Շատ հնարավոր է, որ գալիք շաբաթ խորհրդարանական նիստ ունենանք, հարցեր լինեն քննարկելու: Այս մասին այսօր «Իմ քայլ»-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով այսօր տեղի ունեցած հանդիպմանը՝ Սիմոնյանը նշեց, որ վարչապետը ելույթով հանդես է եկել, ապա հնչել են հարցեր, վերջում կրկին վարչապետը ամփոփիչ խոսքով է հանդես եկել: