Thursday, 18 04 2024
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը

«Ներդրումային ոլորտում պասիվ վիճակ է․ երկու ուղղություններով կառավարության աշխատանքն անբավարար եմ գնահատում»

Օրերս կառավարությունում  վարչապետ Փաշինյանի  գլխավորությամբ  տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում վարչապետը Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու  անհրաժեշտության մասին խոսելով՝ կարևոր էլ է դրա ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական բաղադրիչը։ Այս առումով Փաշինյանը մասնավորապես հայտարարել է․

«Կարևոր խնդիրներից մեկն էլ այն է, որին ես կցանկանայի անդրադառնալ, Սահմանադրության մեջ օտարերկրյա ներդրումների և ներդրողների համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու հարցն է, հրամայականն է, որը հիմնականում կապվում է այն իրողության և միջավայրի հետ, երբ մեր նման երկրներում դատական համակարգը ներդրումների պաշտպանության առումով և ընդհանրապես իրավունքի պաշտպանության առումով շատ մեծ վստահություն չի վայելում: Մենք հիմա շատ հաճախ վերլուծում ենք, օտարերկրյա ներդրումների հետ կապված խորհրդարանում և ամենատարբեր հարթակներում հաճախ քննարկում ենք ունենում, բայց եկեք օտարերկրյա ներդրողի աչքերով նայենք մեր իրողություններին: Առաջին հարցերից մեկը, որն ուզում է ստանալ օտարերկրյա ներդրողը, հետևյալն է՝ իսկ ի՞նչ վիճակում է տվյալ երկրում դատաիրավական համակարգը:

Այսօր մեր երկրի հետ կապված բոլոր միջազգային զեկույցներում կարմիր թելի նման անցնում է հետևյալ միտքը, որ երկրում դատական համակարգը չունի բավարար վստահելիություն, բավարար անկախություն: Հետևաբար, բացի այն մյուս ռիսկերը, որոնք գուցե մեզ համար, կառավարության համար այդքան կառավարելի չեն՝ նկատի ունեմ մակրոմիջավայրը, մեր տարածաշրջանում ամենատարբեր իրադարձություններ, սա մի գործոն է, որն արգելակող հանգամանք է դառնում օտարերկրյա ներդրողի համար: Եթե կա երկիր, որտեղ կա վստահելի դատական համակարգ, դա ուրիշ գրավչություն է, երբ չկա՝ ուրիշ: Բայց, մյուս կողմից, առնվազն միջազգային կոնյուկտուրայի առումով, նույնիսկ ամենալավատեսական գնահատականներով մենք չենք կարող մի քանի տարվա մեջ այնպիսի դատական համակարգ ստեղծել, որը միջազգային ներդրողի համար ունենա վստահելիության այն աստիճանը, որը մենք ակնկալում ենք: Եվ այս տրամաբանության մեջ, քանի որ նաև ներդրողներից անընդհատ այդ ազդակները գալիս են, ճիշտ կլինի, որպեսզի մենք մտածենք օտարերկրյա ներդրումների պաշտպանության այլընտրանքային մեխանիզմների գոյության մասին»։

Ներդրողների կողմից  հայաստանյան դատաիրավական համակարգի նկատմամբ  վստահության բացակայության մասով հայտարարության հետ տնտեսագետ  Հայկազ Ֆանյանը համակարծիք է վարչապետի հետ։  Ընդ որում՝ տնտեսագետի պնդմամբ՝ այս խնդիրը վերաբերում է ոչ միայն օտարերկրյա, այլև տեղական ներդրողներին։

«Պետք է փորձենք  այնպես անել, որ մեզ մոտ ոչ միայն օտարերկրյա, այլ նաև տեղական ներդրողների  շահերը պաշտպանված լինեն, որպեսզի մեր ներդրումային միջավայրը նրանց համար գրավիչ լինի։ Այն, որ դատաիրավական համակարգում իսկապես լուրջ խնդիրներ ունենք, այն, որ վստահության դեֆիցիտ ունենք  առ դատավորներ ու արդարադատություն  և այն, որ այս համակարգը բարեփոխման անհրաժեշտություն ունի՝ դա պարզից էլ պարզ է ու միանշանակ։ Ընդ որում՝ խոսքը ոչ միայն անբարեխիղճ դատավորներին ու նրանց իրականացրած արդարադատությանն է վերաբերում, այլ նաև օրենքներին, այսինքն՝ բազում դեպքեր կան, որ իրավունքի պաշտպանությունն այնքան երկար է ձգձգվում, որ բազմաթիվ ռիսկեր է առաջացնում տվյալ ներդրողի համար։ Օրինակ՝ հենց նույն ապօրինի շինարարությունների մասով  դատական պրոցեսները․ այդ շինարարության կասեցումն այնքան երկար կարող է տևել, որ դառնա գլխացավանք շինարարների ու կառուցապատողի համար և նրանք տուժեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայկազ Ֆանյանը։

Ինչ վերաբերում է հետհեղափոխական Հայաստանում, առհասարակ, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալին, ապա տնտեսագետը նկատեց, որ դրանց ծավալը, միանշանակ, գոհացուցիչ չէ և բավականին քիչ է ակնկալված արդյունքներից։

«Երկու ուղղություն կա, որոնց մասով ես մեր կառավարության աշխատանքն անբավարար եմ գնահատում․ առաջինը՝ պետական գնումների, կապիտալ ծախսերի մասով ծրագրերի թերկատարումն է, երկրորդը՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումը։ Այս երկու կարևոր ուղղությունների հետ կապված աշխատանքներում կառավարության գործունեությունը  բնավ  գոհացուցիչ  չէ։ Եթե 2018թ-ին հասկանալի էր, որ հեղափոխական վիճակ էր, էյֆորիկ վիճակ էր, բայց գոնե 2019թ-ի 3-րդ և 4-րդ եռամսյակից սկսած՝ արդեն ներդրումային ակտիվություն պետք է տեսնեինք։ Հիմա 2020թ-ն է և այո՛, կորոնավիրուսի այս համավարակով պայմանավորված իրավիճակում որևէ մեկը չի ասում, որ Հայաստան ներդրումներ պիտի գան, սա անմտություն կլիներ, բայց կրկնում եմ՝ մինչ այս իրավիճակը մենք արդեն իսկ պետք է ներդրումային ակտիվություն տեսած լինեինք, մինչդեռ որևէ լուրջ տեղաշարժ այս առումով, ցավոք, չունենք։ Եթե անգամ փորձենք զուգահեռներ տանել  մեր հարևան Վրաստանի հետ, ապա մենք  անհամեմատ վատ վիճակում ենք գտնվում։ Հետևաբար, այս իմաստով կառավարությունը  լուրջ մտորելու, իր տնտեսական քաղաքականությունը վերանայելու և անհարժեշտ քայլեր ձեռնարկելու հրամայական ունի»,- ընդգծեց Հայկազ Ֆանյան ու  միևնույն ժամանակ հավելեց նաև․

«Մենք պետք է ձգտենք խոշոր  ստրատեգիական ներդրումներ ներգրավել մեր երկիր, որոնք իրենց հետևից կարող են տանել ՓՄՁ-ներին, մյուս օղակներին, այսինքն՝ իրենց հետևից կքաշեն, կներգրավեն նաև այլ ոլորտներ։

Դեռ 2018թ-ին ես Փաշինյանի կառավարությանն առաջարկում էի քննարկել այսպես ասած դիասպորա բոնդերի (Սփյուռքի պարտատոմսեր) թողարկման գաղափարը՝ մանավանդ, երբ այն ժամանակ բավականին բարձր մակարդակի վրա էր գտնվում հեղափոխական էյֆորիան և այս գաղափարը հնարավոր կլիներ շատ արդյունավետ  կիրառել։ Պետք էր  ուղղակի մշակել համապատասխան ներդրումային նախագծեր և արտերկրում գտնվող մեր այն հայրենակիցները, ովքեր չունեին մի քանի միլիոնների կամ միլիարդների հասնող գումարներ մեզ մոտ խոշոր ներդրումներ անելու համար, բայց ունեին որոշակի խնայողություններ և ցանկություն այստեղ  բիզնես գործունեություն ծավալելու, ապա այդ խնայողություններով նրանք կկարողանային Հայաստանի թողարկած այդ  պարտատոմսերը գնել և այդպիսով իրենց ներդրումն ունենալ մեր տնտեսության զարգացման գործում։ Այս առաջարկիս կառավարության կողմից իրականացումն  ինձ համար  անհայտ ինչ-ինչ պատճառներով երկարեց-երկարեց ու մինչև այսօր այդպես էլ չի իրագործվել, ավելին՝ դեռևս  անհայտ է՝ առաջիկայում էլ այսպես օդում կախված կմնա, թե , ի վերջո, կփորձեն կյանքի կոչել այն։ Իսկ այս ճգնաժամային փուլում էլ հասկանալի է, որ մարդիկ իրենց խնայողությունները ծախսում են սպառողական նպատակներով, իսկ ներդրումների ոլորտում էլ մեզ մոտ, ինչպես արդեն ասացի, շատ պասիվ վիճակ է, ակտիվություն մինչ այս չի նկատվել, իսկ առաջիկայում էլ՝ դեռ չգիտենք ինչ է սպասվում Covid-19-ից հետո»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում