Thursday, 25 04 2024
12:27
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում

Դա քաղաքական մարմնավաճառների «ղազկոմիտե է»

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ, եթե Գագիկ Ծառուկյանի շուրջ զարգացումներն ընթանան նրա կալանավորման սցենարով, ապա հետագա գործողությունների կազմկոմիտեն հստակ է և դրա անդամ կլինեն տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Այլ կերպ ասած, Նաիրա Զոհրաբյանը փաստացի արձանագրել է, որ կա քաղաքական որոշակի ուժերի համաձայնություն հետագա գործողությունների վերաբերյալ: Արդյո՞ք խոսքը հունիսի 14-ին ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցած հավաքի մասնակից ուժերի՝ ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցության, որ գլխավորում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, «Մեկ Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների և «Բարգավաճ Հայաստանի» մասին է՝ Նաիրա Զոհրաբյանը չի հստակեցրել։

««Ղազկոմիտե», ոչ թե կազմկոմիտե»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը։

Շարունակելով՝ մեր զրուցակիցն ընդգծեց. ««Ղազկոմիտեն» արդեն կա, նրանք աշխատում էին ու կշարունակեն նույն կերպ աշխատել՝ ընդդեմ Հայաստանի հասարակական մշակույթի։ Հակամշակույթ են, արդեն չեմ ասում՝ հակաքաղաքական, նրանք հակակուլտուրական են։ Շատ հարմար է, թող շարունակեն իրենց գործը։ Մենք ունենք այն օրինակը, որը չի կարելի, բացասական օրինակն ունենք, հարկավոր է սահմանից հետ քաշվել ու գնալ դեպի առաջ՝ դեպի բարեկիրթ մշակույթ, ազատ մարդկանց մշակույթ, ոչ թե պատանդների։ Ես ձեզ ասեմ՝ իրականում դա ղազագիր չէ, թրաֆիքինգ է, մարմնավաճառություն։ Դա քաղաքական մարմնավաճառների «ղազկոմիտե է»»։

Արշակյանի դիտարկմամբ՝ այդ «ղազկոմիտեն», «ղազ-կուսակցությունը» ընդհանրապես վտանգ չեն ներկայացնում իշխող քաղաքական ուժի համար։ «Ղազը չի կարող վտանգ ներկայացնել, եթե նրան կերակրում ես, հանգիստ կարող ես իշխել։ Բայց իշխող քաղաքական ուժը գնաց քաղաքակրթական, մշակութային ակցիայի։ Սա ավելի շատ մշակութային ակցիա է՝ այս դատավարությունն ու պարզաբանությունը։ Մենք ականատես ենք քաղաքական մշակութային հեղափոխության։ Նրանք իրենցից ոչ մի վտանգ չեն ներկայացնում, նախորդ իշխանությունների համար որևէ վտանգ չեն ներկայացրել, հեղափոխական իշխանությունների համար էլ չեն ներկայացնում։ Բայց մշակութային վտանգ, լեզվի, նկարագրի, բարեկրթության նկատմամբ վտանգ ներկայացնում են։ Ուստի, ես կարծում եմ՝ ակցիայի նպատակը մշակութային է։ Մենք կարող ենք նշել, որ տնտեսական, դատաիրավական բարեփոխումների հեղափոխությունը չտեսանք, դրանք ընթացքի մեջ են, բայց ավելացել է վարքուբարքի քաղաքական-մշակութային հեղափոխությունը»,- եզրափակեց նա։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով՝ օլիգարխիան քանի չի վերացել, Հայաստանն ապագա չունի։ «Այլ հարց է, որ գործընթացները ուշացած են։ Եթե լիներ 1-2 տարի առաջ, այսպիսի պրոցեսներ չէին լինի։ Բայց լավ է, որ գոնե հիմա ընթանում է։ Արդեն երևում է, թե որ ուժերին նկատի ունի Նաիրա Զոհրաբյանը՝ ռևանշիստներ, հինգերորդ շարասյուն։ Ցավոք, կլինեն նաև մարդիկ, որոնք նախկինների դեմ պայքարել են, բայց համալրել են այդ միավորումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մակեյանի՝ մի բան էլ դրական է, որ այդ միավորումը լինի։ «Հանրությունը կտեսնի, թե ովքեր են համախմբվում երկրի զարգացման դեմ պայքարում»,- եզրափակեց նա։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում