Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Խնդիրը ոչ թե լոկալ բնույթ է կրում, այլ միջպետական». տնտեսվարողների համար բարձրացված սակագնով գազի դիմաց վճարելու են բոլոր քաղաքացիները

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ընդունեց իր իսկ առաջարկը գազի սակագնի վերաբերյալ, համաձայն որի՝ հազար խորանարդ մետր գազի գինը կկազմի միջինը 266.7 դոլար: Համաձայն այս  որոշման՝ գազի սակագինը բնակիչների համար չի բարձրանում, այլ բարձրանում է տնտեսվարողների համար՝ միջինը՝ 4.5 տոկոսով: Այս նոր սակագինն ուժի մեջ կմտնի առաջիկա ամսում՝ հուլիսի 19-ից:

«Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Սամսոն Գրիգորյանը համամիտ չէ սույն որոշման այն  մասի հետ, թե գազի գնի թանկացումը վերաբերելու է միայն տնտեսվարող սուբյեկտներին: Նրա խոսքերով՝ այս ամենը որևէ լավ բանի չի հանգեցնելու:

«Բիզնեսին վերաբերող յուրաքանչյուր ծախս, յուրաքանչյուր թանկացում, կլինի դա գազի սակագին, հարկ, մաքս, տրանսպորտային ծախս, թե մի այլ բան՝ առաջին հերթին բերում է ապրանքի գնի թանկացման, ինքնարժեքի բարձրացման,  որի համար վճարում է քաղաքացին, վճարում է սպառողը, հետևաբար այդ բոլոր թանկացումները վերաբերում են հենց քաղաքացիներին, այսինքն՝ այստեղ ասել, թե գազը թանկանում է միայն բիզնես սեկտորի համար՝  շատ խիստ կասկածելի է, ավելին՝ սխալ մտայնություն է: Հաշվի առնելով նշածս հանգամանքը՝ կրկնում եմ՝ այս որոշմամբ՝ գազը թանկանում է  ամբողջ բնակչության համար, ուստի այստեղ  շարքային քաղաքացին նորից տուժելու է: Ինչ վերաբերում է բիզնեսին սրանից բխող վնասներին, ապա ասեմ՝ գների թանկացում, եկամտի անկում, իսկ  յուրաքանչյուր թանկացում իր հերթին նշանակում է նաև ապրանքաշրջանառության նվազում, այսինքն, միանշանակ, ապրանքների վաճառքի ծավալի  անկում կլինի, որովհետև այս ամենը միևնույն շղթայով մեկը մյուսի հետ փոխկապակցված գործոններ են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Սամսոն Գրիգորյանը:

Հարցին՝  այդ դեպքում  հնարավո՞ր է, որ սրա արդյունքում որոշ տնտեսվարող սուբյեկտներ դադարեցնեն իրենց գործունեությունը,  որոշ ձեռնարկություններ կանգնեն փակման եզրին, Գրիգորյանը պատասխանեց.

«Եթե ասենք, որ կոնկրետ այս պատճառով որոշ ՓՄՁ-ներ կփակվեն, մի փոքր ամպագորգոռ կհնչի, բայց, ընդհանուր առմամբ, կարող եմ նշել, որ քայլերի հաջորդականությունը կարող է հանգեցնել  նաև այսպիսի սցենարի: Եղած խնդիրների վրա կգումարվեն նորերը. այսօր գազը թանկացավ, վաղը, ենթադրենք, տրանսպորտը կարող է թանկանալ, մյուս օրը  էլեկտրաէներգիան, էն մյուս օրը՝ մի ուրիշ բան  և  այդպես շարունակ, ինչը, միանշանակ, բերելու է գնողունակության անկման: Հետևաբար, սա նշանակում է, որ բիզնեսի համար այլևս  ձեռնտու չի լինի աշխատելն ու հարկեր վճարելը»:

Այս համատեքստում մեր զրուցակիցը նկատեց նաև, որ գազի գնի խնդիրը կրում է ոչ թե լոկալ բնույթ, այլ միջպետական:

«Այսինքն, սա տնտեսվարողների լուծելիք հարց չի: Չեմ կարծում, թե բողոքի ցույցերով հնարավոր լինի այս հարցը լուծել: Այս խնդիրը պետական մակարդակի վրա է գտնվում, ընդ որում՝ այնպիսի խնդիր է, որն անգամ պետության համար, ըստ իս, դժվար կլինի լուծել, որովհետև միջպետական պայմանագրի վերանայման մասին է խոսքը՝ 2013թ-ի կնքված գազային խայտառակ պայմանագրի հետևանք է սա»,-ասաց Գրիգորյանը:

-Արդյո՞ք կառավարությունը չի կարող այսպիսի որոշումից հետո որևէ աջակցություն ցույց տալ բիզնեսին այս ճգնաժամային պայմաններում,- հետաքրքրվեցինք նրանից:

«Եթե կառավարությունն աջակցություն էլ ցույց տա, ամեն դեպքում, դա տնտեսվարողների հաշվին է լինելու, մեր հարկերի բարձրացման հաշվին է լինելու, այսինքն՝ ստացվելու է  փչացած կառուսել, ինչը ես միանգամայն անիմաստ քայլ եմ համարում:

Կրկնում եմ՝ այստեղ կառավարության հիմնական և կարևոր անելիքը «Գազպրոմ»-ի հետ ճիշտ իրավահարաբերությունների հաստատումն է, լուրջ փոփոխությունների գնալը, որովհետև այն, որ մենք գերի ենք ընկել այդ գազային պայմանագրի ձեռքը՝ դա փաստ է»,-արձագանքեց Սամսոն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սպառողներին մատակարարվող գազի սակագնի վերանայման հայտով դիմել էր ՀԾԿՀ, հանձնաժողովն էլ սեփական առաջարկն էր ներկայացրել, ըստ որի՝ սակագնի բարձրացումն ավելի քիչ պետք է լիներ, քան «Գազպրոմ Արմենիա»-ի հայտով էր նախատեսվում՝ 275 դոլար: Ընկերությունը ՀԾԿՀ-ի  վերոնշյալ  մոտեցումը գազի սակագնի հարցում  ընդունելի էր համարել, սակայն ոչ բավարար: Ըստ ընկերության գլխավոր տնօրեն  Հրանտ Թադևոսյանի՝ գազի սակագինը պետք է սահմանվեր ոչ պակաս քան 275 ԱՄՆ դոլար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում