հետո փոխեց որոշումը՝ ասելով, թե համաճարակային իրավիճակն իրեն թույլ չի տալիս մեկնելու Մոսկվա: Կամ արդյո՞ք հնարավոր չէր կանխատեսել, որ 10 օրվա ընթացքում համավարակով պայմանավորված վիճակը Հայաստանում դժվար թե էապես բարելավվի:

«Մոսկվա չգնալը կոպիտ սխալ չէ կամ ընդհանրապես սխալ չէ, եթե նախապես հրապարակավ չես հայտարարում այցի մասին: Երկրորդ աշխարհամարտը Վլադիմիր Պուտինի համար շատ զգայուն թեմա է: ԵԱՏՄ շրջանակներում վերջին հանդիպմանը նա երկար-բարակ թղթեր էր կարդում Փաշինյանի, Լուկաշենկոյի և մյուս առաջնորդների համար՝ ցույց տալով, թե ինչպես են լեհերն ու եվրոպացիները խեղաթյուրում ոչ վաղ անցյալի պատմությունը», – գրում է սյունակագիր Թաթուլ Հակոբյանը՝ առաջ քաշելով միանգամայն տրամաբանական հարցադրում՝ գուցե Փաշինյանի Մոսկվա չգնալը պայմանավորված է ա՞յլ հանգամանքներով:

Փորձելով գտնել հարցի պատասխանը՝ վերլուծաբանը նշում է թե՛ Քոչարյանի, թե՛ Ծառուկյանի գործոնները, թե՛ ռուսական մամուլի կեցվածքը Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող հարցերում և թե՛ դեսպան Կոպիրկինի ակնհայտ ակտիվությունը Հայաստանի ներքաղաքական որոշ գործընթացներում:

«Ուշադրություն դարձրեք այն իրողությանը, որ Փաշինյանի այցի մանրամասները արդեն ճշտված էին և մինչև երեկ, երբ Ռուսաստանի դեսպանը այդքան ակնհայտ և կոշտ չէր ներգրավվել ներհայաստանյան և ներքաղաքական այս գործընթացում, Փաշինյանը Մոսկվայի ճանապարհին էր: Ամենահավանական տարբերակն այն է, որ Փաշինյանը, օգտվելով համավարակից, ինչը, անշուշտ, շատ ծանրակշիռ փաստարկ է Մոսկվա չգնալու համար, ուղղակի իր դժգոհությունն է հայտնում դեսպանի և Ռուսաստանի ակնհայտ ներգրավումից: Եթե կուզեք՝ դեմարշ է», – գրում է Հակոբյանը:

Հանուն մեկ անձի քմահաճույքի

Նմանատիպ վարկածները, որ Փաշինյանի որոշումը ամենայն հավանականությամբ կապված է քաղաքական ինչ-ինչ հարցերի հետ և նույնիսկ կարող է դեմարշ լինել Մոսկվայի հանդեպ՝ շատ տարածված են հայկական մամուլում: Բայց ռուսաստանցի փորձագետներից շատերը հակված չեն նմանատիպ տեսակետներին:

Օրինակ, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը քաղաքական ենթատեքստեր չի տեսնում Փաշինյանի որոշման մեջ՝ ասելով, թե չի կարծում, որ Հայաստանի վարչապետի այդ քայլը «չհասկացվածության» պատճառ կդառնա:

Ընդհանրապես Սկակովը սխալ է համարում համաճարակի պայմաններում նման լայնամասշտաբ միջոցառում անցկացնելու Պուտինի որոշումը: Փորձագետի խոսքերով՝ այսօր նույն կարծիքին է ռուսաստանյան հասարակության մեծ մասը, և ընդհարապես այն տպավորությունն է, որ հաղթական զորահանդեսը անց է կացվում հանուն մեկ անձի քմահաճույքի:

«Ո՛չ, ես որևէ ենթատեքստ չեմ տեսնում: Սա շատ սովորական բան է: Ընդհանրապես մեզ մոտ շատ-շատերն են վիճարկում այսպիսի զորահանդեսի անցկացումը կորոնավիրուսի ծաղկման շրջափուլում: Ուստի այն, որ հրավիրված որոշ առաջնորդներ չեն գալու, դա չհասկացվածության պատճառ չի դառնա, առավել ևս որ Հայաստանում, ինչպես հայտնի է, վիճակը շատ բարդ է: Հետևաբար կարծում եմ, որ այստեղ որևէ խնդիր չկա», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ալեքսանդր Սկակովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում