Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները որոշել են երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները ևս վեց ամսով: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԵՄ երկրներից մեկի պատվիրակության աղբյուրին:
Նշվում է, որ այդ սահմանափակող միջոցներն ավարտվում են ընթացիկ տարվա հուլիսի 31-ին: