Friday, 19 04 2024
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

«Պարզ է, որ Ռուսաստանը չի կատարելու Հայաստանի խնդրանքը. եթե գազի գինը իջեցնեն Հայաստանի համար՝ ի՞նչ կասի Լուկաշենկոն»

Նույնիսկ կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում, երբ հայկական պետության և հանրության թիվ 1 առաջնահերթությունը համավարակի դեմ պայքարն է և դրա սոցիալ-տնտեսական և այլ բնույթի հետևանքների վերացումը, ռուսական գազի գնի հարցը շարունակում է մնալ ներհայաստանյան հանրային-քաղաքական քննարկումների ամենասուր և արդիական խնդիրներից մեկը՝ զուտ այն պատճառով, որ սկզբունքորեն չի լուծվում: Այդ պատճառով էլ հայաստանցի շատ փորձագետներ և քաղաքական գործիչներ առաջարկում են հարցի արմատական լուծում՝ բարձրացնելով 2013 թ. դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված գազային վիճահարույց համաձայնագրի վերանայման հարցը:

Ամսվա սկզբին նման առաջարկով է հանդես եկել Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հայտարարելով, որ «միակ ելքը այս արատավոր իրավիճակից 2013 թ. ստորագրված գազային խայտառակ համաձայնագրի վերանայումն է, ինչը բարդ, այդուհանդերձ, անխուսափելի գործընթաց է»: Պատգամավորը նկատել է, որ ամեն անգամ, երբ Հայաստանում քննարկվում է գազի սակագնի հարցը, մեզ ուրվականի պես այցի է գալիս «Հայաստանի հանցավոր անցյալը», քանի որ հենց այդ ժամանակաշրջանում կնքված պայմանագրի արդյունքում է Ռուսաստանը գազային տոտալ մենաշնորհ հաստատել Հայաստանում: Իսկ այդ պայմանագրի առանցքային կետերից մեկն այն էր, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է մինչև 2043 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ գազ գնել միայն ռուսական «Գազպրոմից», որն էլ, ստանալով նախկին «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի ամբողջական փաթեթը, ընդլայնեց իր արտոնությունները Հայաստանի գազամատակարարման և գազասպառման ոլորտում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Ս. թ. մարտի 31-ին Հայաստանի կառավարությունը դիմել էր «Գազպրոմի» նախագահ Միլլերին՝ առաջարկելով քննարկել գազի գինը հայ-վրացական սահմանին նվազեցնելու հարցը, ինչին Մոսկվայից ավելի ուշ պատասխանել էին, որ շփումները այս հարցի շուրջ կլինեն կառավարությունների մակարդակով: Ու մինչ կկայանան հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները ռուսական գազի մեծածախ գնի հարցի շուրջ, Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ուսումնասիրել է «Գազպրոմ Արմենիայի»՝ Հայաստանում գազի ներքին սակագինը բարձրացնելու հայտը և սեփական առաջարկություններն է ներկայացրել:

«Գազպրոմ Արմենիան» ապրիլի 1-ին ՀԾԿՀ-ին էր ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ, որով մասնավորապես առաջակվում էր սպառողներին վաճառվող գազի միջին կշռութային սակագինը բարձրացնել՝ 255 դոլարից դարձնելով 283 դոլար: ՀԾԿՀ-ն առաջարկել էր 266.71 դոլար տարբերակը:

«Ազատություն» ռադիոկայանը հաղորդել էր, որ հանձնաժողովի առաջարկած սակագներով բնական գազի գնաճը Հայաստանում կկազմի 4,5 տոկոս՝ «Գազպրոմ Արմենիայի» առաջարկած 11 տոկոս թանկացման փոխարեն: Մեկ այլ աղբյուրից էլ տեղեկանում ենք, որ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողներին ասել էր, թե «գազի սակագները սպառողների որոշ խմբերի համար մի փոքր կբարձրանան»:

Իսկ այս շաբաթ հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ-ն ընդունել է որոշման նախագիծ, որով սահմանվում են գազի նոր սակագներ, սակայն բնակչությանը, այդ թվում սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի սակագինը մնում է անփոփոխ: Որոշումը միաձայն ընդունվել է հանձնաժողովի հունիսի 19-ի նիստում:

Արդյունքում հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է բնակչությանը, բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների, տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար վաճառվող բնական գազի սակագինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Իսկ սոցիալապես անապահով սպառողներին վաճառվող տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար սակագինն առաջարկվում է նույնպես թողնել անփոփոխ՝ 100 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար:

Առաջարկվում է նախագիծն ուժի մեջ դնել 2020-ի հուլիսի 19-ից՝ բացառությամբ ջերմային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց վաճառվող բնական գազի սակագների, որոնք ուժի մեջ կմտնեն 2020 թվականի օգոստոսի 1-ից:

«Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենը, սակայն, իր անհամաձայնությունն էր հայտնել ՀԿԾՀ-ի հաշվարկների վերաբերյալ՝ նշելով, որ գազի միջին սակագինը 1000 խմ-ի համար պետք է սահմանվի ոչ պակաս, քան 275 դոլար:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը:

– Պարոն Դուբնով, Դուք, անշուշտ, ծանոթ եք գազային այս պատմությանը և այն համաձայնագրին, որն ընկած է Հայաստանի և «Գազպրոմի» համագործակցության հիմքում: Եվ հիմա Հայաստանում խոսում են այդ հիմքերը փոխելու և 2013 թ. ստորագրված վիճահարույց այդ համաձայնագիրը վերանայելու անհրաժեշտության մասին: Ի՞նչ եք կարծում՝ այսօր որքանո՞վ է դա հնարավոր և ի՞նչ քաղաքական ռիսկերով է հղի այս հարցը, եթե այն բերվի հայ-ռուսական քննարկումների օրակարգ:

– Ես կարծում եմ, որ մենք արդեն մասնակիորեն ստացանք այդ հարցի պատասխանը, քանի որ, ինչքան ես գիտեմ, ՀԾԿՀ-ն մի քանի օր առաջ իր առաջարկներն է ներկայացրել, «Գազպրոմ Արմենիան» էլ իր հերթին մատնանշել է որոշ պատասխան պայմանավորվածություններ՝ ի՞նչ ներդրումներ է անելու, ինչպե՞ս է կազմակերպելու գազի մատակարարման գործընթացը և այլն: Ես, իհարկե, նմանատիպ հաշվապահական հարցերի մասնագետ չեմ, բայց կարծում եմ, որ սա այն հարթությունն է, որտեղ ինչ-որ պայմանավորվածությունների հասնելը հնարավոր է:

Պարզ է, որ ոչ ոք էլ չի կատարելու Հայաստանի խնդրանքը, քանի որ Ռուսաստանը այս պահին չի կարող իջեցնել գազի գինը մի շարք պատճառներով, որոնք Հայաստանից կախված չեն: Եթե Հայաստանի համար իջեցնեն՝ ի՞նչ կասի Ալեքսանդր Գրիգորյեվիչ Լուկաշենկոն: Դա էլ մի առանձին խոսակցություն է: Եվրասիական համագործակցության հետ կապված այս խնդիրները կրկնակի, եռակի հատակներ ունեն, որոնք այսօր Մոսկվայում ոչ ոք չի ուզենա բացել: Սրանք ինչ-որ խճճված հաշվապահական խաղեր են՝ փոխադարձ հաշվանցումներով, ներդրումներով, որոնք իրականում ոչ մի ներդրում էլ չեն: Համենայն դեպս, դատելով այն ամենից, ինչ ես կարդացել եմ, դրանք ոչ թե ներդրումներ են, այլ ավելի շուտ՝ «ատկատներ», փոխադարձ հաշվանցումներ: Սրանք այսպես ասած՝ հետխորհրդային խաղեր են: Բայց սրանք այն բաներն են, որոնք վնաս չեն պատճառի կողմերից ոչ մեկին: Հայ սպառողն էլ, որքան հասկացա, կարող է ինչ-որ բան շահել: Իսկ դա, վերջիվերջո, Հայաստանի կառավարության համար այսօր ամենակարևորն է:

– Ամբողջ խնդիրն այն է, որ եթե խոսում ենք նման հարցերի շուրջ՝ առաջին հերթին պիտի նայենք դրա իրավական բազան: Իսկ իրավական բազան նշված պայմանագիրն է, ըստ որի Հայաստանի պետական մարմինները պիտի այնպիսի սակագին սահմանեն, որ «Գազպրոմ Արմենիան» առնվազն 9 տոկոսի շահույթ ունենա: Եվ ընդհանրապես մենք մինչև 2044 թվականը իրավունք չունենք այլ երկրներից գազ գնելու: Օրինակ, բելառուսցի վերլուծաբաններից մեկը մի անգամ մեզ հետ զրույցում այս հարցի առնչությամբ ասաց, թե Հայաստանը հիմա, ըստ էության, հղում է անում առողջ դատողությանը, ոչ թե իրավունքին: Այսինքն՝ երբ մենք խնդրում կամ պահանջում ենք իջեցնել գինը, նրանք պատասխանում են, թե «տեսե՛ք, այս պայմանագրով դուք նման պարտավորություն եք ստանձնել»:

– Այո՛: Ես լավ ծանոթ չեմ նշված պայմանագրի դրույթներին, բայց ամեն դեպքում չեմ կարծում, թե Հայաստանի զուտ իրավական հաղթաթղթերը բավականաչափ համոզիչ են: Այո՛, դուք կարող եք խնդրել, բայց չեք կարող պահանջել: Եվ կարծում եմ, որ ինչպես 2013 թվականին էր, այնպես էլ այժմ սա զուտ քաղաքական հարց է, իրավական հարթության մեջ այն երբեք չի դիտարկվել: Եվ երբ այդ պայմանագիրը կնքվում էր՝ բոլորն էլ շատ լավ հասկանում էին, որ եթե ինչ-որ մի խնդիր լինի՝ Հայաստանը երբեք չի գնա արբիտրաժային դատարան, Հայաստանը չունի այդպիսի քաղաքական կարգավիճակ դա անելու համար: Ինչպես և Բելառուսը երբեք չի գնա արբիտրաժ: Դրա համար հարկավոր է դառնալ Ուկրաինա: Այնպես որ, իրավական հարցերը երբեք էլ որևէ մեկին չեն հետաքրքրել: Բոլորն էլ հասկանում են, որ սա բացառապես քաղաքական հարց է, որի վրա էլ կառուցվում են փոխհարաբերությունները: Իհարկե, կարելի է անվերջ դժգոհել, արդարացիորեն զայրանալ, անիծել այն գործարքը, որով Հայաստանը Ռուսաստանին հանձնեց իր վերջին տնտեսական, արդյունաբերական հզորությունները, բայց դժվար թե հնարավոր լինի այս խնդիրը լուծել իրավական դաշտում: Այս խնդիրը քաղաքական դաշտում է:

– Իսկ ընդհանուր առմամբ «կլիման» ինչպիսի՞ն է հայ-ռուսական հարաբերություններում այսօր, ինչպիսի՞ն է դինամիկան: Ներկայիս պայմանները հնարավորություն տալի՞ս են նման հարցեր բարձրացնելու: Վերջին շրջանում խնդիրները կտրուկ շատացել են, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ Հայաստանի իշխանափոխությունից հետո այդ խնդիրները ջրի երես դուրս եկան:

– Այո՛, դրանք ջրի երես դուրս եկան: Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունը բարձրացնում է այդ հարցերը, բայց՝ բավական նրբանկատորեն՝ շատ լավ հասկանալով, թե դա ինչ ռիսկեր է պարունակում: Այդուհանդերձ, Հայաստանը բարձրացրեց երկաթուղու հարցը: Սա շատ հետաքրքիր ու կարևոր մի դրվագ է: Կրկին չեմ կարծում, թե այս ոլորտում էլ կան իրավական լուծման ճանապարհներ, բայց այս հարցը կարող է հավելյալ լծակ դառնալ ընդհանուր քաղաքական խոսակցության, առևտրի մեջ: Առանց այդ էլ Հայաստանի հաղթաղթերը շատ չեն: Չգիտեմ, թե սա որքանո՞վ է հեռանկարային, բայց ամեն դեպքում հետաքրքիր է: Համենայն դեպս, սա հարցադրման մի ձև է, որը նախկինում չի եղել:

– Եվ Լավրովը, կարծես թե, պատասխանեց Ղարաբաղի հարցով՝ խոսելով փուլային տարբերակի մասին: Չե՞ք կարծում, որ սա յուրօրինակ պատասխան էր կամ Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձ:

– Չեմ կարծում: Ինձ թվում է՝ այն, ինչ ասում էր Լավրովը, պարզապես ռուսական կողմի վերաբերմունքը ցույց տալու ձև էր: Ինչպես թատրոններում են հաճախ տարբեր զգացողությունները ցուցանակով ցույց տալիս, այնպես էլ այստեղ Լավրովը ցուցանակի վրա ցույց տվեց ռուսական կողմի վիրավորվածությունը: Հայաստանը մատնանշեց իր ցանկությունը, Ռուսաստանն էլ մատնանշեց, որ նեղացած է: Սա, իհարկե, ոչինչ չի նշանակում: Սրանք զուտ ձևական, բեմական երևույթներ են: Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին՝ դա լրիվ այլ պատմություն է: Դրա մասին շատ ենք խոսել:

– Նկատի ունեի, որ Լավրովի այդ հայտարարությունը ավելի շատ ոչ թե բուն Ղարաբաղի հարցի մասին էր, այլ ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների մասին, որոնց շրջանակներում այսօր կան մի շարք չլուծված խնդիրներ, կնճիռներ՝ գազի հարցը, երկաթուղու հարցը, Հայաստանի ներքաղաքական շատ հարցեր կամ ուժեր, որոնք հետաքրքրում են Մոսկվային, և այլն:

– Ընդհանրապես նման հարցերը լուծվում են կամ իրավական, կամ էլ քաղաքական հարթությունում: Իրավական հեռանկարի մասին մենք արդեն խոսեցինք: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական հեռանկարին, ապա կարծում եմ՝ Մոսկվայի վրա քաղաքական ճնշում գործադրելու կամ Մոսկվային հետաքրքրելու Հայաստանի հնարավորությունները խիստ սահմանափակ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում