Friday, 19 04 2024
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24

Երևանում լոմբարդի տնօրենը վիճաբանության ժամանակ քաղաքացու է դանակահարել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Միսակյանի նախագահությամբ քննվել է Բաբկեն Մ.-ի գործը:

37-ամյա Բաբկեն Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հունիսի 25-ին, ժամը 14-ն անց 30-ի սահմաններում Երևանի բնակիչ Անդրանիկ Վ.-ն քննությամբ ինքնությունը չպարզված անձի հետ այցելել է Տիգրան Մեծ պողոտայում գործող գրավատուն՝ իր անվամբ գրավադրված ոսկե զարդը գրավից հանելու նպատակով:

Գրավատանը հոսանք չի եղել, նրան պատասխանել են, որ այդ պայմաններում չեն կարող գործարք կատարել:

Գրավադրված ոսկե զարդը այդ պահին գրավից հանելը չստացվելը քաղաքացին հիվանդագին է ընդունել, այդ հարցով նա վիճաբանել է գրավատան տնօրեն Բաբկեն Մ.-ի, նրա եղբոր ու ընկերոջ հետ:

Ժամը 15-ի սահմաններում գրավատանը սկիզբ առած վիճաբանությունը տեղափոխվել է գրավատան հարևանությամբ գործող հագուստի խանութի դիմացի հատված:

Այդ ընթացքում վիճաբանող քաղաքացուն՝ Անդրանիկ Վ.-ին են միացել նրա մտերիմները՝ Երևանի բնակիչ Կարեն Կ.-ն և այլ անձինք:

Վիճաբանության ընթացքում, ըստ մեղադրանքի, գրավատան տնօրեն Բաբկեն Մ.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Անդրանիկ Վ.-ի ընկեր Կարեն Կ.-ի մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած, չթափանցող, որովայնի ծակած-կտրած, թափանցող վնասվածքների ձևով՝ ուղեկցված՝ մկանների ու լյարդի վնասումներով:

Դատարանում Բաբկեն Մ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է:

Տուժողը դատարան չի ներկայացել, հեռախոսազանգի միջոցով հայտնել է, թե Բաբկեն Մ.-ի նկատմամբ բողոք, պահանջ չունի:

Դատարանը հաշվի է առել, որ դատական քննության արագացված կարգի կիրառման պայմաններում ամբաստանյալի նկատմամբ նշանակվում է մեղսագրված արարքի համար նախատեսված առավելագույն պատժի երկու երրորդը չգերազանցող պատիժ:  Տվյալ դեպքում նշանակվելիք պատիժը չէր կարող գերազանցել 4 տարի 8 ամիս ազատազրկումը:

Համաներման վերջին ակտի համապատասխան  դրույթը սահմանում է՝ այն հանցագործության դեպքում, երբ օրենքով նախատեսված պատիժն ի սկզբանե չի գերազանցում 5 տարի ազատազրկումը, վարույթն իրականացնող մարմինն իրավասու է կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը, ինչը այս գործով միջնորդել էր պաշտպանական կողմը:

Բաբկեն Մ.-ի դեպքում Համաներման ակտի տվյալ դրույթը, ըստ դատարանի եզրահանգման, կիրառելի էր, քանի որ դատարանը բավարարել էր ամբաստանյալի միջնորդությունը՝ գործն արագացված ընթացակարգով քննելու վերաբերյալ, իսկ տվյալ պարագայում Բաբկեն Մ.-ի նկատմամբ նշանակվելիք առավելագույն պատիժը կարող էր լինել 5 տարին չգերազանցող՝ 4 տարի 8 ամիս ազատազրկումը:

Դատարանն արձանագրել է, որ դատական քննության արագացված կարգի կիրառումը լրացուցիչ հնարավորություն է ընձեռում նման միջնորդություն ներկայացրած անձանց համար՝ օգտվելու Համաներման ակտի հիշյալ դրույթից:

Դատարանը հաշվի է առել նաև, որ Բաբկեն Մ.-ի  խնամքին են երկու մանկահասակ երեխաները՝ 2016 թվականի մարտին և 2018 թվականի հուլիսին ծնված: Փաստորեն, ամբաստանյալի կրտսեր երեխան ծնվել է դեպքից մեկ ամիս անց…

Դատարանն արձանագրել է, որ Բաբկեն Մ.-ն նախկինում դատված չի եղել, տուժողի կողմից որևէ բողոք, պահանջ նրա դեմ չի ներկայացվել, բացակայում են Համաներման կիրառման այլ սահմանափակումները:

Դատարանը որոշել է՝ Համաներման ակտի համապատասխան դրույթի կիրառմամբ կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել Բաբկեն Մ.-ի քրեական հետապնդումը:

Դատական ակտը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում