Բոլոր ուժերն ու անձինք, ովքեր նպաստել են Հայաստանում ընտրական համակարգի ձևախեղմանը, պետք է այսուհետև չմասնակցեն քաղաքական կյանքին և պետական կառավարմանը։ Այս մասին Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։ Կարող ենք համարել որ սա որոշակի լյուստրացիոն գործընթացների սկիզբ է։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է պատմաբան Դավիթ Թինոյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հետ: