ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ:
«Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջամարտիկի աշխատանքը պատվով կատարելու համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը որևէ միջոց չի խնայում և չի խնայի առողջապահական համակարգի կարողություններն ավելացնելու ու հզորացնելու, ձեզ համար անհրաժեշտ աշխատանքային բոլոր պայմաններն ու հնարավորությունները ստեղծելու համար»,-նշված է Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում:
https://www.facebook.com/armgovernment/posts/3182555801767462