Friday, 19 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար

Գազի հերթական թանկացմամբ վճարում ենք հեղափոխությամբ ինքնիշխան դարձած պետականության համար. Արման Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Գազի հերթական թանկացմամբ մենք վճարում ենք հեղափոխությամբ ինքնիշխան դարձած պետականության համար

Հուլիսի 19-ից ՀՀ-ում գազի սակագինը կբարձրանա: Հայաստանի բնակիչների անապահով խավին վաճառվող գազի գինը կմնա այնքան, որքան այսօր է՝ 1 խմ-ի դիմաց 100 դրամ: Շարքային սպառողները ևս կշարունակեն վճարել ներկա սակագնի չափով՝ 1 խմ-ի դիմաց 139 դրամ: Սակայն գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաև վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը կբարձրանա, ՀԾԿՀ որոշմամբ այն 212 դոլարից կդառնա 224 դոլար։

«Գազպրոմ Արմենիան» առաջարկել էր այս խմբի համար գազի սակագինը դարձնել 283․1 դոլար։ Ամսական մինչև 10 000 խմ սպառում ունեցող բաժանորդների գազի գինը ևս կմնա նույնը՝ 139 000 դրամ 1000 խ/մ-ի համար։ «Գազպրոմ Արմենիան» առաջարկել էր սակագինը դարձնել 135 909 հազար դրամ։ Իսկ ամսական 10 000 խմ-ը գերազանցող սպառողների համար հուլիսի 19-ից կբարձրանա՝ ներկայիս 242․1 դոլարի փոխարեն դառնալով 255 դոլար։

«Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտով 10 000 խմ-ից ավելի սպառողների համար ևս առաջարկվում էր 283․14 դոլար։ Արդյունքում, սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի աճը գործող միջին կշռութային սակագնի նկատմամբ կկազմի 4․5 %, ոչ թե 11%՝ ինչպես առաջարկում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Այսպիսով, կարող ենք արձանարգել, որ չնայած ՀԾԿՀ–ն «Գազպրոմ Արմենիայի» հայտը բավարարել է մասամբ, այդուհանդերձ Հայաստանում սպառվող գազի միջինացված գինը բարձրացել է։ Ընդ որում գազի սակագնի բարձրացման չափն այս դեպքում, երկրոդական, երրորդական նշանակություն ունի։ Խնդիրը գնի բարձարցումն է ինքնին, այն պայմաններում, երբ ամիսներ շարունակ էներգակիրների համաշխարհային շուկայում արձանագրվում է գազի գնի հետրողական անկում, իսկ Ռուսաստանը մի շարք երկրների համար նվազեցրել է գազի գինը։

Սա, ինչպես առիթ ունեցել եմ նշելու, ոչ բարեկամական քայլ է ռազմավարական դաշնակցի երկրի կողմից, որի արդյունքում զգալի վնաս է հասցվելու Հայաստանի՝ առանց այդ էլ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ծանր վիճակում գտնվող տնտեսությանը։ Գազի միջինացված գնի 4.5 տոկոսանոց աճը հանգեցնելու է այլ ապրանքների գնաճի, այսինքն՝ վնասելու է Հայաստանի տնտեսությանը։ Ակնհայտ է, որ գազի գնի թանկացման որոշումը պայմանավորված է բացառապես քաղաքական դրդապատճառներով և որևէ կապ չունի տնտեսական գործոնների ու հիմնավորումների հետ։

Սա Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող ճնշման հերթական դրսևորումն է, որը ավելի գլոբալ իմաստով, Հայաստանին հասցվող հերթական հարվածն է 2018 թվականին իրականացված թավշյա հեղափոխության համար։

Ռուսաստանն այդպես էլ չի կարողանում համակերպվել այն իրողության հետ, որ նախկինում իր հետ վասալային հարաբերություն ունեցող երկրում հնարավոր եղան ժողովրդավարական փոփոխություններ, Ռուսաստանում վախենում են, որ դա կարող է վարակիչ լինել ԵԱՏՄ երկրների ու առաջին հերթին Ռուսաստանի համար ու այդ պատճառով չեն ներում Հայաստանին։ Այսինքն՝ գազի հերթական թանկացմամբ մենք ըստ էության վճարում ենք հեղափոխության, դրա շնորհիվ ինքնիշխան դարձած պետականության համար։

Ռուսաստանը գազային սպառնալիքն ու լծակը շնորհիվ 2013 թվականին Հայաստանի նախորդ հանցավոր իշխանության կողմից կնքված հակապետական գազային համաձայնագրի, որով ռուսական «Գազպրոմը» մենաշնորհ է ստացել ինչպես մեր երկրին գազի մատակարարման, այնպես էլ գազասպառման ներքին համակարգերում։ Հետևաբար մեր՝ որպես ինքնիշխան երկրի պատասխան քայլը պետք է լինի վերանայել կամ ընդհանրապես չեղարկել այդ խայտառակ համաձայանգիրը, որը հակասում է ինչպես մեր ազգային ու պետական շահերին, այնպես էլ Սահմանադրությանը։ Իսկ դա նշանակում է, որ գազային այս խայտառակ համաձայանգրի վերանայման մասին կարող են մտածել միայն երկրում առկա սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու ու ազգային–պետական շահերով առաջնորդվող Սահմանադրական դատարան ունենալու դեպքում, որը հակասահամանադրական կճանաչի 2013 թվականի գազային համաձայնագիրը։ Դա կլինի մեր՝ ինքնիշխան երկրի ինքնիշխան պատասխանը Ռուսաստանի կայսերապետական նկրտումներին։

https://www.facebook.com/2299952536702127/posts/3385718408125529/

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում