Friday, 19 04 2024
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները

Ծիրանի, դեղձի բերքի 30 տոկոս անկում ունենք․ գինը շուկայում բարձր կլինի

Այս տարի պտղի այգիներում բերքի 30 տոկոս նվազում ունենք։ Այս մասին «Առաջին  լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։

«Դրա պատճառը փոշոտման ժամանակ ինտենսիվ անձրևներն էին։ Այդ ընթացքում մեղուներն այնքան էլ հաջող չաշխատեցին այգիներում։ Ու արդյունքում ունենք միջակից ցածր բերք։ Տարբեր հիվանդություններ կան, սնկային, վիրուսային։ Ցավոք սրտի պետության այն կառույցները, որոնք պետք է ակտիվ դերակատարում ունենային բույսերի պաշտպանության հարցում, կարծես թե չեն աշխատել։ Երեկ նայում էինք խնձորի այգիները, հազար հիվանդություն կա։ Գյուղացին պետք է գիտակ լինի, տեղեկացված լինի, թե ի՞նչ, ո՞նց, ե՞րբ սրսկի»,- մեզ հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը, ապա հավելեց՝ գյուղնախարարությունը չի կարողանում պայքարել վնասատուների դեմ, մի քանի անգամ ձախողել են, մասնագետներ չկան։

Խոսելով կոնկրետ ծիրանի, դեղձի, կեռասի բերքի մասին, Բերբերյանն ասաց, որ այդ երեք մրգերից միայն կեռասն է մի քիչ բարվոք վիճակում գտնվում։ Ծիրանի ու դեղձի բերքը պակասել է։ Բերբերյանի խոսքով՝ ռեկորդային արտահանումների մասին այս տարի պետք է մոռանալ․ «Իհարկե, կունենանք արտահանում, բայց ռեկորդային արտահանման մասին խոսելն ավելորդ է»։

Մեր զրուցակիցը նշեց, որ Հանրապետությունում ընդհանուր առմամբ պակասել է մեղվի քանակը, հետևաբար փոշոտումն ու բերքը։ «Ի դեպ՝ մեղուների քանակի պակասումը միայն Հայաստանում չէ։ Եվրոպական երկրներում 25-30 տոկոսով պակասել է մեղվի քանակը։ Փոշոտումը պակասել է, բերքի քանակն էլ հետևաբար պակասում է։ Եվրոպացի գիտնականները կարծում են, որ դա պոպուլային կապի արդյունքն է։ Այսինքն՝ հաղորդիչները վնասում են մեղվի պոպուլյացիային։  Մեկ այլ կարծիք էլ կա։ Բույսերի պաշպանության թունաքիմիկատները, որոնք դաշտերում սրսկում են, դրանք են վնաս տալիս մեղուներին։ Այնպես որ, տենդենցը միայն Հայաստանում չէ։ Պետք է հմուտ մոտեցում ցույց տալ, որ հաջորդ տարիներին նման խնդիրներ չլինեն։ Ժողովրդի մեծ մասն ուղղակի չի էլ հասկանում, որ մեղվաբուծությունը գյւողատնտեսության կարևոր ուղղություններից մեկն է ու դա պետք է միշտ կայուն զարգացած պահել»,-մանրամասնեց գյուղոլորտի մասնագետը։

Այս տարի ծիրանի, դեղձի, կեռասի շուկայական գներն ավելի թանկ կլինեն, քան նախորդ տարիներին։ «Դե արտահանման մասով ևս ավելի թանկ կլինի։ Գիտեք, մեր հիմնական շուկան Վրաստան, Ռուսաստանն է։ Ռուսաստանում մի զանգված կա, ով ծանոթ է հայկական ծիրանին ու դա է ձեռք բերում։ Բայց և կա էժան ծիրան՝ թուրքմենական, տաջիկական, որն ավելի վաղ է մտնում ռուսական շուկա։ Ճիշտ է՝ համային հատկություններ չունի, որակականով զիջում է, բայց էժան է, անծանոթ մարդու համար տորթն էլ է միրգ»,- ասաց Բերբերյանը, ապա ավելացրեց՝ չի կարծում, թե արտահանման քանակի մասով մեր գյուղացիները, տնտեսվարողները խնդիր կունենա, քանի որ այդքան մեծ քանակությամբ բերք չկա, որ չհասցնեն արտահանել։

«Քանակն այնքան քիչ է, որ նման խնդիր չի կարող առաջանալ։ Եվ հետո, այդ խնդիրները գալիս են մարդկանց անորակ աշխատանքից։ Մենր ֆերմերները Եվրոպայից տնկանյութ էին ստանում, Վրացի վարորդները, ովքեր մտնում էին Հայաստան կորոնավիրուսի մեր մասնագետները երկու-երեք վարորդի մոտ ջերմություն հայտնաբերեցին։ Հետո պարզվեց՝ հորինված էր։  Շուտ փչացող այդ ապրանքը մնաց սահմանին։ Հետո իմացանք, որ սա դրամաշորթություն է։ Այդպիսի խոչընդոտներ Ռուսաստանն էլ կանի, ի՞նչ է եղել։ Սովորել են՝ ժողովրդի հաշվին հարստանալ։ Սովորական չինովնիկական կոռուպցիա է։ Ռուսաստանից, Հայաստանից հեռու չէ»,- կարծիք հայտնեց Հրաչ Բերբերյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում