ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունիսի 19-ին`ժամը 17.00-ին, «ԲՄՎ» ավտոմեքենայի վարորդը Րաֆֆու փողոցի 55/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 68-ամյա Անահիտ Եղիազարյանին։
Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: