Քիչ առաջ «Առաջին լրատվականին» հայտնի դարձավ, որ այսօր ազատ է արձակվել քաղբանտարկյալ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Մուշեղ Սաղաթելյանը: Ինչպես հայտնեց նրա որդին, արդեն նախկին քաղբանտարկյալի տրամադրությունը մարտական է, առողջականը՝ լավ: Այժմ նա իր ընկերների և հարազատների հետ ուղևորվում է հայրենի Ձորակապ գյուղ՝ իր հորը՝ Ագուն հայրիկին տեսնելու: Վաղը արդեն Մուշեղ Սաղաթելյանը կգա Երևան և կմասնակցի Մ.Սարյանի արձանի հարող պուրակում կայանալիք քաղաքական զբոսանքին: