Friday, 29 03 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին

«Ծառուկյանի բախտը բերել է, որ Ընտրական օրենսգրքի այդ փոփոխությունները 2018թ-ին են ընդունվել»

Ազգային Ժողովը օրերս երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագիծը հեղինակվել է Կառավարության և խորհրդարանական խմբակցությունների համատեղ նախաձեռնությամբ: Սույն նախագծով առաջարկվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանել մինչև 4 հազար ընտրող ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ՝ այն է գործող ընտրակարգը, իսկ արդեն 4 հազար և ավելի ընտրող ունեցող և բազմաբնակավայր համայնքներում առաջարկվում է սահմանել ՏԻՄ-երի համամասնական ընտրություններ: Այս փոփոխությունն ենթադրում է, որ 4 հազար և ավելի ընտրող ունեցող բոլոր համայնքներում պետք է լինեն համամասնական կարգով ընտրություններ, որոնց կմասնակցեն քաղաքական կուսակցություններն ու  կուսակցությունների  դաշինքները:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող,  Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ  Դանիել Իոաննիսյանը շեշտեց, որ ներկա դրությամբ էլ իրենք աշխատում են Ընտրական օրենսգրքի (ԸՕ) բարեփոխումների վրա,  որը , նրա խոսքերով, կոնցեպտուալ առումով, ըստ էության, շատ չի տարբերվելու դեռևս 2018թ-ին մշակված Ընտրական օրենսգրքից:

«Ընտրակաշառքի և ընտրական այլ հանցագործությունների մասով 2018թ-ին արդեն եղել են փոփոխություններ, ԱԺ-ն 2018թ-ի սեպտեմբերին այն ընդունել է և դրանց մեջ որևէ այլ փոփոխության կամ լրացումների անհրաժեշտություն չկա: Այս մասով կանոնակարգումները բավականին լավն են, բավականին խիստ պատժամիջոցներ են նախատեսված և, օրինակ, նույն Գագիկ Ծառուկյանի բախտը բերել է, որ այդ կանոնակարգումները  չէին գործում 2017թ-ին, որովհետև այդ դեպքում ԱԱԾ-ի այս բացահայտումներն ու նրան  մեղսագրվող արարքը շատ ավելի լուրջ սանկցիա կենթադրեր, քան 5 տարվա ազատազրկումն է:

Ինչ վերաբերում է կոնկրետ ՏԻՄ մակարդակով այս փոփոխությանը, ապա նշեմ, որ սա ողջունելի է: Այդ կոնցեպտը, որ 4000-ից ավել բնակիչ ունեցող համայնքներում պետք է լինի համամասնական ընտրակարգ՝ սա դեռևս 2018թ-ի կոնցեպտ է, դեռ  երկու տարի առաջ էինք մենք եկել այս եզրահանգմանը և սա շատ կարևոր փոփոխություն է: Ճիշտ է ՝ այն ժամանակ  խորհրդարանական արտահերթ ընտրություններով էինք գերծանրաբեռնված, ուստի այդ ժամանակ շատ ժամանակ չեղավ ՏԻՄ-ին անդրադառնալու և այս փոփոխությունը ներառելու, սակայն  շատ ուրախ եմ, որ հիմա այս փոփոխությունն ընդունվեց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Դանիել Իոաննիսյանն ու միևնույն ժամանակ հավելեց նաև, որ այսպես կզարգանա նաև քաղաքական պատասխանատվության գաղափարը:

Իոաննիսյանի  տեղեկացմամբ, հավանաբար, մի քանի ամսից արդեն Ազգային Ժողովի քննարկմանը կներկայացվի Ընտրական օրենսգրքի բարեփոխված և լրամշակված տարբերակը, որի ընդունումը 2018թ-ին տապալվեց:

«ԸՕ-ի  փոփոխությունների  մասով աշխատանքները շարունակվում են. օրերս, օրինակ, աշխատանքային քննարկում ենք ունեցել, մասնավորապես,  ԶԼՄ-ների  միջոցով քարոզչության հետ կապված կանոնակարգումների վերաբերյալ: Ընտրությունների հետ կապված յուրաքանչյուր հարցի մեծ ուշադրություն ենք դարձնում և փորձում ենք լավագույն ձևով կանոնակարգել: Հուսով ենք՝ առաջիկայում ամբողջ փաթեթը կավարտենք և կներկայացնենք օրենսդիր մարմնի  հավանությանը: Կարծում եմ՝ խնդիրներ չեն առաջանա և ԱԺ-ն կընդունի այն»,- փոխանցեց Իոաննիսյանն ու այս համատեքստում  նաև ասաց.

«Ինչպես գիտեք, Ընտրական օրենսգրքին զուգահեռ աշխատում ենք նաև Սահմանադրական փոփոխությունների վրա, որի մեջ մտնում է նաև ընտրությունների հետ կապված կանոնակարգումները, ինչը ևս շատ կարևոր է  և որոնց վերաբերյալ մենք պետք է այնպիսի լուծումներ գտնենք, որը  ժողովրդի համար կլինի և՛ հասկանալի և՛ ընդունելի և՛ հավանության արժանի:  Հանրային քննարկումների, հանրային իրազեկումների միջոցով քաղաքացիներին պետք է բացատրենք այս փոփոխությունների իմաստն ու կարևորությունը: Չէ որ, ի վերջո, նաև նրանք, որպես ընտրողներ, պետք է հասկանան այդ ամբողջ գործընթացի բնույթն ու նշանակությունը: Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝  հնարավոր է անգամ, որ  հեռակա, օնլայն տարբերակով հանրային քննարկումներն անցկացնենք»:

Հարցին՝ իսկ օնլայն տարբերակն արդյո՞ք նպատակահարմար է կամ արդյունավետ է՝ նման կարևորագույն փոփոխությունները քննարկելու համար և այս միջոցով ինչպե՞ս  հնարավոր կլինի հանրության հնարավորինս լայն շրջանակ ընդգրկել, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Փորձելու ենք անել առավելագույնս, որպեսզի առկա համաճարակային պայմաններում կարողանանք ապահովել մաքսիմալ շատ հանրային ներգրավվածություն:

Սա, թերևս, նաև մեր խնդիրն է, քաղաքացիական հասարակության խնդիրն է, այսինքն՝ մենք պետք է քաղաքացիների հետ  բացատրական աշխատանքներ տանենք Սահմանադրական բարեփոխումների ու Ընտրական օրենսգրքի փոփոխության  կարևորության  մասին: Եթե առ այսօր մեր հանրության լայն շերտերն այս  ամենը չեն հասկանում, ապա դա երկարաժամկետ առումով կրթության համակարգի, իսկ կարճաժամկետ առումով՝ հասարակական  կազմակերպությունների և  իշխանությունների թերացման հետևանքն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում