Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Օկուպացված Շահումյանի, Գետաշենի, Հյուսիսային Արցախի, Նախիջևանի հարցերը բարձրացված են. ե՞րբ Արցախը կմտնի բանակցային պրոցեսի մեջ

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը ս. թ. հունիսի 13-ին հանդես է եկել հատուկ հայտարարությամբ՝ անդրադառնալով Արցախի Շահումյանի շրջանի օկուպացիայի 28-րդ տարելիցին: Սրանից 28 տարի առաջ՝ 1992 թ. հունիսին, ադրբեջանական կողմը, ուշքի գալով Շուշիի և Լաչինի պարտություններից հետո, լայնածավալ հարձակում սկսեց ռազմաճակատի ողջ երկայնքով: Սա Արցախյան ազատամարտի ամենածանր շրջաններից էր հայ ժողովրդի համար, քանի որ հենց այս ժամանակահատվածում Արցախն ունեցավ իր ամենամեծ կորուստները՝ հյուսիսում գտնվող Շահումյանի շրջանը ամբողջությամբ և Մարտակերտի ու Մարտունու որոշ հատվածներ:

Հենց այս իրադարձություններին է անդրադարձել Հայաստանի Արտգործնախարարությունը՝ նշելով, որ 1992 թ. հունիսի կեսերին ամբողջովին բռնազավթելով Շահումյանի շրջանը՝ ադրբեջանական զինված ուժերը զանգվածային ոճրագործությունների միջոցով այնտեղից դուրս են մղել հայկական բնակչությանը: Իսկ ամբողջական էթնիկ զտումից հետո Ադրբեջանը վերաբնակեցրել է շուրջ երկու տասնյակ հայկական բնակավայրեր ունեցող տարածաշրջանը: Նույն ճակատագրին են արժանացել նաև Արցախի Մարտակերտի և Մարտունու այն հատվածները, որոնք օկուպացվել են Ադրբեջանի կողմից:

Ըստ մեր ԱԳՆ-ի՝ Ադրբեջանի ղեկավարությունը այսօր էլ Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում իրականացված էթնիկ զտումները և ադրբեջանցիներով այդ տարածքների հաջորդական վերաբնակեցումը ներկայացնում է որպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման լավագույն տարբերակ:

«Այս իրողությունն առավել ևս ընդգծում են այն անվտանգության վտանգները, որոնց ենթարկվում է այսօր Արցախի ժողովուրդը», – նշում է պաշտոնական Երևանը՝ ավելացնելով. «Խստորեն դատապարտելով Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված զանգվածային ոճրագործությունները՝ մենք աջակցում ենք Շահումյանի, ինչպես նաև Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված հատվածների վերաբերյալ Արցախի իշխանությունների օրինական պահանջները»:

Բարձր գնահատելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության քաղաքական նշանակությունը՝ Lragir.am-ի մեկնաբանը իրավացիորեն նկատում է, որ այն ունի մեկ էական վրիպում՝ չի հիշատակվում ռուսական զորքերի ակտիվ դերակատարության մասին՝ ընդդեմ հայության և հայկական շահերի. «Շահումյանի օկուպացիան իրականացրել է ոչ թե ադրբեջանական զինուժը, այլ Ռուսաստանի զինված ուժերի 4-րդ բանակի 23-րդ դիվիզիան, տխրահռչակ գեներալ Շամանովի գլխավորութամբ»:

Եվ իսկապես, սա միակ աղբյուրը չէ, որտեղ նշվում է, որ Շահումյանի բռնակցումը Ադրբեջանին ոչ թե ադրբեջանական զինուժի, այլ գլխավորապես ռուսական բանակի ձեռքի գործն է: Նկատենք՝ ռուսական (!), ոչ թե խորհրդային զորքերի: Եթե հայտնի «Կոլցո» օպերացիան 1991 թ. ապրիլ-օգոստոս ամիսներին հայաբնակ Գետաշեն և Մարտունաշեն գյուղերում իրականացրել էին խորհրդային զորքերը, ապա 92 թ. ամռանը խորհրդային զորքեր չէին կարող լինել, քանի որ Խորհրդային Միությունն արդեն փլուզվել էր: 2014 թ. հունիսի 13-ին Նախախորհրդարանի գրասենյակում տեղի է ունեցել «Հունիսի 13» նախաձեռնության քննարկումը, որի ընթացքում ելույթ են ունեցել մի շարք հայտնի գործիչներ, նրանց թվում՝ լուսահոգի Իգոր Մուրադյանը, ազատամարտիկներ, բռնի տեղահանվածներ, փորձագետներ, որոնք միաբերան վկայում էին Շահումյանի օկուպացման գործում ռուսական ստորաբաժանումների հստակ դերակատարության մասին: Բայց այս հարցը կթողնենք մեկ այլ քննարկման համար:

Այժմ կանդրադառնանք ՀՀ ԱԳՆ հայտարարության ընդհանուր նշանակությանը, քանի որ այն իրոք շատ հետաքրքրական է ու ինչ-որ առումով՝ աննախադեպ: Գուցե Երևանի նման շեշտադրումներից հետո հայկական կողմը կամ կողմերը սկսեն ավելի հստակորե՞ն բարձրացնել Հյուսիսային Արցախի և Ադրբեջանի կողմից օկուպացված այլ հայկական տարածքների ազատագրման հարցը: Ի վերջո, չմոռանանք, որ ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում առաջարկված բանակցային տարբեր նախագծերի՝ արցախահայությանը որպես ինքնորոշման տարածք է առաջարկվում նախկին ԼՂԻՄ-ի (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) տարածքը, մինչդեռ Շահումյանի շրջանը, Գետաշենն ու հարակից հայկական գյուղերը, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, և ԼՂԻՄ-ին հարակից 7 շրջանները, որոնք մեր վերահսկողության տակ են, բայց բանակցություններում ներկայացվում են իբր «ադրբեջանական գրավյալ տարածքներ», բոլորն էլ եղել են հայաբնակ Արցախի բնական հատվածները, սակայն Խորհրդային Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների ջանքերով չեն ընդգրկվել ԼՂԻՄ-ի կազմի մեջ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի՝ արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը:

– Պարոն Բաբայան, կմանրամասնե՞ք՝ Արցախի իշխանությունների ո՞ր պահանջների մասին է նշվում հայտարարության մեջ, և երկրորդը՝ սրանք, Ձեր կարծիքով, նոր շեշտադրումնե՞ր են Երևանի ղարաբաղյան քաղաքականության մեջ: Այսինքն՝ մենք, հնարավոր է, նաև Շահումյանի հա՞րցը պաշտոնապես բարձրացնել բանակցություններում՝ երբ մեզ տարածքային պահանջներ է ներկայացնում ադրբեջանական կողմը:

– Ասեմ, որ շատ հետաքրքիր հայտարարություն է, արդեն, կարելի է ասել, դարձել է փաստաթուղթ: Ողջունելի է: Ընդհանրապես, գիտեք, Շահումյանի հարցը երբևիցե օրակարգից դուրս չի եղել, պարզապես այս հայտարարությունը, եթե չեմ սխալվում, առաջինն է իր բնույթով, որը ՀՀ ԱԳՆ-ն տարածել է, ինչը շատ կարևոր է: Գիտե՞ք՝ խնդիրն ինչի մեջ է: Ուրեմն, երբ մենք խոսում ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, բնական է, որ կա երկու հիմնական հարց:

Մնացած բոլոր խնդիրները ածանցյալ են այս երկուսից: Մեկը կարգավիճակն է, մյուսը՝ սահմանները: Եվ ժամանակին մենք չենք ունեցել սահմանների հարց: Մենք ունեցել ենք միայն կարգավիճակի խնդիր: Այնուհետև կամաց-կամաց օրակարգ է մտել նաև սահմանների հարցը: Եվ այստեղ շատ կարևոր է Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հարցը: Դուք քաջատեղյակ եք, որ սկզբում եղել է պարզապես միացման խնդիրը նախկին ԼՂԻՄ-ի, որի մեջ Շահումյանը չէր մտնում, քանի որ 1923 թ.-ին բռնակցվել է Ադրբեջանին: Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը պատմական Ղարաբաղի միայն 1/5-րդ մասն է: Իսկ Շահումյանը, որը միշտ եղել է Խամսայի մելիքության անբաժան մաս, դուրս է բերվել, ինչպես նաև Գետաշենը, Հյուսիսային Արցախի ստվար զանգվածներ: «Միացում» շարժման ժամանակ չի եղել սահմանների հարց, միայն կարգավիճակի հարցն է բարձրացվել: Բնական է, եթե այդ հարցը կարգավորվեր՝ ԼՂԻՄ-ը պետք է վերամիավորվեր Մայր Հայաստանի հետ: Հետո ագրեսիա եղավ՝ Սումգայիթ, Բաքու և այլն, Խորհրդային Միությունն արդեն փլուզվում էր, Ադրբեջանը անկախություն հռչակեց՝ դառնալով իրավահաջորդը Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության: Այս բոլորը գիտենք: Այդ պարագային ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը իր մեջ ներառում էր նախկին ԼՂԻՄ-ը, Շահումյանի շրջանը և Գետաշենի ենթաշրջանը: Փաստորեն, սահմանների առաջին փոփոխությունը եղել է դա, որը, ըստ խորհրդային օրենքների, լրիվ ճիշտ էր և որևէ ձևով չէր հակասում: Մարդու իրավունքների հարց կար: Բացի այդ, ԽՍՀՄ Սահմանադրության 70-րդ հոդվածում շատ հստակ գրված էր, որ եթե միութենական հանրապետությունը փոխում է իր կարգավիճակը, ապա ինքնավար կազմավորումները՝ մարզեր ու հանրապետություններ, և կոմպակտ ապրող ազգային փոքրամասնությունները առանձին էին իրենց հարցը որոշում: Եվ այդպես էլ եղավ: Հետո, ինչպես գիտեք, պատերազմ սկսվեց, և Շահումյանը, Մարտակերտի մի մասը, Մարտունու մի մասը, մինչ այդ էլ ՝ «Օղակ» օպերացիայի ժամանակ (1991 թ.), Գետաշենը և Հյուսիսային Արցախը բռնակցվեցին: Այդ տեսակետից մենք միշտ ասում ենք հետևյալը՝ եթե խոսվում է սահմանների մասին, ապա սահմանները շատ ավելի լայն հասկացություն են, դա միայն այն չէ, ինչ Ադրբեջանն է ուզում, այսինքն՝ ներկայիս Արցախի Հանրապետության տարածքների վրա է հավակնում և ուզում է մեզ գցել, այսպես ասած, աշխարհաքաղաքական «գետտո», այսինքն՝ նախկին ԼՂԻՄ-ը որպես սահման լինի, այն էլ՝ առանց մեր կարգավիճակի և ինքնորոշման իրավունքի ճանաչման: Սա անհնարին է, և մենք միշտ բարձրաձայնում ենք օկուպացված Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու, Գետաշենի, Հյուսիսային Արցախի և Նախիջևանի հարցերը:

Մենք իրավունք ունենք բարձրացնելու Նախիջևանի խնդիրը, քանի որ որպես Ադրբեջանական ԽՍՀ-ն հիմնադրած կազմավորումներ՝ եղել են երկու հայկական ինքնավարություններ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, և մենք իրավահաջորդ ենք հայկական տարրի, ունենք և՛ քաղաքական, և՛ պատմական, և՛ բարոյական իրավունք բարձրաձայնելու այդ հարցը և մենք բարձրաձայնում ենք: Մի՛շտ: Այսինքն՝ սահմանների հարցը լայն է, և շատ ողջունելի է, որ ՀՀ ԱԳՆ-ն, հատուկ օրը նշելով, խոսել է դրա մասին: Փաստորեն, սա նշանակում է, որ իսկապես հայկական դիվանագիտությունը չի կարող երես թեքել այդ խնդիրների վրա: Եթե Ալիևը համարում է Երևանը իրենցը և դա ասում է բացեիբաց, եթե նա նախատում է իրենց քարտեզ գրողներին և ասում է՝ «ինչո՞ւ եք Սիսիանը հայկական գրել», եթե ստեղծվում է այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի կառավարություն»՝ Երևան մայրաքաղաքով, ապա ինչի՞ մասին է խոսքը: Եվ մենք պետք է մեր լեգիտիմ իրավունքներն ու պահանջները մի կո՞ղմ դնենք: Չի՛ կարող այդպիսի բան լինել:

– Իհարկե, անդրադառնալով այս թեմային՝ շոշափում ենք մի քանի պատմաքաղաքական, իրավաքաղաքական հարցեր, որոնք կարելի է առանձին-առանձին վերլուծել: Առաջինը, Դուք նշեցիք, որ Շահումյանը Ղարաբաղի մի մասն է, բայց ԼՂԻՄ-ի մեջ չի մտել: Ես, իհարկե, այնքան լավ չգիտեմ Արցախի աշխարհագրությունն ու պատմությունը, բայց որքան հիշում եմ՝ նաև մյուս՝ մեր ազատագրված տարածքները, որ Ադրբեջանը «գրավյալ» է համարում, ևս ժամանակի ընթացքում պոկվել են Լեռնային Ղարաբաղից և միացվել Ադրբեջանին:

– Այո՛, լրիվ ճիշտ եք, բայց տեսեք՝ խնդիրն ինչի մեջ է: Բոլոր այդ տարածքները, որոնք հիմա հանդիսանում են Արցախի Հանրապետություն, մի՛շտ էլ եղել են հայկական, բայց պատմության որոշ փուլերում պոկվել են: Որոշ մասեր, օրինակ՝ Դաշտային Ղարաբաղի հատվածներ, մի մասը՝ Մայր Հայաստանի և Արցախյան Հայաստանի միջև, նույնպես բռնակցվել է, սկզբում դարձրել են Կարմիր Քրդստան, հետո դա էլ են վերացրել, և այլն: Բայց Շահումյանի շրջանը ունեցել է վարչատարածքային միավորման կարգավիճակ՝ որպես շրջան, և ունեցել է հայկական բնակչություն՝ մոտ 90 տոկոս: Տարբերությունը մնացածի նկատմամբ սա է, որ ունեցել է զուտ հայկական բնակչություն (մեկ-երկու գյուղ էր ադրբեջանական) և ունեցել է հստակ սահմաններ: Օրինակ, Գետաշենի ենթաշրջանը կազմավորվել է արդեն ազգային-ազատագրական պայքարի ընթացքում, որի մեջ մտնում էին Մարտունաշենը, Ազատը, Կամոն… Հիշում եք այդ հերոսական գյուղերը: Եվ երբ մենք խոսում ենք սահմանների մասին, մենք իրավունք չունենք դա մոռանալ: Գետաշենի հարցը միայն երգելով չէ, որ հարսանիքների կամ այլ խնջույքների ժամանակ պիտի երգենք: Սա աշխարհաքաղաքական հարց է: Իսկ Շահումյանը նույնպես մեր կարևորագույն շրջաններից մեկն է: Շահումյանի փախստականների մի մասը մնաց Արցախում, նաև հետագայում Քարվաճառում բնակվեցին, դրա համար էլ Քարվաճառը կոչվում է նաև Շահումյանի շրջան:

– Իսկ ո՞րն է այսօր պաշտոնական Ստեփանակերտի պահանջատիրությունը՝ կապված Շահումյանի, Գետաշենի և օկուպացված մյուս շրջանների հետ:

– Ուրեմն, մենք ունենք հետևյալ դիրքորոշումը: Կան տարածքներ, որոնք Արցախի Հանրապետությունը ստեղծող միավորումներ են: Դրանք են ԼՂԻՄ-ը, Շահումյանի շրջանը և Գետաշենի ենթաշրջանը: Բայց մենք ունենք նաև քաղաքական, պատմական, բարոյական պատասխանատվություն ողջ Հյուսիսային Արցախի (մինչև ՀՀ Տավուշի մարզն ընկած տարածքները, այդ թվում՝ Չարդախլուն և բազմաթիվ այլ գյուղեր, Հյուսիսային Արցախի տարածքներն են) և Նախիջևանի վրա: Բացի դրանից, մենք նաև ունենք պատասխանատվություն Բաքվի, Սումգայիթի և ադրբեջանական այլ բնակավայրերի հայության համար, որովհետև, նախ, նրանց մեծ մասը ծագումով Արցախից են, երկրորդը՝ նրանք զոհ դարձան ղարաբաղյան հիմնախնդրի և շարժման, և մենք պատասխանատու ենք ու անընդհատ բարձրաձայնում ենք այդ հարցը: Երբ Ադրբեջանը խոսում է փախստականների մասին, այդ ժամանակ մենք էլ այդ հարցը բարձրացնում ենք, որ հայերն էլ ունեն փախստականների խնդիր: Խոսքը 700 հազարից մինչև 1 միլիոն հայ փախստականների մասին է. 350 հազար՝ Բաքվում, մոտ 250 հազար՝ Հյուսիսային Արցախում:

– Շատ լավ, պարոն Բաբայան, մենք քննարկեցինք Շահումյանի և հարակից այլ հարցերը, ընդհանուր առմամբ հասկացանք Արցախի դիրքորոշումն ու պահանջները, և որպես ամփոփում, չեմ կարող այդ հարցը չտալ: Դուք գիտեք, թե վերջին երկու ամիսներին ի՞նչ հայտարարություններ են արվել Արցախյան բանակցությունների մասին՝ այս փաստաթուղթն է քննարկվում, այն փաստաթուղթն է քննարկվում… Մենք շատ լավ հիշում ենք, որ Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրվելու հաջորդ իսկ օրը՝ 2018 թ. մայիսի 9-ին, Ստեփանակերտում հայտարարեց, որ Արցախը պետք է ուղիղ և լիարժեքորեն մասնակցի հիմնախնդրի կարգավորման բանակցություններին: Եվ Արցախում է արդեն նաև նոր վարչակազմ ձևավորվել: Ե՞րբ է պատրաստվում Ստեփանակերտը մտնել բանակցային պրոցեսի մեջ և իր հարցերը բարձրաձայնել:

– Գիտեք, մենք միշտ էլ պատրաստ ենք: Երբ Հայաստանի նոր իշխանությունները հայտարարեցին, որ ամեն ինչ անելու են, որպեսզի վերականգնեն բանակցությունների լիարժեք ձևաչափը, ինչպես հիշում եք՝ մենք դա ողջունել ենք, ասել ենք, որ շատ կարևոր է, բայց նաև հավելել ենք, որ սա շատ բարդ է լինելու, ժամանակատար և աշխատատար գործընթաց է: Այդպես էլ ասել ենք: Որովհետև Ադրբեջանը, ըստ ամենայնի, խոչընդոտելու է այդ գործընթացին: Եվ խոչընդոտում է: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք այդ ծրագրից: Ընդհակառակը՝ համառորեն պետք է միշտ դրա մասին խոսենք: Ե՞րբ կլինի՝ ժամանակը ցույց կտա: Բայց պետք է նաև իրատես լինենք և հասկանանք, որ Ադրբեջանը ամեն ինչ անելու է, որպեսզի դա տեղի չունենա: Այսինքն՝ երկարաձգելու է և խոչընդոտներ է ստեղծելու: Այնուամենայնիվ, այլընտրանք այս՝ լիարժեք ձևաչափի վերականգնմանը չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում